Մասնակցի քննարկում:ԱշոտՏՆՂ/Պահոց/2018

Active discussions

Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։

ԽնդրանքԽմբագրել

Ողջույն, Աշո՛տ ջան, խնդրում եմ ժամանակ ունենալու դեպքում նայել այս կաղապարը։ Գրվում է Պետրոս Iյի նախնիները, բայց պետք է լինի Պետրոս I-ի նախնիները։ Շնորհակալություն։--Voskanyan (քննարկում) 16:31, 19 Հունվարի 2018 (UTC)

Աշոտ ջան, եթե ժամանակ ունես, կարո՞ղ ես նայել նաև Սեսկ Ֆաբրեգաս հոդվածում Ակումբային վիճակագրություն աղյուսակը և Ֆաբրեգասի խաղերն ու գոլերն Իսպանիայի հավաքականում աղյուսակի ամսաթվերի կաղապարը։ Շնորհակալ եմ շատ։ --Voskanyan (քննարկում) 17:06, 19 Հունվարի 2018 (UTC)
Voskanyan ջա՛ն, ես մինչև զարթնեցի, առաջին խնդիրը լուծվել էր։ Ճիշտն ասած՝ երկորդը նորմալ չհասկացա, բայց հոդվածին նայելիս էս թերությունը նկատեցի, սրա հե՞տ էիր։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:18, 19 Հունվարի 2018 (UTC)
Ապրես, Աշոտ ջան, մեկը դա էր։ Բայց Սեսկ Ֆաբրեգաս հոդվածում փակ աղյուսակ էլ կա, որում ամսաթվերը date կաղապարով են, ու լրիվ ամսաթիվը չէին երևում։ Ես

լրացուցիչ date1 կաղապար էի ստեղծել մի անգամ, դրանով բացում է։ Բայց գուցե date կաղապարի մեջ դա ավելացնես, որ հետո նման խնդիրներ չլինեն։--Voskanyan (քննարկում) 06:09, 20 Հունվարի 2018 (UTC)

ԱռաջարկությունԽմբագրել

Աշոտ ջան, հաշվի առնելով քո երկարամյա դրական ու նվիրված աշխատանքը Հայերեն Վիքիպեդիայում, ցանկություն կա քեզ առաջադրել որպես ՀՎ ադմին: Սակայն մինչ այդ, ըստ կանոնակարգի, պետք է ստանալ քո համաձայնությունը: Հուսամ՝ դեմ չես լինի, որպեսզի ադմինության քվեարկություն բացեմ:--Սիգմա (քննարկում) 21:30, 19 Հունվարի 2018 (UTC)

Սիգմա ջան, շատ շնորհակալություն վստահության համար: Չնայած հիմա իմ ամենապասիվ շրջաններից է, բայց դա ժամանակավոր հարց էր: Եթե համայնքը համաձայն լինի, ես համաձայն եմ :Ճ--ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:44, 19 Հունվարի 2018 (UTC)

Փոփոխություն բոտովԽմբագրել

Աշոտ ջան, ողջույն։ Խնդրում եմ հոդվածներում «Ձիավորը, ում սպասում էին»-ը փոխես «Հեծյալը, որին սպասում էին»-ով։ Սխալ եմ հոդվածներում գրել։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 15:00, 22 Հունվարի 2018 (UTC)

Լիլիթ ջան, կներես ուշ գրելու համար, ես լրիվ անջատված եմ դարձել -_-: Բայց քո ասածով ոչ մի արդյունք չկա, որ փոխեմ։ [1]--ԱշոտՏՆՂ (քննարկում) 02:36, 24 Հունվարի 2018 (UTC)
Աշոտ ջան, իսկ եթե Դերասաններ կատեգորիայի հոդվածներում փնտրե՞ս։ Իրենց հոդվածներում եմ գրել։--Լիլիթ (քննարկում) 03:40, 24 Հունվարի 2018 (UTC)
Լիլիթ ջան, սա ամբողջ Վիքիպեդիայում է ։Ճ եթե ամբողջում չկա, ուրեմն դերասանների կատեգորիայում էլ չկա։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 03:50, 24 Հունվարի 2018 (UTC)
Աշոտ ջան, կներես, սա է։ --Լիլիթ (քննարկում) 03:56, 24 Հունվարի 2018 (UTC)
  Արված է։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 04:08, 24 Հունվարի 2018 (UTC)

Թարգմանության կաղապարը այ փիների համարԽմբագրել

Ողջույն, Աշոտ ջան։ Հնարավո՞ր է թարգմանության կաղապարի ավելացման գաջեթը այ փիների համար հանել by default-ից։ Արդեն քանի անգամ է նկատել եմ, որ չթարգմանված հոդվածին ավելացնում են, որ թարգմանված է որևէ լեզվից։--Լիլիթ (քննարկում) 18:24, 29 Հունվարի 2018 (UTC)

Լիլիթ ջան, արված է։ Անջատեցի այփիների համար։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 05:52, 30 Հունվարի 2018 (UTC)
Մերսի շատ, Աշոտ ջան։ --Լիլիթ (քննարկում) 06:53, 30 Հունվարի 2018 (UTC)

Խնդիր ծանոթագրությունների հետԽմբագրել

Ողջույն, Աշոտ ջան։ Այս հոդվածի ծանոթագրությունները, կնայե՞ս։ Չեմ կարողանում ուղղել։--Լիլիթ (քննարկում) 18:20, 1 Փետրվարի 2018 (UTC)

Բարև բարև Լիլիթ ջան, արված է։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:53, 1 Փետրվարի 2018 (UTC)
Մերսի շատ, Աշոտ ջան :) --Լիլիթ (քննարկում) 19:35, 1 Փետրվարի 2018 (UTC)

Փաստ կաղապարի հեռացումԽմբագրել

Հարգելի ԱշոտՏՆՂ, քո կատարած այս փոփոխությունը տեղին չէ, քանի որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կայքում պատգամավորներն իրենք են համապատասխան անձին հանձնում իրենց կենսագրական տվյալները, ինչը նշանակում է, որ այն չի կարող լինել հիմնավոր աղբյուր: ՀՀ ԱԺ կայքում տեղադրված պատգամավորական կենսագրականներում բազմիցս են նկատվել սխալ, ղեղաթյուրված, որոշ տեղեկություններ թաքցված կենսագրություններ, հետևաբար ՀՀ ԱԺ կայքը չի կարող համարվել բացարձակ վստահելի աղբյուր: Ես կրկին ավելացնում եմ փստ կաղապարը՝ կընկալելով առնվազն 3 վստահելի երկրորդական աղբյուրների ներկայացում: --Գարդմանահայ (քննարկում) 07:48, 12 Մայիսի 2018 (UTC)

