Մավրիտանիայի ազգային թանգարան
Մավրիտանիայի ազգային թանգարան (անգլ.՝ National Museum of Mauritania), հայտնի է նաև Նուակշոտի ազգային թանգարան անունով (ֆր.՝ Musée National de Nouakchott), ազգային թանգարան է Մավրիտանիայի մայրաքաղաք Նուակշոտում։ Այն գտնվում է Մերկուրե Մարհաբա հյուրանոցից դեպի հարավ-արևմուտք, դե Վիլլե հյուրանոցից արևմուտք, Պարկ Դեյդոուհից հյուսիս-արևմուտք և Օուլդ Աբասի մզկիթից` հյուսիս-արևելք[1]։ Թանգարանը ունի կարևոր հնագիտական և ազգագրական հավաքածուներ[2]։ Այն բաղկացած է երկու պատկերասրահներից, որոնք ցուցադրում են խեցեղենի, նետերի և տեղական հագուստի հավաքածուներ[3]։
Մավրիտանիայի ազգային թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | ազգային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նուակշոտ |
Վայր | Նուակշոտ |
Ղեկավարության նստավայր | Նուակշոտ |
Հիմնադրվել է | 1972 |
![]() | |
![]() |
Թանգարանի շենքը Խմբագրել
Ազգային թանգարանը գտնվում է երկու հարկանի շենքում, որը կառուցվել է 1972 թվականին, չինացիների կողմից։ Շենքում են գտնվում նաև Մավրիտանիայի գիտահետազոտական ինստիտուտը, Մավրիտանիայի ձեռագրերի պահպանման կենտրոնը և Մավրիտանիայի ազգային գրադարանը։ Թանգարանը կազմված է երկու մշտական և մեկ ժամանակավոր ցուցասրահներից։
Թանգարանի հավաքածուներ Խմբագրել
Գետնահարկի հնէաբանական հավաքածուները ցույց են տալիս Մուստիերյան, Աթերյան և Նոր քարեդարյան գտածոներ, ինչպես նաև` պեղումների արդյունքում ձեռք բերված իրեր Մավրիտանիայի պատմական քաղաքներից, ինչպիսիք են Կումբի Սալեն, Աուդագոստը, Տիշիտը, Ուադանը և Ազուգույը։
Առաջին հարկի ազգագրական հավաքածուներում կան առարկաներ, որոնք պատկանում են Մավրիտանիայի հասարականության տարբեր մշակույթներին[4]։
Պատկերասրահ Խմբագրել
-
Տիշիտի մշակույթի փայլեցրած թերթաքարի գործիքներ
-
Բնաբանով թերթաքարե ափսե Կումբի Սալեից
-
Փոքրիկ արձանիկներ
-
Արաբական կշեռք Սահելիս, 10-րդ դար
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ The National Museum of Mauritania Archived 2021-07-09 at the Wayback Machine..
- ↑ «Mauritania museums»։ Africa.com։ Արխիվացված է օրիգինալից 1 January 2013-ին։ Վերցված է 10 March 2011
- ↑ Bergeijk Jeroen van (15 July 2008)։ My Mercedes is not for sale: from Amsterdam to Ouagadougou : an auto-misadventure across the Sahara։ Random House Digital, Inc.։ էջեր 104–։ ISBN 978-0-7679-2869-4։ Վերցված է 11 March 2011
- ↑ Exhibitions of the National Museum of Mauritania