Մասրենի կիսագնդաձև
բույսերի տեսակ
Մասրենի կիսագնդաձև | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Rosa haemisphaerica
|
Մասրենի կիսագնդաձև (լատին․՝ Rosa haemisphaerica), վարդազգիների ընտանիքի մասրենի ցեղի բույս։
Նկարագրություն
խմբագրելՏերևաթափ թուփ է՝ 1-2 մ բարձրությամբ։ Փշերը որոշ չափով կեռ են, բազմազան, մեծ մասամբ ավելի խոշոր հիմքով, հաճախ բարակ և մանր։ Տերևիկները հիմքում սեպանման սեղմված են, հակառակ ձվաձև, հասարակ կամ գեղձասղոցաեզր, կապտականաչ, վերևի կողմից համարյա մերկ, ներքևի կողմից կարճ մազմզուկապատ։ Ծաղիկները միայնակ են, երկար կոթունավոր, ծծմբադեղին։ Հիպանթիումը կիսագնդաձև է, հարթ կամ ծածկված խոզանականման մազմզուկներով։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Կովկասում, Իրանում, Փոքր Ասիայում։ Հայաստանում հանդիպում է Արարատյան դաշտում, մշակության մեջ և վայրիացած[1]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 400։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի կիսագնդաձև» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի կիսագնդաձև» հոդվածին։ |