Գարդմանահայ ջան, էդ 3 թիվը որտեղի՞ց ես գտել։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:57, 12 Մայիսի 2018 (UTC)
ԱշոտՏՆՂ ջան, ի՞նչ խնդիր կա 3 թվի հետ: Եթե թեման այնպիսին է, որ անհնար է 3 վստահելի երկրորդական աղբյուր գտնել, ապա կարելի է բավարարվել միայն 1 վստահելի երկրորդական աղբյուրով: Սակայն որոշ թեմաներ որակվում են կասկածելի կամ խիստ կասկածելի և ունեն առնվազն մի քանի տարբեր աղբյուրներով հիմնավորման կարիք: Երեքը այն նվազագույն է, որը կհիմնավորի որևէ պիտակված կասկածելի միտք, նախադասւթյուն: --Գարդմանահայ (քննարկում) 08:06, 12 Մայիսի 2018 (UTC)
Ես երեք թվի հետ խնդիր չունեմ, ուղղակի նման կանոն չունենք մենք, Գարդմանահայ ջան։ Ես հիմա չեմ ուզում խմբագրական պատերազմ հրահրել, բայց տես։ Հոդվածի միակ աղբյուրը ԱԺ կայքն է։ Եթե դու կայքը վստահելի չես համարում (հաշվի առնելով այն, որ խոսքը երկրի գլխավոր կառույցի պաշտոնական կայքի մասին է, կարծում եմ՝ լուրջ քննարկում է պետք այն անվստահելի համարելու համար), նույն սկզբունքով կարող ենք չհավատալ, որ նա երեք լեզու գիտի, չորս զավակ ունի և այլն։ Ես սկզբունքորեն դեմ եմ ընտրովի հավատալուն։ Եթե չենք վստահում ԱԺ կայքին, ուրեմն հեռացնում ենք փաստ կաղապարը և հոդվածը պիտակում անաղբյուր կաղապարով։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:07, 12 Մայիսի 2018 (UTC)
Ինձ համար այս պահին կասկածելի է նրա՝ Արցախյան պատերազմին մասնակցելը, այդ իսկ պատճառով էլ հենց այդ հատվածն եմ պիտակել: Խմբագրական պատերազմը արդյունավետ գործընթաց չեմ համարում, դրա համար էլ նախ իմ գործողությունը կատարելուց առաջ քո քննարկման էջում եմ գրել պատճառը: ԱԺ կայքը երկրորդական աղբյուր է՞:--Գարդմանահայ (քննարկում) 08:16, 12 Մայիսի 2018 (UTC)
Պատերազմին մասնակցած լինելու կասկածները ցրելու համար կա աղբյուր՝ ԱԺ կայքը։ Իսկ այ ԱԺ կայքին ուղղակի չհավատալ չի լինի, որովհետև մենք այդ կայքին չհավատալու մասին քննարկում չունենք։ Ամբողջ հարցը հենց նրանում է, որ մենք (վիքիխմբագիրներս) միշտ հիմք ենք ընդունում աղբյուրները։ Եթե պատերազմին մասնակցած չլինելու վերաբերյալ մամուլում կամ ուրիշ ինչ-որ տեղում խոսակցություններ լինեին, ես կհասկանայի փաստ կաղապարը, բայց այս դեպքում մենք ունենք աղբյուր և առանց որևէ հիմքի ջոկողություն ենք դնում թե այդ աղբյուրի որ մասին կարելի է հավատալ։ Սա կանխակալ մոտեցում է։ Շնորհակալություն իմ քննարկման էջում գրելու համար, խմբագրային պատերազմը ես էլ արդյունավետ գործընթաց չեմ համարում, դրա համար իմ գործողություններից առաջ քննարկում եմ քո հետ, ոչ թե ուղղակի տեղյակ պահում ;)։ Ես չգիտեմ ԱԺ-ում ինչ սկզբունքով են դրվում կենսագրությունները, եթե պատգամավորներն են գրում իրենց կենսագրությունները, ստացվում է ինքնակենսագրություն, բայց դա ավելի մեծ հարց է, որը խորհրդարանում պետք է քննարկվի, Գարդմանահայ ջան--ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:33, 12 Մայիսի 2018 (UTC)
Շատ սխալ գործելաոճ եմ համարում այն, որ եթե որևէ տեղ մինչ այս կասկածի չի ենթարկվել որևէ տեղեկատվություն, ապա վիքիխմբագիրը չի կարող այն կասկածի ենթարկել: Վիքիխմբագիրներն իրենց ավելացրած տեղեկատվությունը պետք է հիմնավորեն աղբյուրներով, բայց նրանք նաև ռոբոտ չեն և ունեն տրամաբանություն, որն իրավունք ունի կասկածելի որակել ինչպես հոդվածների ամբողջական բովանդակություն, այնպես առանձին հատվածներ: Պետական պաշտոնյայի մասին պետական կառույցի (տվյալ դեպքում ՀՀ Կառավարության) կայքի հիման վրա գրված հոդվածը կարելի է նույնիսկ պիտակել որպես անաղբյուր, որովհետև այստեղ առկա է նաև շահերի բախում և կողմնակալության ակնհայտ հավանականություն:--Գարդմանահայ (քննարկում) 08:55, 12 Մայիսի 2018 (UTC)
Տրամաբանությունն այստեղ ի՞նչ կապ ունի, այ ախպեր։ Ո՞ր փաստերի տրամաբանական հետևանքն է միայն այս մի կետին չհավատալը։ Այդ տարիներին ինչ-որ ուրիշ տեղ աաշխատե՞լ է, կոմայի մե՞ջ է եղել ։Ճ ախր եթե աղբյուր չլինի, բնականաբար ցանկացած բառի կարող ես չհավատալ, բայց ԱԺ կայքն ավելի վստահելի է, քան քո ինտուիցիան (կներես)։ Եթե իրոք հիմքեր կան, որոնցից հետևում է իր չծառայած լինելը, ցույց տուր, էլի որ ռոբոտներ չենք, սեփական հետազոտություն չենք կարող անել, բայց փոքր տրամաբանական վերլուծություններ կարող ենք։ Կրկնում եմ, եթե խնդիրը ԱԺ կայքին չհավատալն է, ջոկողություն չենք կարող անել ու պետք է այդ կայքի վրա հենված մի քանի հարյուր հոդվածներ կասկածելի պիտակենք։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:23, 12 Մայիսի 2018 (UTC)
Փաստի կաղապարը հանում եմ, որովհետև մենք ունենք վստահելի աղբյուր՝ ի դեմս ԱԺ կայքի։ Առնվազն զարմանալի է, թե ինչ հիմունքներով այն վստահելի չի համարվում (վերևում բերված փաստարկն ինձ չհամոզեց)։ Խմբագրական պատերազմից խուսափելու համար հորդորում եմ այն հոդված չվերադարձնել և քննարկում բացել ՎՊ:ԱՏ էջում։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 09:41, 12 Մայիսի 2018 (UTC)
ԱշոտՏՆՂ ջան, խնդրում եմ քննարկումը անձնական տիրույթ մի տեղափոխի, որ անմիջապես հետո էլ չգրես կներես: ջ̸ե̸օ̸ ջան, եթե քեզ չի համոզել գրված պատճառաբանությունը, դա դեռ չի նշանակում, որ դու իրավունք ունես այն հեռացնել առանց հստակ հիմնավորումների ու քո այդ քայլը քողարկես խմբագրական պատերազմից խուսափելու համատեքստում:--Գարդմանահայ (քննարկում) 10:16, 12 Մայիսի 2018 (UTC)

