Մատե Դոլենց (սլովեն.՝ Matjaž »Mate« Dolenc, հոկտեմբերի 5, 1945(1945-10-05), Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սլովենացի գրող և թարգմանիչ։ Նա գրում է վեպեր, պատմվածքների ժողովածուներ, մանկական գրքեր, ճամփորդական նոթեր և հոդվածներ[1]։

Մատե Դոլենց
Ծնվել էհոկտեմբերի 5, 1945(1945-10-05) (78 տարեկան)
ԾննդավայրԼյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Մասնագիտությունթարգմանիչ և գրող
Քաղաքացիություն ՀՍՖՀ և  Սլովենիա
ԿրթությունԼյուբլյանայի համալսարան
Ուշագրավ աշխատանքներԵռահարկ շենքի հինգերորդ հարկը
Պարգևներ

Դոլենցը ծնվել է Լյուբլյանայում` 1945 թվականին։ Նա սկսել է պատմահամեմատական գրականություն ուսումնասիրել Լյուբլյանայի համալսարանում, բայց երբեք չի ավարտել իր ուսումը։ Նա մի քանի տարի աշխատել է Մլադինայում («Երիտասարդություն», շաբաթաթերթ)՝ 1970-ականների սկզբին։ 1973 թվականից աշխատում է որպես ազատ գրող։ Նա գրել է ավելի քան երեսուն գիրք, մի քանի կինոսցենարներ և բազմաթիվ հոդվածներ։ Նա հայտնի է նաև իր դեռահասային գրականությամբ։ Սկուբա դայվինգի հանդեպ նրա կիրքը հաճախ է արտացոլվում այն թեմայում, որը նա ընտրում է իր աշխատանքների համար[2]։ Ադրիատիկը և նրա կղզիները դարձել են նրա բազմաթիվ գրքերի թեման, որոնք նախատեսված են ինչպես մեծահասակների, այնպես էլ երիտասարդ ընթերցողների համար։ 2008 թվականին գեղարվեստական ֆիլմեր են նկարահանվել նրա երկու ամենահաջողակ վեպերի՝ «Վամպիր Գորյանչի» և «Ծովը խավարման ժամանակ» վեպերի հիման վրա[3]։

1986 թվականին նա արժանացել է Լևստիկ մրցանակի (սլովեն.՝ Levstikova nagrada)՝ երիտասարդ ընթերցողների համար իր «Ծովային երկիր երկաթուղային կայարանում» (սլովեն.՝ Morska dežela na železniški postaji) վեպի համար[4]։ 1995 թվականին նա ստացել է Պրեշերնի հիմնադրամի մրցանակն (սլովեն.՝ Prešernova nagrada) իր «Շունն Ատլանտիսից» (սլովեն.՝ Pes z Atlantide) վեպի և «Ռոմ և շախմատ» (սլովեն.՝ Rum in šah)պատմվածքների ժողովածուի համար։

Հրատարակված աշխատանքներ խմբագրել

  • Menjalnica (Փոխանակում), կարճ պատմվածքներ, 1970
  • Peto nadstropje trinadstropne hiše (Եռահարկ շենքի հինգերորդ հարկը), երգիծական վեպ, համահեղինակ Դիմիտրի Ռուպելի հետ, 1972
  • Aleluja Katmandu (Ալելուիա, Կատմանդու), վեպ, 1973
  • Razkošje v glavi (Շքեղություն գլխում), երգիծանք, համահեղինակ Սլավկո Պրեգլի հետ, 1974
  • Nenavadna Slovenija (Անսովոր Սլովենիա), երգիծանք,համահեղինակ Սլավկո Պրեգլի հետ, 1974
  • Potopljeni otok (Խորտակված կղզի), կարճ պատմվածքներ, 1976
  • Vampir z Gorjancev (Վամպիր Գորյանչի), վեպ, 1979, 2004
  • Gorenčev vrag (Գորենկովի սատանան), կարճ պատմվածքներ, 1977
  • Vloga mojih škornjev v angolski revoluciji (Իմ կոշիկների դերը Անգոլայի հեղափոխության մեջ), կարճ պատմվածքներ, 1985
  • Morska dežela na železniški postaji (Ծովային Երկիր երկաթուղային կայարանում), երիտասարդական գրականություն, 1986
  • Velika ptičja zadeva (Մեծ գործարք թռչունների համար), երիտասարդական գրականություն, 1987
  • Praznik republike ali abrakadabra (Հանրապետության տոն կամ աբրակադաբրա), կարճ պատմվածքներ, 1987
  • Golo morje (Մերկ ծովը), երիտասարդական գրականություն, 1988
  • Strupena Brigita (Թունավոր Բրիջիտ), երիտասարդական գրականություն, 1989
  • Njen modri dežni plašč (Նրա կապույտ անձրևի բաճկոնը), վեպ, 1990
  • Podmorski svet in mi (Ծովի խորքերը և մենք), սուզվելու ուղեցույց, 1991
  • Pes z Atlantide (Շունն Ատլանտիսից), վեպ, 1993
  • Rum in šah (Ռոմ և շախմատ), կարճ պատմվածքներ, 1993
  • Ozvezdje Jadran (Ադրիատիկ համաստեղություն), 1998
  • Z masko v podvodni svet (Դիմակով դեպի ստորջրյա աշխարհ), ուսուցողական պատկերագիրք, 1999
  • Morje v času mrka (Ծովը խավարման ժամանակ), վեպ, 2000
  • Leteča ladja (Թռչող նավ), երիտասարդական գրականություն, 2002
  • Morski portreti (Ծովային դիմանկարներ), ուսուցողական, 2003
  • Potapljanje Na Vdih & Podvodni Ribolov (Ազատ սուզում և ստորջրյա ձկնորսություն), ուղեցույց, 2004
  • Morsko dno pripoveduje (Ծովի հատակը պատմում է), երիտասարդական գրականություն, 2004
  • Golo morje (Մերկ ծով), երիտասարդական գրականություն, 2005
  • Kako dolg je čas (Ժամը քանիսն է), կարճ պատմվածքներ, 2019

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Slovene Writers' Association site». Slovene writers' portal (Slovenian). DSP Slovene Writers' Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Slovenia's Best for Young Readers by the Slovenian Book Agency Արխիվացված 3 Փետրվար 2013 Wayback Machine
  3. «Read Central, Slovenian Literarure in Translation site». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
  4. «The Levstik Award on the Mladinska Knjiga Publishing House site». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 22-ին.