Մարգարիտա Գորանովա

բուլղարացի երգչուհի

Մարգարիտա Գորանովա (բուլղար․՝ Маргарита Горанова, օգոստոսի 28, 1947(1947-08-28), Պլևեն, Բուլղարիա), բուլղարացի երգչուհի։

Մարգարիտա Գորանովա
Ծնվել էօգոստոսի 28, 1947(1947-08-28) (74 տարեկան)
Պլևեն, Բուլղարիա
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրաժշտության պետական ակադեմիա

ԿենսագրությունԽմբագրել

Մարգարիտա Գորանովան ծնվել է 1947 թվականի օգոստոսի 27-ին Պլևենում։ Երգել սկսել է վաղ տարիքից։ Մինչև 10-րդ դասարան Գորանովան երգել է «Բոդրա Սմյանա» երգչախմբում, այնուհետև՝ ակադեմիայում։ 1973 թվականին ավարտել է Բուլղարիայի ազգային երաժշտական ակադեմիան (Իրինա Չմիխովայի դասարան)։ Առաջին ձայնագրությունը` «Բաժանում» երգը (Բորիս Կարադիչև), կատարել է 1972 թվականին, երբ ուսանող էր, և երգը դարձել է 1973 թվականի «Փետրվարյան մեղեդի»։ Նրա առաջին համերգը տեղի է ունեցել Մշակութային հանգստի և Բալկանտուրիստի զվարճանքի ծրագրում։ 1976-1979 թվականներին եղել է «Սոֆիա» նվագախմբի մենակատար[1][2]։

1983 թվականին «Բալկանտոնը» թողարկել է Գորանովայի առաջին լիամետրաժ խաղացանկը՝ «Երգ երկուսի համար»։ Փառատոներում ներկայացրած երգերի համար արժանացել է հետևյալ մրցանակներին՝

  • «Ի՜նչ լավ է» (Վ. Տոդորով)՝ Ոսկե Օրփեոս երկրորդ մրցանակ, 1979 թ.
  • «Երգ երկուսի համար» Դիմիտար Վալչև)՝ Ոսկե Օրփեոս երրորդ մրցանակ, 1980 թ.
  • «Ով է վերադառնում» (Պ. Պետրով)՝ մրցույթի հանդիսատեսի պարգև «Երգեր ծովի, Բուրգասի և այնտեղ աշխատողների համար»

հանդես է եկել Գերմանիայում, Լեհաստանում, Սերբիայում, Չեխիայում, Ռուսաստանում, Կուբայում և Մոնղոլիայում։ Նկարահանել է «Գյուղացին անվի հետ» ֆիլմում։

50 տարեկանում թողել է բեմը, չնշել տարեդարձը, չթողարկելով նախատեսված տարեդարձյան ալբոմը։ Երգչուհին օնկոլոգիական բուժման փուլ է անցնում, որը ընդհատում է նրա կատարումները, սակայն հաղթահարում է հիվանդությանը։

Մարգարիտա Գորանովայի համար երգեր են գրել այնպիսի կոմպոզիտորներ, ինչպիսիք են՝ Գեորգի Կոստովը, Տոնչո Ռուսևը, Զոռնիցա Պոպովան, Մորիս Ալաջեմը, Վիլի Կազասյանը, Ալեքսանդր Իոսիֆովը, Մարիա Գանևան, Իվան Պեևը, Լյուբոմիր Դամյանովը և ուրիշներ։

ԱլբոմներԽմբագրել

  • Լավ օր (1974)
  • Небе от нова нежност (1980)
  • Երգ երկուսի համար (1983)
  • Ոսկե անձրև (1985)
  • Ոչինչ մի ասա (1986)
  • Դատավճիռ (1989)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Маргарита Горанова
  2. «Певицата от "Селянинът с колелото" се стяга за правнуци!»։ Сензация - здраве и красота (bg-BG)։ 2013-05-27։ Վերցված է 2019-01-17