Մասնակից:Zack demirtshyan/Երևան․ ճեպանկարների գիրք

«Երևան. ճեպանկարների գիրք»
ՀեղինակԱրարատ Մինասյան և Զաքար Դեմիրճյան, Քրիստ Մանարյան
Ժանրարվեստ
Լեզուհայերեն, անգլերեն
Ստեղծման տարեթիվ2015-2017
Էջեր164
ԽմբագիրՀայկ Համբարձումյան
Հրատարակում(ներ)Զանգակ
ԵրկիրՀայաստանի Հանրապետություն
Հրատարակման վայրԵրևան
Կայքzangak.am/product_info.php?products_id=1412&language=am

«Երևան. ճեպանկարների գիրք»[1], պատկերագիրք, որը ներկայացնում է մայրաքաղաքը ոչ միայն իր հարուստ պատմությամբ ու տեսարժան վայրերով, այլև գույներով ու բույրերով, աղմուկով ու երաժշտությամբ, հայտնի ու անհայտ բնակիչներով, ամեն վայրկյան տրոփող առօրյա կյանքով: Գիրքը ստեղծվել է Զանգակ հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանի մտահղացմամբ, Նկարիչներ Արարատ Մինասյանի և Զաքար Դեմիրճյանի կողմից։

Նկարագրություն խմբագրել

Նկարիչներ Արարատ Մինասյանն ու Զաքար Դեմիրճյանը երբեմն հպանցիկ տպավորություններով, երբեմն էլ հիմնավոր ու խոհուն հայացքով երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին են փոխանցում հարուստ անցյալի ու աշխույժ ներկայի, Արևելքի ու Արևմուտքի խաչմերուկում կանգնած քաղաքի իրենց պատկերը՝ գունագեղ ու խայտաբղետ, տեղ–տեղ սև ու սպիտակ, սակայն երևանցիների համար մշտապես սիրելի, իսկ հյուրերի համար հետաքրքիր ու անսպասելի բացահայտումներով լի: Թեթև ուրվագծերով, երբեմն էլ թանձր վրձնահարվածներով ճեպանկարների միջոցով ներկայացող հին ու նոր Երևանի պատկերները է՛լ ավելի հարազատ կդարձնեն մայրաքաղաքը հայերի համար, իսկ զբոսաշրջիկների երևանյան ուղևորությունն այս գրքի ուղեկցությամբ անմոռանալի կդառնա [2]:

Գրքի շնորհանդես խմբագրել

 

«Երևան. Ճեպանկարների գիրք» պատկերագրքի շնորհանդեսը տեղի է ունեցել «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի պատկերասրահներից մեկում 2017 թ․-ի հունիսի 29-ին[3]:

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Երևան. ճեպանկարների գիրք» (հայերեն)». Zangak. Վերցված է 2018-10-24-ին.
  2. Մարուքի, Շուշան. «Երևան. ճեպանկարներ: Երևանը մենք ենք». VNews. Վերցված է 2018-10-24-ին.
  3. LLC, Helix Consulting. «Պատկերել ենք մերօրյա Երևանը՝ իր գույներով և դինամիկայով. Կայացել է «Երևան. Ճեպանկարների գիրքը» պատկերագրքի շնորհանդեսը. Լուսանկարներ - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2018-10-24-ին.