┌─────────────────────────────┘
Ուֆ, Գարդմանահայ ջան, որտե՞ղ անձնական տիրույթ անցա։ Հարցը միայն քո ինտուիցիայի մասին չէ, այլ ցանկացածիս։ Իսկ այն, որ դու իմ բերած արգումենտները քննարկելու փոխարեն սկսեցիր կյանքի խորհուրդ տալ, նշանակում է, որ ինչ-որ տեղ ճիշտ եմ ես ։Ճ։ Իսկ կներեսը զուտ քո ինտուիցիային թերահավատությամբ վերաբերվելու համար էր։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:26, 12 Մայիսի 2018 (UTC)

Որպես ադմին իրավունք ունեմ վերադարձնել այն, ինչ հիմնավորված չէ, իսկ քո նշած պատճառաբանությունը հիմնավորված չէ։ Նորից եմ կրկնում․ եթե դեմ ես գործողություններիս, ադմիններին (ՎՊ:ԱՏ) խնդրիր, որպեսզի գնահատական տան։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 10:36, 12 Մայիսի 2018 (UTC)

Փաստորեն, նորամուծություններ ունենք մեր վիքիում, որին տեղյակ չեմ՝ առնվազն 3 վստահելի աղբյուր, Աժ կայքը վստահելի չի, նույն տրամաբանությամբ երևի թե վստահելի չեն նախարարությունների ու ընդհանրապես պետական կայքերը։ Շնորհակալություն Ջեոյին փաստի կաղապարը հանելու համար, Աշոտին էլ մանրամասն բացատրելու համար։ Գարդմանահային էլ խնդրում եմ չընկնել ծայրահեղությունների գիրկը և սեփական որոշումները չներկայացնել որպես համայնքի կողմից համընդհանուր ընդունված կանոններ։--Լիլիթ (քննարկում) 10:42, 12 Մայիսի 2018 (UTC)

