Zara Stepanyan(DD)/Տաղ անձնական
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակԵղիշե Չարենց
ԵրկիրԹուրքիա
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1919 [1]
ՎիքիդարանZara Stepanyan(DD)/Տաղ անձնական

Տաղ անձնական, բանաստեղծություն, որը Եղիշե Չարենցը գրել է 1919 թվականին՝ 22 տարեկանում:

Չարենցը շարունակում էր Վահան Տերյանի գիծը՝ էլ ավելի խորացնելով մարդկային ողբերգության, միայնության և անտարբերության թեման:

Կառուցվածք խմբագրել

«Տաղ անձնական» բանաստեղծության տաղաչափությունը, հատկապես հանգավորումը նմանվում է գուսանական երգերի տաղաչափությանը: Բանաստեղծության զգացմունքայնությունը ապահովում են զրնգուն հանգերն ու կանոնավոր շեշտադրությունը: Չարենցի նախընտրած մակդիրները շեշտում են տխուր տրամադրությունը:

Սյուժե և գաղափար խմբագրել

Տաղ անձնական բանաստեղծությունը իր բովանդակությամբ տարբերվում է Չարենցի հեղափոխական երգերից ու պոեմներից: Այս բանաստեղծության մեջ հերոսը ներկայացնում է իր թափառումների պատմությունը: Ստեղծագործության մեջ պարզ երևում է նրա տառապող հոգին, շրջապատի մարդկանց բթությունն ու անտարբերությունը:

Չարենցը իր կամքին հակառակ հեռանում էր իր ծննդավայրից՝ Կարսից և սիրած աղջկանից՝ Կարինե Քոթանճյանից: Հերոսը նույնիսկ Կարինե Քոթանճյանին հրաժեշտ չի տալիս և այդ ամենը խորացնում են իր հոգու ծանր վիճակը: Բանաստեղծության միջոցով նա նկարագրում է կյանքի դառնությունը. «Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի»[2]:

Ծանոթագրություններ խմբագրել