Լամպրոբա (վրաց.՝ ლამპრობა), հնագույն սվանական ազգային տոն՝ ի նշան թշնամիների դեմ տարած հաղթանակի և նվիրված է սուրբ Գևորգին։ Տոնվում է Զատիկից 10 շաբաթ առաջ, որպես կանոն նշվում է փետրվարին։ Տոնակատարությունները հիմնական կապված մասն են կազմում վառվող խարույկները, ջահերով երթը և տոնական ուտեստները։

Լամպրոբա
ლამპრობა

Ամսաթիվփետրվար
Ավանդույթներտղամարդկանց քանակով ջահեր են վառում

Տոնելը խմբագրել

Լամպրոբայի օրը սվանների տներում վառում են այնքան ջահ, որքան որ տղամարդ կա այդ ընտանիքում։ Իսկ եթե տանը հղի կին կա, ապա ջահ են վառում նաև ի պատիվ այդ երեխայի, որը կարող է և տղա լինել։ Ջահը պատրաստում են ծառի ամբողջական բնից, որի վերևի մասը բաժանված է մի քանի մասերի։

Երթին մասնակցող տղամարդիկ վառվող ջահերով և սվաներեն լեզվով երգելով շարժվում են դեպի եկեղեցին։ Եկեղեցու դռանը ջահերից մեծ խարույկ են պատրաստում, այնտեղ էլ բացում են սեղաններ։ Ամբողջ գիշեր՝ մինչև արևի առաջին ճառագայթների դուրս գալը, սվանները աղոթում են և կենաց ասում։

Արտաքին հղումներ խմբագրել