Լիլիթ ջան, իմ ո՞ր գրածն ես որակում որպես համայնքի անունից խոսել և նաև կխնդրեմ նշել, թե երբ եմ ասել, որ «3 աղբյուրը» վիքիկանոն է: --Գարդմանահայ (քննարկում) 14:02, 12 Մայիսի 2018 (UTC)
Եթե դու դիմացինից պահանջում ես ներկայացնել 3 վստահելի աղբյուր մեկի փոխարեն, ապա դիմացինը մտածում է, որ Հայերեն Վիքիպեդիայում այդպես է ընդունված։--Լիլիթ (քննարկում) 14:15, 12 Մայիսի 2018 (UTC)
Լիլիթ ջան, բայց չեղավ, որ ես խոսել եմ համայնքի անունից կամ ասել, որ «3 աղբյուր»-ը Հայերեն Վիքիպեդիայի կանոն է: Ես Հայերեն Վիքիպեդիայի որևէ կանոն խախտել ե՞մ, երբ գրել եմ «անհրաժեշտ է ներկայացնել վտսահելի երկրորդական առնվազն 3 աղբյուր»: --Գարդմանահայ (քննարկում) 14:37, 12 Մայիսի 2018 (UTC)
Ներողություն եմ խնդրում միջամտելու համար, սակայն այս պարագայում, Գարդմանահայ ջան,կարծում եմ, որ խմբագրման համար մանրամասն ու հանգամանալից բացատրություն խնդրելուց առաջ նախ պետք է հասկանալ քո խմբագրման իմաստը: Հիմա ես եմ ուզում մանրամասն ու հանգամանալից իմանալ՝ ինչո՞վ է պայմանավորված {{փաստ}} կաղապարի համընդհանուր կիրառության դնելը քո կողմից, ընդհուպ նաև այս դեպքում, երբ դու դարձյալ բացատրություն ես պահանջել ադմինից այն արդարացիորեն հեռացնելու համար: 3 աղբյուրի պահով գրվեց, դրան չեմ անդրադառնում:--Սիգմա (քննարկում) 14:40, 12 Մայիսի 2018 (UTC)
Այն, ինչ անում է Գարդմանահայն այս քննարկման մեջ, ոչինչ է, քան դեմագոգիա և կանոնների հետ խաղ (WP:GAME)։ Ի՞նչ նպատակ է հետապնդում փաստ կաղապարով հոդվածները պիտակելն ու ամփոփման մեջ 3 վստահելի երկրորդական աղբյուր պահանջելու մասին նշելը։ Բացատրություն կա՞ դրան։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 14:45, 12 Մայիսի 2018 (UTC)
Սիգմա ջան, ես միայն ողջունում եմ քննարկումներին մասնակիցների ակտիվությունը: Այս խմբագրումը կատարել եմ, քանի որ ցանկանում եմ տվյալ անձի կենսագրությանը վերաբերող շատ կարևոր ու առանցքային տեղեկատվությունը հիմնված լինի աղբյուրի վրա: Գրված է, որ նա հայ է, բայց հոդվածում առկա չէ համապատասխան աղբյուրը, ինչը նշանակում է, որ միգուցե և հայ չէ: Եթե առանց աղբյուրի հիման վրա գրվածը ենթադրում ենք, որ ճիշտ է, ապա կարելի է և ենթադրել, որ սխալ է: Ընդհանրապես պետք է վերանայել Հայերեն Վիքիպեդիայում առկա այն պրակտիկան, որ երբ ազգանունը վերջանում է յան վերջածանցով, ապա նշանակում է հայ է: Մազմաթիվ եզդիներ, հրեաներ և այլ ազգության ներկայացուցիչներ ունեն յան վերջածանցով ազգանուն: Եթե անձի ազգությունը փաստող աղբյուր կամ աղբյուրներ չկան, ապա չպետք է գրենք, որ նա հայ է, իսկ եթե անաղբյուր գրված էլ է, ապա ցանկացած մասնակից իրավունք ունի այն ջնջելուց առաջ պիտակի փաստ կաղապարով: Սա կարող ես դիտարկել այն նույն համատեքստում, երբ բազմաթիվ հոդվածներում առանց աղբյուր նշելու գրվում է, որ նա Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է: --Գարդմանահայ (քննարկում) 15:00, 12 Մայիսի 2018 (UTC)
Ի դեպ, այստեղ խնդիրը միայն Հայկ Մարությանը չէ, այլ խնդիրը համընդհանուր է, և փաստ կաղապարը կարող էր իմ կողմից տեղադրվել այլ անձանց մասին հոդվածներում:--Գարդմանահայ (քննարկում) 15:03, 12 Մայիսի 2018 (UTC)
Գարդմանահայ ջան, ես խրախուսված եմ իմ՝ քննարկումներին ակտիվ մասնակցելու քո ողջույնից: Սակայն ասածներդ համոզիչ չէին, քանի որ նույն տրամաբանությամբ Հայկ Մարության հոդվածում կային բազմաթիվ այլ փաստեր, որոնք կարող էին պիտակվել, ու ինչու՞ հենց ազգությունը: Ես նույն հոդվածից հեռացրել եմ նաև մյուս փաստ կաղապարը և ավելացրել մեկ հեղինակավոր աղբյուր, որը հաստատում է տվյալ իրողությունը:--Սիգմա (քննարկում) 15:14, 12 Մայիսի 2018 (UTC)

