Ողջույն խմբագրել

Բարի՜ գալուստ։

Ողջո՛ւյն, Hayk20, և բարի գալուստ հայերեն վիքիփեդիա։ Շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Հուսով եմ ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքիի հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել հանրագիտարանը։ Կոչ եմ անում ձեզ ծանոթանալ «Ինչպես խմբագրել էջը» էջին, ինչպես նաև վիքիփեդիայի ոճական ուղեցույցին։ Խմբագրման ծանոթանալու փորձարկումների համար կարող եք օգտվել ավազարկղ էջից։

Խնդրում եմ չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունները քննարկման էջերում՝ ավելացնելով 4 թիլդաներից (~~~~) կազմված նշանագիրը։ Սա ավտոմատիկ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի հղում դեպի ձեր մասնակցի էջը և մեկնաբանության ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք կապնվել ինձ հետ իմ քննարկման էջում կամ դիմեք հանրությանը խորհրդարանի էջում։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 20:46, 13 Մարտի 2010 (UTC)Պատասխանել

Ներդրումների ծագումը խմբագրել

Բարևձեզ Hayk20, դուք ստեղծել եք Բոռլինի ճակատամարտ, Կուրսկի ճակատամառտ, Բրեստի հաշտություն և Լուի 14-րդի արտաքին և ներքին քաղաքականությունը էջերը։ Որտեղի՞ց են վերցված այդ տեքստերը։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 21:41, 13 Մարտի 2010 (UTC)Պատասխանել

Ոչ հանրագիտարանային բաժինների հեռացում խմբագրել

Ողջույն Հայկ, և շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Ինչպես գիտեք Վիքիփեդիան հանրագիրտան է։ Այսպիսով հոդվածները նույնպես պետք է լինեն գրված հանրագիտարանային ոճով և ձևաչափով։ Խաչատուր Աբովյանի և Հայոց Ցեղասպանության հոդվածներում ձեր ներդրումները ավելի շատ կրում են անալիտիկ, հրապարակախոսական բնույթ (գնահատակնենր, հետևություններ, դիմում կարդացողին և այլն) և բացի դրանից, չեն խոսում հոդվածի մնացած նյութերի հետ, առանձին ավելացումների/հավելվածների տպավորություն թողնելով։ Մյուս հարցը նրանում է, որ Վիքիփեդիան տեղեկությունների առաջնային աղբյուր չէ, և այստեղ տեղադրվող տեղեկությունները պետք է հաստատել մինչ այդ այլ տեղերում (գիտական ամսագրերում, այլ վստահելի աղբյուրներում) հրապարակվախ նյութերի վրա հղվելով։ Այդ պատճառով, ստիպված հեռացնում եմ այս հատվածները։ Եթե ցանկանաք այդ մասերում ներկայացված տեղեկությունները, վերաշարադրել, աղբյուրներին հղումներ տալ, և տեղադրել հոդվածների համապատասխան մասերում, կարող եք ձեր տարբերակը, գտնել հոդվածների պատմության էջերում։ Եվս մեկ տեխնիկական խնդիր՝ ներքին հղումները պետք է տանեն կոնտեքստում օգտագործված իմաստին/նշանակությանը նվիրված հոդվածին, և ոչ ուղղակի նույն բառին՝ այսպիսով [[Աբովյան]]ի անձը սխալ է, քանի որ տանում է ոչ թե Խաչատուր Աբովյանի մասին պատմող հոդվածին, այլ Աբովյան քաղաղի մասին հոդվածին։ Բացի դրանից, հենց Խաչատուր Աբովյանին նվիրված հոդվածում անիմաստ է (և այդ պատճառով սխալ) նույն հոդվածի վրա ներքին հղում դնելը։ Հարգանքներով --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 20:03, 18 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել