Մարատ Բուրաև

ֆուտբոլիստ

Մարատ Նիկոլաևիչ Բուրաև (հոկտեմբերի 22, 1995(1995-10-22), Վլադիկավկազ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, «Ժետիսու» ակումբի կիսապաշտպան։

Մարատ Բուրաև
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 22, 1995(1995-10-22) (28 տարեկան)
Ծննդավայր Վլադիկավկազ, Ռուսաստան
Հասակ 165 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Կարիերա խմբագրել

Բուրաևը Վլադիկավկազի «Յունոստ» դպրոցի և «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ 2013 թվականին հանդես է եկել սիրողական «Կրասնոդար-3» ակումբում, հետո խաղացել է «Ստրոիտելում»։ 2015 թվականին տեղափոխվել է «Բերկուտ Արմյանսկ»։ 2016 թվականի հունվարին դիտումների է մասնակցել «Նեմանում»[1]։ Ղրիմի ֆուտբոլային միության Պրեմիեր լիգայի 2016/2017 թվականների մրցաշրջանի աշնանային հատվածում պաշտպանել է Թեոդոսիայի «Կաֆայի» գույները։ 2017 թվականի փետրվարի վերջին տեղափոխվել է Սևաստոպոլ[2]։ Հետո վերադարձել է Վլադիկավկազ ու խաղացել «Սպարտակում»։ 2018 թվականի փետրվարի վերջին մեկ տարվա պայմանագիր է կնքել հայկական «Փյունիկ» ակումբի հետ[3], որտեղ խաղացել է մինչև նոյեմբեր[4]։ 2019 թվականի փետրվարին տեղափոխվել է «Ղրիմտեպլիցա»[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Неман» просматривает воспитанника «Краснодара» Бураева». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  2. «ФК «Севастополь» объявил о подписании Марата Бураева». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  3. ««Փյունիկը» պայմանագիր է կնքել ռուսաստանցի կիսապաշտպանի հետ».
  4. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  5. «Официально: в рядах Крымтеплицы пополнение | ФК Крымтеплица». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.