Մատիտն ու թանաքաբիծը. ուրախ որսորդներ

Մատիտն ու թանաքաբիծը. ուրախ որսորդներ (ռուս.՝ Карандаш и Клякса — весёлые охотники), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1954 թվականին։

Մատիտն ու թանաքաբիծը. ուրախ որսորդներ
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորԵվգենի Միգունով
ՍցենարիստԵվգենի Միգունով
ԵրաժշտությունՄիխայիլ Մեերովիչ
ՕպերատորԻոսիֆ Գոլոմբ
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1954

Հետպատերազմյան շրջանում ԽՍՀՄ–ում ստեղծված առաջին ծավալուն մուլտֆիլմերից մեկն է։ Ֆիլմում միանգամից կիրառվել են տիկնիկների պատրաստման և նկարահանման մի քանի տեխնոլոգիական նորույթներ[1]։

Սյուժե խմբագրել

Մատիտ անունով մի փոքրիկ մարդ և Թանաքաբիծ մականունով նրա շոտլանդական տերիերը գնում են որսի։ Մտնելով անտառ՝ նրանք նախ որոշում են քնել։ Նրանց արթնացնում է մի սկյուռ, որին էլ նրանք անմիջապես սկսում են հետապնդել։ Չկրակելով նրան` ընկերներն ընկնում են երկու նապաստակների հետևից, բայց նրանք ևս խուսափում են մահից։ Այնուհետև կատաղության պահին Մատիտը պատահաբար իր կոշիկը նետում է ծառի վրա, և երկրորդը նույնպես թռչում է այնտեղ։ Դժվարությամբ վերցնելով դրանք` ընկերներն սկսում են հետապնդել աղվեսին, բայց վերջինս նույնպես հաջողությամբ հեռանում է նրանցից։

Հոգնած ընկերները տուն են վերադառնում ուշ գիշերով և խանութից գնում են որսի զանազան մսեր։

Հեղինակներ խմբագրել

  • Սցենարի հեղինակ և բեմադրիչ՝ Ե. Միգունով
  • Օպերատոր՝ Ի. Գոլոմբ
  • Կոմպոզիտոր՝ Մ. Մեերովիչ
  • Բեմադրող նկարիչներ՝ Ե. Միգունով, Վ. Դոլգիխ
  • Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
  • Մոնտաժողի օգնական՝ Լիդիա Սազոնովա
  • Խմբագիր՝ Սեմյոն Գինզբուրգ
  • Տիկնիկները և դեկորացիաները պատրաստվել են գլխավոր խմբագիր Ռոման Գուրովի ղեկավարությամբ
  • Ֆիլմի տնօրեն՝ Բորիս Բուրլակով

2001 թվականի վերահնչյունավորում խմբագրել

2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել է և վերահնչյունավորվել է «Ստուդիա ԱՍ» և «Մանկական սեանս» ընկերությունների կողմից։ Նոր տարբերակում ամբողջապես փոխվել է ֆոնոգրաման, վերահնչյունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասաններ, լուսագրերում փոխվել է հնչյունային ռեժիսորի և հնչյունավորող դերասանների մասին տեղեկությունը։ Հնչյունավորումը ծայրահեղ վատ է ընդունվել ինչպես հեռուսադիտողների մեծ մասի[2][3], այնպես էլ` մասնագիտական համայնքի անդամների կողմից[4][5]։ Երբեմն քննադատության է ենթարկվել նաև վերականգնման որակը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Георгий Бородин. «Киностудия „Союзмультфильм“» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine. Краткий исторический обзор, new.souzmult.ru.
  2. «Переозвучка наших старых мультфильмов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  3. «Мы против переозвучки советских мультиков!!!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  4. Директор «Союзмультфильма» Акоп Гургенович Киракосян отвечает на вопросы читателей «Ленты. Ру»
  5. НЕТ — фальсификации анимационного наследия!

Արտաքին հղումներ խմբագրել