Ողջույն խմբագրել

Բարի՜ գալուստ։

Ողջո՛ւյն, Ghovhannisyan, և բարի գալուստ հայերեն վիքիփեդիա։ Շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Հուսով եմ ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքիի հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել հանրագիտարանը։ Կոչ եմ անում ձեզ ծանոթանալ «Ինչպես խմբագրել էջը» էջին, ինչպես նաև վիքիփեդիայի ոճական ուղեցույցին։ Խմբագրման ծանոթանալու փորձարկումների համար կարող եք օգտվել ավազարկղ էջից։

Խնդրում եմ չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունները քննարկման էջերում՝ ավելացնելով 4 թիլդաներից (~~~~) կազմված նշանագիրը։ Սա ավտոմատիկ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի հղում դեպի ձեր մասնակցի էջը և մեկնաբանության ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք կապնվել ինձ հետ իմ քննարկման էջում կամ դիմեք հանրությանը խորհրդարանի էջում։ Chaojoker 18:28, 18 Հունվարի 2010 (UTC)

Հոդվածի պիտակները խմբագրել

Ողջույն, Ghovhannisyan, և շնորհակալություն ձեր ներդրումների համար հայերեն Վիքիփեդիայում: Պիտակները, կամ «թեգերը», որոնք հոդվածի վերևում տեսնում եք, հոդվածի որոշ թերությունները մատնանշելու և դրանց վերացնելու օգնելու համար են: Օրինակ, անաղբյուր կամ unreferenced պիտակը վերացնելու համար, բավական է հոդվածում ներկայացված նյութի համար ներկայացնել Վստահելի աղբյուրներ: Դրանց տեղադրելու ձևի հետ կարելի է ծանոթանալ այստեղ: Հոդվածը վիքիֆիկացնելու համար բավական է նրան ավելացնել ներքին հղումներ - հանրագիտարանի ուրիշ հոդվածներին հղում կատարելու համար, ցանկացած բառերի շուրջ տեղադրելով [[]]: Խնդրում եմ նախկան նշած փոփոխությունները կատարելը չհեռացնել պիտակները, քանի որ ուրիշները տեսնելով նրանց կարող են նաև օգնել այդ փոփոխությունների կատարման: Եթե հարցեր կամ այլ մտքեր կան, խնդրեմ չհապաղել դիմել ինձ կամ այլ Վիքի մասնակիցներին: Շնորհակալություն, Chaojoker 08:50, 19 Հունվարի 2010 (UTC)

Ով կասի ինձ, թե ինչպես պիտի հոդվածը կապել այլ լեզուներով նույն հոդվածի հետ:ԳՀ 09:54, 26 Հունվարի 2010 (UTC)

Եթե հոդվածը կա այլ լեզուներով, ապա պետք է տեղադրել լեզվային հղումներ, օրինակ Տիգրան Չուխաճյան հոդվածի համար`en:Dikran Tchouhadjian անգլերեն հոդվածի հղումը: Այսպիսի լեզվային հղումներ կան էջի խմբագրման վերջում: Այստեղ` Լեզվական հղումների մասին բաժնում , այդ հարցը քննարկվել է:--beko 11:13, 26 Հունվարի 2010 (UTC)
Շնորհակալություն: Փորձեցի, ամեն ինչ ստացվեց:ԳՀ 16:22, 26 Հունվարի 2010 (UTC)

Լեզվային հղումներ խմբագրել

Ողջույն, խնդրեմ ուշադրություն դարձրեք Մարդու արժանապատվություն հոդվածի լեզվային հղումներին։ Այնտեղ հավանաբար ինչ-որ սխալ կա՝ նույն լեզվով տարբեր հոդվածների հղում է տալիս։ Օրինակ գերմաներեն de:Würde և de:Menschenwürde։ --beko 18:10, 26 Հունվարի 2010 (UTC)

Շնորհակալություն դիտողության համար: Würde-ն "արժանապատվությունն" է, Menschenwürde-ն` "մարդու արժանապատվությունը": Würde-ում խոսվում է արժանապատվության մասին ընդհանրապես, բոլոր տեսանկյուններից, իսկ Menschenwürde-ում հիմնականում շեշտը դրված է տվյալ հասկացության իրավական կողմի վրա: Մարդու արժանապատվություն հոդվածում վերլուծվում է բացառապես տվյալ հասկացության իրավական կողմը, բայց չի բացառվում, որ հետագայում այն լրացվի նաև այլ տեսանկյուններով: Կարճ ասած` գերմաներենում կան արժանապատվության վերաբերյալ երկու առանձին հոդվածներ: Դրա համար էլ ես նպատակահարմար համարեցի հղում կատարել միանգամից երկուսի վրա: Կարծում եմ` դա սխալ չէ:ԳՀ 18:34, 26 Հունվարի 2010 (UTC)
Հարկավոր է թողնել միայն Menschenwürde-ն, քանի որ լեզվային հղումը պետք է ուղղորդի միայն դեպի տվյալ հոդվածի օտարալեզու տարբերակը։ Ինչ որ մեկը կարող է գրել «արժանապատվություն» հոդվածը և այդ ժամանակ խառնաշփոթ կառաջանա։ --beko 18:51, 26 Հունվարի 2010 (UTC)