Քննարկումը տեղափոխվել է ՎՊ:ԱՏ:--Սիգմա (քննարկում) 15:24, 12 Մայիսի 2018 (UTC)

Բահուբուբալի. ՍկիզբըԽմբագրել

Սիրելի ԱշոտՏՆՂ էջի! Կարող եք հոդված ստեղծել Բահուբուբիի մասին. Սկիզբ եւ գտնել պաստառ, որը ցույց է տալիս Թամաննա եւ Պրաբհաս: Շնորհակալություն! --217.66.154.139 16:51, 21 Հունիսի 2018 (UTC)

Բոտի գործարկման խնդրանքԽմբագրել

Աշոտ ջան, քեզ կխնդրեի բոտը գործարկես հետևյալ փոխարինումների համար.

Ընթացքում էլի տողեր կավելացնեմ, նախապես շնորհակալություն: — Վահե քնն. 14:15, 28 Հուլիսի 2018 (UTC)

Բարև, Վահե ջան։   Արված է։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:48, 29 Հուլիսի 2018 (UTC)

Ապրես Աշոտ ջան: Այս ոճական փոփոխությունն էլ կանե՞ս: — Վահե քնն. 17:31, 29 Հուլիսի 2018 (UTC)

Էս մեկը գրեթե բոլոր հոդվածներում կար, դրա համար մի քիչ դանդաղ ստացվեց, բայց արված է։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:26, 1 Օգոստոսի 2018 (UTC)

Աշոտ ջան, շատ շնորհակալ եմ: Այս աստերոիդների masin հոդվածներում լիքը մանր-մունր շտկումների կարիք կզգացվի, բայց մյուս կողմից էլ թե այս հոդվածների խմբագրման խորությունը կավելանա, թե կարգի կգցվի ամբողջ «աստղագիտական» թեմատիկան, չնայած մեր վիքիի չափանիշներով ամենահարուստ ու լեցուն թեմաներից մեկն է: Աշխատաժամանակիս թույլ տվածին համապատասխան քո ու բոտի համար գործ եմ բացելու, եթե դեմ չես ))) — Վահե քնն. 18:10, 1 Օգոստոսի 2018 (UTC)

Միայն ուրախ ու շնորհակալ կլինեմ, Վահե ջան, միշտ պատրաստ եմ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:18, 1 Օգոստոսի 2018 (UTC)

Վահե քնն. 18:59, 2 Օգոստոսի 2018 (UTC)

  Արված է։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:34, 3 Օգոստոսի 2018 (UTC)

Վահե քնն. 15:40, 11 Օգոստոսի 2018 (UTC)

Վահե ջան, բոտը այդ կատեգորիայում ոչ մի բան չգտավ, գուցե Կատեգորիա:Աստերոիդների ցանկեր կատեգորիա՞ն նկատի ունեիր։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:40, 11 Օգոստոսի 2018 (UTC)
Աշոտ ջան, անուշադրությանս արդյունքն է. նշածիս կեսը ջնջվել է, ավելի պարզ ձևով նշեմ։ — Վահե քնն. 19:50, 11 Օգոստոսի 2018 (UTC)
  Արված է--ԱշոտՏՆՂ (քննարկում) 05:36, 13 Օգոստոսի 2018 (UTC)

«Մոլորակի շուրջը»Խմբագրել

Հարգելի՛ ԱշոտՏՆՂ, խնդրում եմ «Մոլորակի շուրջը» նախագծին օգնել առողջ այլընտրանքային միջավայրում ընտրել նախագծի հոկտեմբեր ամսվա անդամ-երկիրը՝ հանուն Հայերեն Վիքիպեդիայի զարգացման։ Քվեարկել կարող եք այստեղ

