Մասնակից:Zhanna Zhamharyan/Ավազարկղ2
Վրացական ժողովրդական պար՝ վրաց ժողովրդի պարային արվեստ։
Վրացիների ժողովրդական պարերն ունեն դարավոր պատմություն։ Դա են հաստատում բազմաթիվ պատմական աղբյուրներ և հնագիտական գյուտեր[1]<։
Վրացական ցեղերը դեռևս քրիստոնեության մուտք գործելուց մի քանի դար առաջ բնակեցված էին Սև ծովի արևելյան ափամերձ մասում։
Հին հունական աշխարհագրագետ Ստրաբոնի աշխատություններում տեղ են գտել վրացիների հեթանոսական ծեսերի վառ նկարագրություններ, որոնք իրենց մեջ պարունակում էին պարի տարրեր։ Քրիստոնեության մուտքը բերեց նշանակալի փոփոխություններ ժողովրդի կյանքում, սակայն շատ ծեսեր այնուամենայնիվ պահպանվեցին, հարմարեցվելով նոր կրոնին։ Այդ ծեսերում պարը հետզհետե դուրս է եկել առաջնային տեղ, իսկ կրոնական բովանդակությունը կորցրել է։ Եվ այս կերպ վրացական պարերը ձևավորվեցին որպես ժողովրդական ստեղծագործության տարր[1]։
Ակադեմիկոս Ի․ Ա․ Ջավախաշվիլիի կարծիքով, «Լամպրոբա» պարը հանդիսանում է Լուսնի պաշտամունքի հեթանոսական ծեսի մնացորդ։ Հեթանոսական արմատներ ունեն և շատ գյուղատնտեսական բնույթի պարեր, ինչպես սվանական «Ադրեկիլայ» կամ «Սակմիսայ» պարերը, որոնք ձոնված են պտղաբերության աստծուն[1]։
Հայտնի է, որ մ․թ․ա 4-րդ դարում վրացական ցեղերում աշխարհիկ երգերը տարածված էին։ Չանական ցեղերը իրենց մարտերն սկսում էին պատերազմական երգերով ու պարերով[1]։ Ինչպես գրում է Ի․ Ա․ Ջավախաշվիլին, «դիմակավորվածների տեսարանով խմբապարի կառուցվածքի առկայությունը, պարերի մասին տվյալները, որոնք վկայում են պարարվեստի զարգացման մասին, երգ-երաժշտությամբ ու փողային գործիքներով, երաժշտական համույթների առկայությունը, դիմակավորվածների քանդակագործական պատկերները, հինավուրց դարաշրջանի թատերական դիմակների հնագիտական պեղումների բացահայտումը և թատրոնի ու իպպոդրամի գոյության փաստը Կոլխիդայում խոսում են Վրաստանում գաղտնածիսությունից դեպի հանդիսախաղային մշակույթի զարգացման մասին, խաղերի եւ պարերի հինավուրց դարաշրջանում ընդհուպ հատուկ թատերական շենքի և իպպոդրամի առկայությունը»[2]։
Վրաց ժողովրդի համար պարերը դարձան ամենօրյա կյանքի կարևորագույն մաս։ Ի․ Ա․ Ջավախաշվիլիի հաստատմամաբ, «մինչև XIV դարի առաջին կեսը «Լամպրոբա»-ն և «Մրգվալի»-ն, ինպես նաև խմբապարերը երգելով ու պարելով(շաիրեբի), այնքան անսասան էին ամրացած արքունիքում, որ նույնիսկ չէին խնայում ժլատ ու գծուծ կառավարիչներին և «շաիրոբա»-ի ժամանակ ծաղրում էին նրանց և անիծում նրանց հաշվին»[2]։
Երգչախմբային և երգեցողական երաժշտությունը անխզելիորեն կապված էր պարերի հետ։ Հետազոտությունները նույնպես ցույց են տալիս պարերի կապը աշխատանքային պրոցեսի հետ և ամենօրյա կյանքի այլ տեսանկյուններից։ Այդպես առաջացան պարերը, որոնք նմանակում էին կենդանիների շարժումներին, շուրջպարերը, որոնք նկարագրում էին որսորդությունը, հողագործությունը և այլն[3]։
Վրացական պարերը հետզհետե զարգացան՝ էվոլյուցիա ապրեցին, փոխվեց նրանց ձևն ու բովանդակությունը։ Այդպես առաջացան ռազմական, հարսանեկան, սիրային, զվարճալի, սպորտային-մրցույթային պարերը[3]։
Միջնադարում պարերը դարձան ավելի պրոֆեսիոնալ, նրանք հաճախ կատարվում էին թագավորների և ֆեոդալական տերերի պալատներում։ Այս ժամանակահատվածում մենապարը և զուգապարը զարգացում են ապրում: Հաստատվում են կանոնակարգված պարային շարժումներ[3]։
