Մարգարե (Հովհաննես Թումանյան)

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Մարգարե», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։

Մարգարե
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1890
Հրատարակվել է1890
ՎիքիդարանՄարգարե

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1890 թվականի մայիսի 1-ին Գրիգոր Արծրունու հրապարակախոսական գործունեության քսանհինգամյակի կապակցությամբ։ Այս բանաստեղծության վերաբերյալ Տիգրան Փիրումյանը ասել է․ «․․․Նույն Արծրունուն էր վերաբերվում նաև «Մարգարեն», բայց Թումանյանը կամեցավ այդտեղ իդեալական կերպարանք տալ, աչքի առաջ ունենալով նաև Քրիստոսին»[1]։

Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է 13-24 տողերի ինքնագիրը։

Առաջին անգամ տպագրվել է 1890 թվականին Մոսկվայում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների առաջին հատորում (էջ 97-98)։ Այնուհետև՝ Երևանում 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 36)։

Արտատպվում է Մոսկվայում 1890 թվականին տպագրված Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների առաջին հատորից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Մարգարե. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 555–556.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Մարգարե (Հովհաննես Թումանյան)