Մատտեո Պոլիտանո

իտալացի ֆուտբոլիստ

Մատտեո Պոլիտանո (իտալ.՝ Matteo Politano, օգոստոսի 3, 1993(1993-08-03)[1], Հռոմ, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, իտալական «Սոսուոլո» ակումբի կիսապաշտպան։

Մատտեո Պոլիտանո
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մատտեո Պոլիտանո
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 3, 1993(1993-08-03)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Հռոմ, Իտալիա Իտալիա
Հասակ 171 սմ
Քաշ 65 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Սոսուոլո
Համար 16
Պատանեկան կարիերա
2008-2012 Իտալիա Ռոմա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2013 Իտալիա Ռոմա 0 (0)
2012-2013  Իտալիա Պերուջա 30 (8)
2013-2015 Իտալիա Պեսկարա 72 (11)
2015— Իտալիա Սոսուոլո 43 (8)
Ազգային հավաքական
2011-2012 Իտալիա Իտալիա (մինչև 19) 4 (0)
2012-2014 Իտալիա Իտալիա (մինչև 20) 3 (1)
2013 Իտալիա Իտալիա (մինչև 21) 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Մատտեո Պոլիտանոն իր հայրենի քաղաքի «Ռոմա» ակումբի սան է։ 2012 թվականի ամռանը խաղային պրակտիկա ձեռք բերելու նպատակով Մատտեո Պոլիտանոն վարձավճարով տեղափոխվել է «Պերուջա»։ Օգոստոսի 5-ին կատարել է իր դեբյուտը նոր ակումբի կազմում՝ Իտալիայի գավաթի խաղարկության շրջանակներում մասնակցելով «Բարլետա» ակումբի դեմ խաղին[2]։ Սեպտեմբերի 3-ին կայացած «Բենևիտոյի» դեմ խաղում Պոլիտանոն կատարել է իր դեբյուտը իտալական Սերիա B-ում[3]։ Սեպտեմբերի 9-ին՝ «Բարլետայի դեմ խաղում, Մատտեո Պոլիտանոն խփել է իր առաջին գոլը հօգուտ «Պերուջայի»[4]։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտից հետո Պոլիտանոն 500 հազար եվրոյով «Ռոմայից» տեղափոխվել է «Պեսկարա»։ 2013 թվականի սեպտեմբերի 8-ին նա նոր թիմի կազմում կատարել է իր դեբյուտն առաջնությունում՝ մասնակցելով «Կրոտնեո» ակումբի դեմ խաղին[5]։ Սեպտեմբերի 30-ին Պոլիտանոն խփել է իր առաջին գոլը «Պեսկարայի» կազմում՝ գրավելով «Չեզենայի» դարպասը[6]։

2015 թվականի ամռանը Մատտեո Պոլիտանին տեղափոխվել է «ՍասուոլոW. տրանսֆերի արժեքը կազմել է 3,5 մլն. եվրո[7]։ Օգոստոսի 23-ին կայացած «Նապոլիի» դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը Իտալիայի Սերիա A-ում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Դոմենիկո Բերարդիին[8]։ Իր հարազատ «Ռոմա» ակումբի դեմ խաղում Պոլիտանոն խփել է իր առաջին գոլը հօգուտ «Սասուոլոյի»։ 2016 թվականին նա մեկական գոլ է խփել Եվրոպայի լիգայի՝ իսպանական «Ատլետիկ Բիլբաո»[9] և բելգիական «Գենկ»[10] ակումբների դեմ խաղերում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Барлетта VS. Перуджа 0:3»։ soccerway.com։ 2012-08-05 
  3. «Перуджа VS. Беневенто 2:1»։ soccerway.com։ 2012-09-03 
  4. «Барлетта VS. Перуджа 0:1»։ soccerway.com։ 2012-09-09 
  5. «Пескара VS. Кротоне 2:2»։ soccerway.com։ 2013-09-08 
  6. «Чезена VS. Пескара 1:1»։ soccerway.com։ 2013-09-30 
  7. ««Сассуоло» выкупит Политано у «Ромы»»։ sports.ru։ 2015-04-06 
  8. «Сассуоло VS. Наполи 2:1»։ soccerway.com։ 2015-08-23 
  9. «Сассуоло VS. Атлетик Бильбао 3:0»։ soccerway.com։ 2016-09-15 
  10. «Генк VS. Сассуоло 3:1»։ soccerway.com։ 2016-09-29 

Արտաքին հղումներ խմբագրել