Մատնավանք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառակում։ Գտնվում էր Խլաթ քաղաքից 5-6 կմ հարավ-արևմուտք։

Գյուղ
Մատնավանք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽլաթի գավառակ
Այլ անվանումներՄադնավանաք
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն103 մարդ (1909)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունմատնավանքեցի
Ժամային գոտիUTC+3

Գյուղն ուներ բարձրահարկ անձավային գեղեցիկ բնակարաններ։ Գյուղի մոտակայքում գտնվում է Դիվակուլ կոչված խաչաքանդակ քարաժայռը, որի տակից սառնորակ աղբյուրներ են բխում։

1909 թվականին գյուղն ուներ 13 տուն՝ 103 հայ բնակչով։ 1895 թվականին Մատնավանքի հայ բնակչությունը կողոպտվել ու կոտորվել է թուրքերի կողմից։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ հայությունը ենթարկվել է բռնագաղթի և ոչնչացման։

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու գյուղատնտեսությունն էր։

Գյուղի մոտակայքում գտնվում է Մատնավանք վանքը[1]։

Այժմ Մատնավանք գյուղը Խլաթ քաղաքի Կուլակսըզ (Kulaksız) անունով արվարձանն է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 714

Աղբյուրներ խմբագրել