Մարգարիտա Մոնե (անգլ.՝ Margarita Monet, իսկական անունը՝ Մարգարիտա Մարտիրոսյան, փետրվարի 15, 1990(1990-02-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ամերիկահայ երգչուհի, դաշնակահարուհի, կոմպոզիտոր և դերասանուհի։ Նա Edge Of Paradise հարդ ռոք/սիմֆոնիկ մետալ խմբի հիմնադիրը և գլխավոր վոկալիստն է։ Հայտնի է իր հզոր ձայնով և անհավանական դիապազոնով[1]։ Մարգարիտան իր Edge Of Paradise խմբի հետ թողարկել է երեք տևանվագ ալբոմ և մեկ EP՝ IMMORTAL WALTZ 2015[2], ALIVE 2017, UNIVERSE 2019[3] և THE UNKNOWN[4]։

Մարգարիտա Մոնե
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 15, 1990(1990-02-15) (34 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԿատարողական և վիզուալ արվեստների բարձրագույն դպրոց
Մասնագիտություներգչուհի

Վաղ կյանք և կարիերա խմբագրել

Մարգարիտան ծնվել է Երևանում, փոքր հասակից տեղափոխվել է Մոսկվա (Ռուսաստան)։ Երաժշտությամբ սկսել է զբաղվել չորս տարեկանում և արագ դարձել է մրցունակ և ելույթներին պատրաստ դաշնակահարուհի։ Մասնակցել է դաշնամուրային բազմաթիվ մրցույթների՝ արժանանալով մրցանակների[5]։

11 տարեկանում Մարգարիտայի ամբողջ ընտանիքը տեղափոխվել է Հյուսթոն (ԱՄՆ), որտեղ նա հաճախել է Կատարողական և վիզուալ արվեստների բարձրագույն դպրոց (անգլ.՝ High School For The Performing and Visual Arts): Այն բանից հետո, երբ նա տեղափոխվել է Նյու Յորք, ընդունվել է Նյու Յորքի համալսարանի Tisch School Of The Arts արվեստների դպրոցը։ Նյու Յորքի համալսարանում նա վերապատրաստվել է Մայսների ստուդիայի թատրոնում և մասնագիտացել է երաժշտության մեջ[6]։

2010 թվականին Մարգարիտան տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ տեղական պրոդյուսերի հետ նախագծի վրա աշխատելիս հանդիպել է Դեյվ Բեյթսին։ Դեյվը փնտրում էր երգչի, որը կարող էր փոխարինել Ռոբին Մաքոլիին։ Շուտով նրանց երաժշտական համագործակցությունը հսկայական արդյունքներ է տվել և ամրացրել է խումբը, որը վերանվավել է Edge Of Paradise[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Heavy Metal Band Edge Of Paradise opened for Kamelot». The Real Musician. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
  2. «Immortal Waltz by Edge Of Paradise on iTunes». iTunes. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
  3. «UNIVERSE by Edge Of Paradise on Amazon». Amazon. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  4. «The Unknown by Edge Of Paradise on iTunes». iTunes. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
  5. 5,0 5,1 «Edge Of Paradise». www.edgeofparadiseband.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
  6. says, John H. «Legendary Rock Interview with Margarita Monet vocalist of Edge of Paradise | Legendary Rock Interviews». Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.