Թեղի մարատերև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիններ
Ցեղ Մասրենի
Տեսակ Մասրենի Չաթրադազի
Լատիներեն անվանում
Rosa tschatyrdagi


Մասրենի Չաթրադազի (լատին․՝ Rosa tschatyrdagi), վարդազգիների ընտանիքի մասրենի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Կարճ, տերևաթափ թուփ է՝ 0,6—0,7 մ բարձրությամբ, ուղղաձիգ ճյուղերով։

Տերևների առանցքը ծածկված է խոզանանման մազմզուկներով և գեղձիկներով։ Տերևիկները կրկնակի ատամնաեզր են, ներքևից ծածկված գեղձիկներով։ Փշերը բարակ են, մախաթանման, խառնված մանր փշիկների հետ։ Ծաղկակիրները ծածկված են ցրված գեղձախոզանանման մազմզուկներով։ Ծաղիկները կրեմագույն են։ Հասուն հիպանթիումը հաճախ տանձանման է, հարթ կամ գեղձապատ։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում, Ղրիմում։ Հայաստանի պայմաններում հանդիպում է կենտրոնական շրջաններում և Արարատյան դաշտում, ստորին լեռնային գոտում, թփուտներում և բաց, արևոտ վայրերում։

Կիրառություն խմբագրել

Մեծ հետաքրքրություն է ներկայացնում որպես չորադիմացկուն, ջերմադիմացկուն պատվաստակալ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (400)։