Մարգարիտա Բարխոյան

հայ երգչուհի

Մարգարիտա Բարխոյան (մայիսի 3, 1989(1989-05-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի։

Մարգարիտա Բարխոյան
Ծնվել էմայիսի 3, 1989(1989-05-03) (34 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
Մասնագիտություներգչուհի և ջազ երաժիշտ
Գործիքներվոկալ
ԿրթությունԱլեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կյանքը խմբագրել

Ուսում խմբագրել

Սովորել է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան համար 8 միջնակարգ դպրոցում։ 2010 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը։

Երաժշտական գործունեություն խմբագրել

2002 թվականից հանդես է եկել եղբոր՝ Վլադիմիր Բարխոյանի հետ և ձայնագրել առաջին երգը՝ «Սերն է քո արև հայրենիք»։ 2003 թվականին եղբոր հետ համատեղ թողարկել է նույնանուն ձայնասկավառակը։

2003 թվականին մասնակցություն է ունեցել «Սայաթ-Նովա» երգի համահայկական փառատոնին, որտեղ արժանացել է գլխավոր մրցանակի։ 2004 թվականին եղբոր հետ մենահամերգ են ունեցել ԱՄՆ-ում և հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին[1]։

2007 թվականին համերգներով եղել է Փարիզում։

2011 թվականին թողարկել է երկրորդ՝ «Ջրի պես» սկավառակը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Մարգարիտա Բարխոյան». avproduction.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.(չաշխատող հղում)