Մարգարետա Ալստրյոմեր

շվեդ արվեստագետ

Մարգարետա Հեդվիգ Ալստրյոմեր (շվեդ.՝ Margareta Alströmer, դեկտեմբերի 12, 1763(1763-12-12)[1][2], Alingsås stadsförsamling, Շվեդիա[2] - փետրվարի 19, 1816(1816-02-19)), շվեդ նկարչուհի և երգչուհի, Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի և Շվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիայի անդամ[3]։

Մարգարետա Ալստրյոմեր
Ծնվել էդեկտեմբերի 12, 1763(1763-12-12)[1][2]
ԾննդավայրAlingsås stadsförsamling, Շվեդիա[2]
Մահացել էփետրվարի 19, 1816(1816-02-19) (52 տարեկան)
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտություննկարչուհի և երգչուհի
ԱմուսինNils August Cronstedt?
Ծնողներհայր՝ Պատրիկ Ալստրյոմեր, մայր՝ Kristina Maria Alströmer?
ԱնդամությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Շվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիա
ԵրեխաներClaes August Cronstedt?

Կենսագրություն խմբագրել

Մարգարետա Ալստրյոմերը ծնվել է պետական գործիչ և սիրողական երաժիշտ բարոն Պատրիկ Ալստրյոմերի և Կրիստինա Մարիա Օլոնբերգի ընտանիքում։ Հայրական կողմից նրա պապը Յունաս Ալստրյոմերը Շվեդիայում հայտնի էր որպես ժամանակակից գյուղատնտեսության և արդյունաբերության ռահվիրա։ Աղջիկը դաստիարակվել է մշակութային միջավայրում։ Նրա հայրն իր տունը դարձրել էր Գյոթեբորգ քաղաքի մշակութային կյանքի կենտրոն և հայտնի էր որպես Comediehuset թատրոնի (1779) հիմնադիր։ Մարգարետա Ալստրյոմերը և նրա քույրերը՝ Քրիստինան ու Աննան, ինչպես նաև նրանց եղբայրը՝ Ջոնասը, որպես երգիչներ և դերասաններ մասնակցում էին Գյոթեբորգի և Ստոկհոլմի սիրողական թատրոններում կազմակերպվող համերգներին և ներկայացումներին։ Մարգարետա Ալստրյոմերը երգում էր նաև մասնավոր համեգներում, հասարակական բարեգործական համերգներում և նույն տարում ընտրվեց Երաժշտության ակադեմիայում, որտեղ մինչ այդ ընտրվում էին միայն պրոֆեսիոնալ երգիչները, ինչպիսիք են շվեդական օպերային երգչուհի և կոմպոզիտոր Էլիզաբեթ Օլին (1782, Elisabeth Olin), երգչուհի Քրիստինա Ֆրեդենհեյմը (1762-1841, Christina Fredenheim) երգչուհի Աննա Բրիտա Վենդելիուսը (1741-1804, Anna Brita Wendelius), այնուհետև 1801 թվականին քույրեր Սոֆիա (1773-1858) և Էմիլի (1780-1863) Բրենդելները, Ուլրիկա Բուկը, ջութակահար և երգչուհի Մարիա Անտուանետա Պետերսենը (1771-1855)։ 1797 թվականին Գեղարվեստի Ակադեմիա ընդունվեց ևս մեկ ոչ պրոֆեսիոնալ նկարչուհի՝ Վենդելա Գուստավա Սպարրին (1772-1855, Wendela Gustafva Sparre): 1799 թվականին Մարգարետա Ալստրյոմերը ստոկհոլմյան համերգին մասնակցեց երգչուհիներ Քրիստոֆեր Քրիստիան Կարստենի, Մարիաննա Էրենստրյոմի և Քրիստինա Ֆրեդենհայմի հետ միասին։ Ալստրյոմերը նվագում էր կլավիկորդ։

Ալստրյոմերը հայտնի էր որպես «կերպարվեստի հմուտ սիրահար» և 1795 թվականին ձայների մեծամասնությամբ ընտրվեց Գեղարվեստի Ակադեմիայի անդամ։ Աշխատանքները ներկայացված են Շվեդիայի ազգային թանգարանում։

1781 թվականին Ալստրյոմերը ամուսնացավ գեներալ-մայոր կոմս Նիլս-Ավգուստ Կրոնստեդտ-աֆ-Ֆուլերիոյի հետ։ 1788 թվականին նրա ամուսինը դատապարտվեց մահապատժի իշխանություններին չենթարկվելու համար, սակայն դրա փոխարեն բանտարկվեց Վարբերգի բերդում։ 1792 թվականին Կառլ XIII թագավորի հրամանով ազատ արձակվեց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ArkivDigital online — 2000.
  3. Anna Ivarsdotter Johnsson and Leif Jonsson: Musiken i Sverige, Frihetstiden och Gustaviansk tid 1720-1810.

Գրականություն խմբագրել

  • Jan Ling: Apollo Götenburgis. Patrick Alströmer och musiklivet i Göteborg vid 1700-talets slut (1999)(շվեդ.)
  • Stellan Mörner: Ett musikbrev 1799 från Genseric Brandel till Bernhard Crusell (1967)(շվեդ.)
  • Gustaf Hilleström: Kungl. Musikaliska Akademien, Matrikel 1771—1971(շվեդ.)

Արտաքին հղումներ խմբագրել