Մասրենի Ատրոպատանի

բույսերի տեսակ
Մասրենի Ատրոպատանի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Վարդայիններ (Rosoideae)
Ցեղ Վարդենի (Rosa)
Տեսակ Մասրենի Ատրոպատանի (R. orientalis)
Միջազգային անվանում
Rosa orientalis

Մասրենի Ատրոպատանի (լատ.՝ Rosa atropatana), վարդազգիների ընտանիքի մասրենի ցեղի բույս։

ՆկարագրությունԽմբագրել

Մինչև 1 մ բարձրությամբ տերևաթափ թուփ է։ Երիտասարդ ընձյուղները ծածկված են կարճ, խիտ աղվամազով։ Փշերը սակավաթիվ են, բարակ, սպիտակադեղնավուն հիմքում թեթևակի լայնացած։ Տերևիկները երկու կողմից էլ խիտ թաղիքամազմզուկապատ են, 5 հատ, մանր, ձվաձև, բթածայր, սղոցաեզր։ Ծաղիկները կարճ են, սպիտակ մազմզուկապատ, փշապատ, ծածկված գեղձիկներով։ Հիպանթիումը հասունացած վիճակում գնդաձև է, հակառակ ձվաձև, ծածկված կարմրավուն փշիկներով, ուղիղ, մանր աղվամազապատ և գեղձապատ բաժակաթերթիկներով։

ՏարածվածությունԽմբագրել

Տարածված է Կովկասում (Հարավային Անդրկովկաս)։ Հայաստանում հանդիպում է Մեղրիի շրջանում, միջին լեռնային գոտում, չոր լանջերի վրա։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում որպես չորադիմացկուն պատվաստակալ[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 402-403։