Մարգարետ Ագնես Բան
Մարգարետ Ագնես Բան (անգլ.՝ Margaret Agnes Bunn, հոկտեմբերի 26, 1799, Lanark, Lanark, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - 1883[1][2][3][…]), բրիտանացի դերասանուհի։
Մարգարետ Ագնես Բան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1799 |
Ծննդավայր | Lanark, Lanark, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | 1883[1][2][3][…] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | բրիտանացիներ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Ալֆրեդ Բան |
Վաղ կյանքԽմբագրել
Մարգարետ Սոմերվիլը ծնվել է Շոտլանդիայի Լենարք քաղաքում 1799 թվականի հոկտեմբերին[4]։ Նրա հայրը` Ջոն Սոմերվիլը, թխվածքագործ էր։ Նրա ընտանիքն ապրում էր Լոնդոնի Մերիլեբոն թաղամասում։ Դպրոց է հաճախել Չելսի և Պեդինգթոն թաղամասերում[4]։ Նրա ուսուցիչներն ու ընտանիքի անդամները նկատել են նրա դերասանական ունակությունը կրտսեր տարիքում[4]։ 1815 թվականին հանդիպել է Դուգլաս Կիներդին։ Փորձել է կատարել Բելվիդերայի դերը, սակայն մերժվել է՝ «կերպարին անհավասար» լինելու պատճառով։ Նույն թվականին նրան խնդրել են Կիներդի և Լորդ Բայրոնի առջև կրկին փորձել նույն դերը։ Ի վերջո Մարգարետը բեմ է դուրս եկել այդ դերով։ 1816 թվականի մայիսի 9-ին նա առաջին անգամ բեմ է դուրս եկել ու խաղացել միսս Սոմերվիլի դերը, որը ներկայացրել է երեք տարի։
ԿարիերաԽմբագրել
1818 թվականի հունվարի 6-ին ստեղծել է Բիանկայի կերպարը Դին Միլմանի «Ֆազիո» պիեսում, դադարեցրել ելույթները Դրյուրի լեյն թատրոնում։ Տեղափոխվել է Քովենթ Գարդեն, որտեղ 1818 թվականի հոկտեմբերի 22-ին հանդես է եկել Բիանկայի դերում։ Մի քանի շաբաթ անց՝ նոյեմբերի 9-ին, նա դեբյուտով հանդես է եկել որպես Ալիսա «Ջեյն Շոր» ներկայացման մեջ։ Մինչև 1819 թվականը ելույթ էր ունենում Բիրմինգհեմում։ Մարգարետը հանդիպել և ամուսնացել է Ալֆրեդ Բանի հետ։
Նրա ամուսինը տեղափոխվել է Դրյուրի լեյն՝ դերասանների համար կառավարման ընկերություն ստեղծելու համար։ 1823 թվականի հոկտեմբերի 27-ին Մարգարեթը Բիանկայի դերով վերադարձել է Դրյուրի լեյն։ 1823 և 1824 թվականներին հանդես է եկել «Քենլիվորթ» ներկայացման մեջ՝ կատարելով Էլիզաբեթ թագուհու դերը։ «Ձմեռային հեքիաթ» ներկայացման մեջ կատարել է Հերմիոնեի դերը, ինչպես նաև Կորնելիայի դերը՝ Շերիդան Նոուլզի «Կայոս Գրաչուս» պիեսում։
Հետագա կյանք և մահԽմբագրել
Բանը դադարել է դերերով հանդես գալ 1883 թվականին․ վախճանվել է նույն տարում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 British Museum person-institution thesaurus
- ↑ 2,0 2,1 2,2 Faceted Application of Subject Terminology
- ↑ 3,0 3,1 3,2 Լորդ Բայրոնը և իր ժամանակները
- ↑ 4,0 4,1 4,2 William Shakespeare (1823)։ The Winter's Tale: A Play, in Five Acts։ T. Dolby։ էջեր 3–
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարգարետ Ագնես Բան կատեգորիայում։ |