Մատնոցուկ ծիրանագույն

բույսերի տեսակ
Մատնոցուկ ծիրանագույն
Մատնոցուկ ծիրանագույն
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծաղկավոր բույսեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Խլածազգիներ
Ցեղ Մատնողուկ ծիրանագույն
Լատիներեն անվանում
Digitalis purpurea



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Մատնոցուկ ծիրանագույն (լատին․՝ Digitalis purpurea), խլածաղիկազգիների ընտանիքին պատկանող երկամյա ծաղկաբույս։

Նկարագրություն խմբագրել

Երկամյա ծաղկաբույս է։ Տերևները հերթադիր են, երկարակոթունավոր, ձևաձև նշտարաձև, ատամնաեզր։ Ծաղիկները խոշոր են հավաքված երկար, ողկույզանման ծաղկաբույլերում։ Ծաղիկն աչքի է ընկնում ամենատարբեր գունավորումով․ սպիտակից և կրեմագույնից մինչև վարդագույն և ծիրանագույն։ Այս ծաղկի տերևները թունավոր են։ Ծաղկի բարձրությունը հասնում է մինչև 30-120 սմ–ի։

Տարածում խմբագրել

Հայաստանում հանդիպում են ծաղկի երկու տեսակ (ժանգային և ներվոզա), որոնք հիմնականում տարածվում են Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է անտառներում, թփուտներում, ճամփեզրերին և այլն։

Աճման պայմաններ խմբագրել

Ծիրանագույն մատնոցուկը ցրտադիմացկուն է, երաշտադիմացկուն, գերադասում է լուսասեր և տաք վայրերը։ Ցանքը կատարում են անմիջապես գրունտում՝ մայիս–հունիս ամիսներին։ Ծիլերը երևում են ցանքից երկու շաբաթ հետո։ Առաջին անգամ նոսրացնելուց թողնում են բույսը բույսից 10 սմ, երկրորդ անգամ՝ 25-30 սմ–ի վրա։ Օգոստոսի առաջին կեսին մշտական տեղում տնկում են միայն սածիլային մշակության դեպքում։

Նշանակություն խմբագրել

Մատնոցուկի բոլոր տեսակներն էլ թունավոր են։ Մշակությամ մեջ մեծ տարածում ունեն գլոքսինիածաղիկ և բծավոր պարտիզային այլատեսակները։ Օգտագործվում են լանդշաֆտային ձևավորումներում։ Մշակում են կտրած ծաղիկներ ստանալու համար։

Գրականություն խմբագրել

  • Լ․Վ․ Հարությունյան «Քո շրջապատի ծաղիկները»
  • Иванина Л.И. Род 1345. Наперстянка — Digitalis // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1955. — Т. XXII. — С. 514—526. — 861 с. — 3000 экз.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատնոցուկ ծիրանագույն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատնոցուկ ծիրանագույն» հոդվածին։