Մատյան գունդ
Մատյան գունդ, մատենիկ գունդ, հին ժամանակներում պարսկական բանակի ընտիր հեծելազորը։
Գունդը և զինվորները համարվում էին «անմահ», մեռնողներին անմիջապես փոխարինում էին նոր հեծյալներով, որպեսզի գնդի կազմը կայուն լիներ, զորամասը «անմահ» մնար։ Եղիշեի (V դարի) վկայությամբ՝ Ավարայրի ճակատամարտում պարսիկները Վարդան Մամիկոնյանի գլխավորած զորքի դեմ հանել են Մատյան գունդը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 292)։ |