Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարաշ (այլ կիրառումներ)

«Մարաշ», երկամսյա տեղեկատու պարբերաթերթ, Մարաշի հայրենակցական միության պաշտոնաթերթ։ Լույս է տեսել 1954-1966 թվականներին, Բուենոս Այրեսում, հայերեն և իսպաներեն։ խմբագիր՝ Ս. Չալյան։ Լուսաբանել է Հարավային Ամերիկայի երկրներում բնակություն հաստատած մարաշցիների մշակութային, կրթական և երիտասարդական կյանքը։ Կոչ է արել հանգանակությամբ կրթական ֆոնդ ստեղծել Մերձավոր Արևելքի երկրներում ապրող հայ երիտասարդների համար։ «Հայրենի աշխարհ» խորագրով ներկայացրել է Հայաստանի մշակութային ու տնտեսական կյանքը, տպագրել հայրենիք ներգաղթած մարաշցիների նամակները, հրապարակել Մարաշի անցյալին ու ներկային վերաբերող հուշեր, ականատեսների նկարագրություններ, ուսումնասիրություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 297