– Այս անստորագիր գրառման հեղինակն է Omicroñ'R (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Omicroñ'R ջան, ես նախագծին չեմ մասնակցում, քվերակեմ որ ի՞նչ։ Ե՞ս որոշեմ դուք ինչ եք գրելու ։Ճ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:14, 14 Սեպտեմբերի 2018 (UTC)
Այո, դու կարող ես որոշել թե որ երկրի թեմատիկ հոդվածների դիֆիցիտ ունի մեր հանրագիտարանը կամ որ միամսյակն ավելի կառուցողական կընթանա՝ կամայական վերտառությամբ ։)--Օmıcrօn 21:23, 14 Սեպտեմբերի 2018 (UTC)

Բոտի գործարկման խնդրանք 2.0Խմբագրել

Աշոտ ջան, քեզ կրկին կխնդրեմ, որ բոտը գործարկես հետևյալ փոխարինումների համար.

Էլի տողեր կավելացնեմ: Նախօրոք ապրես: — Վահե քնն. 13:32, 4 Հոկտեմբերի 2018 (UTC)

Բարև Վահե ջան։ Արված է։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:48, 5 Հոկտեմբերի 2018 (UTC)

Աշոտ ջան, այս մեկ էլ. բավականին մեծ քանակությամբ էջերում է առկա:

Վահե քնն. 11:26, 7 Հոկտեմբերի 2018 (UTC)

Շատ շնորհակալություն ուշադրության համար, Վահե ջան։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:04, 7 Հոկտեմբերի 2018 (UTC)

Վահե քնն. 05:19, 10 Հոկտեմբերի 2018 (UTC)

Տեխադմինի թեկնածության հաստատումԽմբագրել

Հարգելի՛ ԱշոտՏՆՂ, ցանկություն կա Ձեր թեկնածությունը վերաառաջադրել ինտերֆեյսի ադմինիստրատորի երկարատև իրավունքներ ստանալու համար: Խնդրում եմ հաստատել Ձեր թեկնածությունը ստորև:--Սիգմա (քննարկում) 01:40, 14 Հոկտեմբերի 2018 (UTC)

Հարգելի Սիգմա, շնորհակալություն վստահության համար։ Բնականաբար համաձայն եմ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:46, 26 Հոկտեմբերի 2018 (UTC)

ՏեխնիկականԽմբագրել

Աշոտ ջան, ձեռքով չանեմ էդքանը։ Խնդրում եմ «Հաիթի»֊ները փոխել «Հայիթի»֊ով։ Շնորհակալ եմ։--Ավետիսյան91 (քննարկում) 09:49, 15 Նոյեմբերի 2018 (UTC)

Տուն հասնեմ բոտով կանեմ, Ավետիսյան91 ջան։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:54, 15 Նոյեմբերի 2018 (UTC)
  • «Պրագա»-ներն էլ՝ «Պրահա»։ Միգուցե ցանկից հանել միայն «Նովայա Պրագա»-ն։
  • «Փոքր ինչ»-երը՝ «Փոքր-ինչ»-ի։
  • «կրկին անգամ»-ները՝ «կրկին»-ով։
  • «իր մեջ ներառ*»՝ «ներառ*»։
  • «կամուրջի*»՝ «կամրջի*»։ հղում։--Ավետիսյան91 (քննարկում) 12:48, 15 Նոյեմբերի 2018 (UTC)
Ավետիսյան91 ջան, կներես ուշացնելու համար ։/ թռել էր մտքիցս։ Բոլորը արեցի բացի Պրահաից։ Դրա համար ուրիշ բացառություններ հաստա՞տ չկան։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 00:26, 19 Նոյեմբերի 2018 (UTC)
Շնորհակալ եմ, Աշոտ ջան։ Պրագայի պահով կարծես էս պահին ամեն ինչ կարգին է։ Ապրես, շատ։--Ավետիսյան91 (քննարկում) 05:55, 19 Նոյեմբերի 2018 (UTC)
Return to the user page of "ԱշոտՏՆՂ/Պահոց/2018".