Վրացական ժողովրդական պարերին են վերաբերվում՝ Քարթուլի, Մթիուլուրի, Փերխուլի, Խորումի, Մծկեմսուրի, Մխեդրուլի, Մոխեուրի, Ցերուլի, Սախումարո, Զեմկրելո, Սամայա, Դոլուրի, Սալխինո, Բաղդադուրի, Սաշաիրո, Ցարտմեվիա, Շուշպարի, Սաարշիկո, Խանջլուրի, Սաթամաշո, Սակեճնաո, Գանդագան, Գերգեթուլա, Դավլուրի, Նաբդուրա և ուրիշներ։ Վրացական խմբապարերից են «Մզե շինա դա մվե գարետա», «Ուշգուլասի», «Кавсан Кипиане», «Շաիամա շամարերա», «Շինավորգիլ», «Ամիրան», «Ադրեկիլաի» և ուրիշներ[4]։
Վրացական պարերում ինքնարտահայտման մի քանի միջոց կա։ Երիտասարդները ձգտում են ցուցադրել իրենց ուժը, ճարպկությունն ու խիզախությունը։ Տղամարդկանց պարերում շատ են կտրուկ շարժումները՝ պտույտեր, սրարշավներ, թռիչքներ, ոտքի մատերի և ծնկների վրա շարժումներ։ Կանացի պարը ընդհակառակը՝ սահուն և գեղանի։ Պարի մեջ ոչ պակաս դեր է խաղում ազգային տարազը։
2010 թվականից Վրաստանի դպրոցներում ժողովրդական պարերը պարտադիր առարկա են հանդիսանում[5]։
Պարերի տեսակներ
Քարթուլին հանդիսանում է վրացական ամենահայտնի զույգերով պարերից մեկը։ Պարի երաժշտական չափն է 6/8[6]։ Պարը պահանջում է մեծ վարպետություն և արտահայտչություն, նրանում կա մրցակցության տարր։ Պարն սկսում է պատանին, որը այնուհետև հրավիրում է աղջկան[7]։ Հանդիսանում է հարսանեկան պար, սովորաբար դավլուրիից հետո։
Ցերուլի՝ սա ավանդական լեռնային պար է։ Այն կատարվում է բացառապես տղամարդկանցով։ Ցերուլի պարի տեխնիկան բավականին բարդ է, այն սկզբից մինչև ավարտը կատարվում է ոտքի մատերի վրա։ Այն պարում են մենակ, զույգով կամ խմբով։ Վերջին երկու դեպքում պարը ձեռք է բերում մրցակցային բնույթ[8]։
Մթիուլուրի՝ արագ «մթիուլուրի»։ Ցուցադրվում է նրանց զգացմունքների զարգացումը,փորձությունները հարաբերություններում, հոգեկան ալեկոծություն[9]։
Խորումի հանդիսանում է վրացական մարտական ամենահայտնի պարերից մեկը։ Այն հայտնվել է օտարերկրյա զավթիչների դեմ վրացիների պայքարի ժամանակահատվածում։ Խաղաղ ժամանակ այդ պարը օգնում էր կոփել ոգին և կատարելագործել ռազմական ունակությունները։ Խորումին կատարվում է միայն տղամարդկանցով, ընդ որում մասնակիցների թիվը պիտի լինի կենտ (3, 5, 7, 11 և այդպես շարունակ)։ Ճկուն պարային քայլերի շարժումները հաջորդվում են հարձակվողական բնույթի շարժումների։ Պարը բաժանվում է չորս մասի՝ «թշնամու գտնվելու վայրին մոտ հարմար վայրի որոնում», «հետախուզում», «կռիվ» и «հաղթանակ»[10]։
Գրականություն
խմբագրել- Борзов А. А. Танцы разных народов СССР. — М.: ГИТИС, 1988.
- Джавришвили Д. Л. Грузинские народные танцы. — Тбилиси: Государственное издательство «Сабчота Сакартвело», 1958.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Джавришвили, 1958, էջ 9
- ↑ 2,0 2,1 Джавришвили, 1958, էջ 10
- ↑ 3,0 3,1 3,2 Джавришвили, 1958, էջ 11
- ↑ Джавришвили, 1958, էջ 12
- ↑ «Саакашвили обучит школьников грузинским танцам». Lenta.ru. 2010-08-27. Վերցված է 2017-05-02-ին.
- ↑ Картули // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Джавришвили, 1958, էջ 131
- ↑ Джавришвили, 1958, էջ 169
- ↑ Джавришвили, 1958, էջ 187
- ↑ Джавришвили, 1958, էջ 226