Ողջույն խմբագրել

Բարի՜ գալուստ։

Ողջո՛ւյն, Ordes Repovanov, և բարի գալուստ հայերեն վիքիփեդիա։ Շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Հուսով եմ ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքիի հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել հանրագիտարանը։ Կոչ եմ անում ձեզ ծանոթանալ «Ինչպես խմբագրել էջը» էջին, ինչպես նաև վիքիփեդիայի ոճական ուղեցույցին։ Խմբագրման ծանոթանալու փորձարկումների համար կարող եք օգտվել ավազարկղ էջից։

Խնդրում եմ չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունները քննարկման էջերում՝ ավելացնելով 4 թիլդաներից (~~~~) կազմված նշանագիրը։ Սա ավտոմատիկ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի հղում դեպի ձեր մասնակցի էջը և մեկնաբանության ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք կապնվել ինձ հետ իմ քննարկման էջում կամ դիմեք հանրությանը խորհրդարանի էջում։ Chaojoker 07:57, 26 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

Հատիսի բարձրությունը խմբագրել

Ողջույն, Ordes Repovanov,
Չգիտեմ ձեր մոտ ինչպես է ցուցադրվում «Բարձրությունը ՍՇԻԸ մետր է:» տողը, բայց իմ մոտ թվի փոխարեն «սշիը» տառերն են: Չգիտեմ դա ֆոնտից է, թե ուրիշ բանից: Կարող ե՞ք փորձել number pad-ով թիվը տպել: Շնորհակալություն, Chaojoker 08:59, 26 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

Ձեզ մոտ թիվը ճիշտ ձևով է երևում՝ հայկական թվերին ծանոթ մարդիկ թիվը կկարդան, ես էլ գրվածքը նրանց համար եմ գրել, ովքեր հայկական թվերին ծանոթ են: Խնդրում եմ թվի մոտ այլ նշաններով թիվ չավելացնել:
Շնորհակալություն եմ հատնում Ձեզ ուշադրության համար:
Բարո՛վ ապրեք:—Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ Ordes Repovanov (քննարկումներդրում) 11:52, 26 Հոկտեմբերի 2009.
Ողջույն, Ordes Repovanov, շնորհակալություն բացատրության համար: Այստեղ կա երկու խնդիր՝ ընդհնարապես սարի, կամ որևէ թեմայի մասին մանրամաս տեղեկությունները դրվում են այդ թեմայի հոդվածում, օրինակ, այս պարագայում, Հատիս լեռ հոդվածում ցանկալի է նշել մանրամաս ամեն տեսակ տեղեկություններ սարի մասին: Իսկ երկիմաստության փարատման էջում, այսինքն այն էջում որտեղ բացատրվում է երկու համանուն մտքի տարբերությունը, դա ընդհանրապես արվում է ամեն մտքի համար մեկ կարճ նախադասությունով: Երկրորդ խնդիրն այն է, որ հայերեն Վիքիփեդիայի գործածվող թվանշանները այժմ նույնն են լատիներենի հետ, քանի որ նաև հայախոսների մոտ ավելի հանրածանոթ և օգտագործվող են, և հանրագիտարանի անհրաժեշտություններից մեկը հանրամատչելի և օգտագործելի լինելն է: Դարձյալ շնորհակալություն ձեր ներդրումներից, և եթե հարցեր/խնդիրներ լինեն, խնդրեմ տեղյակ պահեք: Chaojoker 12:07, 26 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել
Առաջին խնդիրը հասկանալի է, կփորձեմ այս հարցում չսխալվել: Ցավոք սրտի, երկրորդ խնդիրն ինձ մի քիչ ցավ պատճառեց, իհարկե հանրագիտարանի հանրամատչելիությունը կարևոր է, սակայն լեզվի հնարավորությունների օգտագործման ազատությունն էլ պակաս կարևոր չէ: Հետևաբար եթե կարելի է, ես սրանից հետո թվերը հայատառ ու փակագծերում էլ միջազգային տարբերակներով նշեմ:
Ես ստորագրության մասին տրված տեղեկությունից բան չհասկացա, այս պատճառով էլ ստորագրություն չեմ դնում, բայց չէի էլ ցանկանա կարգ խախտել, եթե ինձ այս հարցում օգնեք, շատ գոհ կլինեմ:
Շնորհակալություն եմ հատնում, որ ինձ օգնում եք առաջին քայլերս անելիս: —Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ Ordes Repovanov (քննարկումներդրում) 12:49, 26 Հոկտեմբերի 2009.
Դարձյալ ողջույն, ուրախ եմ եթե ինչ-որ չափով կարող եմ օգտակար լինել: Այնպես որ ասացի, հանրագիտարանի թվերի կարգն այժմ այդպես է, հանրամատչելիության սկզբունքի վրայից: Իսկ Վիքիփեդիայի կարգերն ու կանոնները համաձայնությամբ են որոշվում: Դա նշանակում է, որ եթե տարբեր առաջարկ ունենաք, կարող եք այն հայտնել Խորհրդարանում, և եթե Վիքիփեդիայի համայնքը համաձայնվի, ապա կարելի է կարգը փոխել: Ստորագրությունների հարցում, բավական է ձեր քննարկման վերջում թողնեք չորս թիլդա, այսինքն ճիշտ այսպես՝ ~~~~ Թիլդան այն ալիքավոր նշանն է, որ հավանաբար ձեր ստեղնաշարի ամենաձախ վերևի շարքում, Esc-ի ներքևում է գտնվում: Էջը հիշելուց հետո դա կվերածվի ստորագրության և թվականի: Ստորագրությունը օգտագործվում է քննարկումների վերջում, իսկ հոդվածներում ստորագրություն չի օգտագործվում: Նաև մեկ այլ բան, որ նկատել եմ ձեր հոդվածներում, և կարծում եմ հետաքրքիր լինի իմանալ, դա է, որ Վիքիփեդիան հանրագիտարան է, և բառարանի փոխարեն չի օգտագործվում: Բառարանի համար նախատեսված է նրա քույր նախագիծը՝ Վիքիբառարանը: Դա նշանակում է, որ բառերի իմաստի կամ անձնանունների (բացի այն դեպքից, որ հայտնի անձնավորության մասին լինի) հոդվածներ չենք ունենում: Գիտեմ, որպես նորեկ շատ բաներ եմ միանգամից փոխանցում, բայց Ինչպես խմբագրել էջը և Ոճական ուղեցույց կարող են օգտակար լինել այստեղի կարգին ծանոթանալու :) Դարձյալ, եթե հարցեր կան, խնդրեմ չհապաղել հարցնել: Chaojoker 14:25, 26 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել
Ordes Repovanov, ըստ վերևի բացատրությունների, խնդրում են նախկան համայնքի համաձայնությունը թվերը հայկական այբուբենով ներկայացնելու շուրջ, հոդվածներում մի ավելացրեք թվերի այդ ներկայացումը: Դա խանգարում է հանրագիտարանի հոդվածների միաոճ լինելուն: Շնորհակալություն, Chaojoker 12:35, 28 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել