Մատու Գրոսու (սարավանդ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մատու Գրոսու (այլ կիրառումներ)
Մատու Գրոսու (պորտ.՝ Mato Grosso), սարավանդ Բրազիլական սարահարթի հյուսիս-արևմուտքում։ Տապաժոս, Շինգու և Պարագվայ գետերի վերին հոսանքների միջադետքում։ Առավելագույն բարձրությունը 893 մ է։ Կազմված է գլխավորապես պալեոզոյան ավազաքարերից։ Կլիման մերձհասարակածային է՝ շոգ, խոնավ ամառներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 294)։ |