Մատեան ողբերգութեան (5199, Գրիգոր Նարեկացի)

Գրիգոր Նարեկացի, Մատեան Ողբերգութեան (5199), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 5199 թվի տակ: Ձեռագիրը գրվել է 15-րդ դարում (1442-ից առաջ): Գրված է թղթի վրա, որը ունի 18x13 չափս: Ձեռագիրը կազմված է 267 թերթից: Գրված է միասյուն, բոլորգրով: Ունի կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ: Կազմը` կաշեպատ տախտակ դրոշմազարդ, թավշյա կրկնակազմով, արծաթյա 2 խաչով, 4 անկյունազարդերով և 1778 թ․ մակագրությամբ աստառը՝ շերտազարդ կապույտ կտավ: Հիշատակարան հետագայի՝ 265ա (1442, 1508 թթ․), 265բ (16-րդ դար), 267ա (1797 թ․), 265բ (1822 թ․), 266ա (1914 թ․)[1]:

Մատեան ողբերգութեան (5199, Գրիգոր Նարեկացի)
Տարեթիվ՝ 15-րդ դար
Թերթեր՝ 267
Նյութ՝ թուղթ
Չափս՝ 18x13 սմ
Գիր՝ միասայուն, բոլորգիր
Տող 23
Կազմ կաշեպատ տախտակ դրոշմազարդ
Պահպանակ՝ մագաղաթ 1, բոլորագիծ երկաթագիր Ավետարան
Մանրանկարչություն՝ կիսախորան, լուսանցազարդ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. Բ (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1970, էջ 56-57 — 1552 էջ։