Էդուարդո Բիլեմջյան (ծննդյան անունը՝ Երվանդ Բիլեմջյան) (), Բրազիլիայի Գոյանիա քաղաքի առաջին լուսանկարիչը, որը վավերագրել է քաղաքի կառուցապատումն ու քաղաքաշինությունը Գոյաս նահանգի վարչական կենտրոն դառնալուց ի վեր

Կենսագրություն խմբագրել

Էդուարդո Բիլեմջյանը ծնվել է Օսմանյան կայսրության Այնթապ քաղաքում։ Ընտանիքը, Ցեղասպանությունից փրկվելով, տեղափոխվել է Հալեպում և վերջջնականապես հաստատվել Բաալբեկ քաղաքում, որտեղ նա 15 տարեկան հասակում լուսանկարչություն է ուսանել լուսանկարչատանը։

1926 թ․ տեղափոխվել է Սան Պաուլո[1], որտեղ աշխատանքի է անցել որպես լուսանկարչի օգնական, իսկ ավելի ուշ բացել է սեփական լուսանկարչատունը, որ կոչվել է «Ֆոտո Փարիզ» և գտնվել Սան Ժոաո պողոտայի վրա[1]։

1935 թ․ ընտանիքի հետ [1][2][3]հաստատվել է Գոյաս նահանգի նորաստեղծ վարչական կենտրոն Գոյանիայում[4][5]։

Հաստատումը Գոյանիայում խմբագրել

1935 թ․ Բիլեմջյանի աչքով ընկնում է պաստառ, որը տեղեկացնում էր Գոյաս նահանգի նորաստեղծ վարչական կենտրոնի կառուցման մասին և ներկայացնում էր նաև քաղաքի հատակագիծն ու հողատարածքների վաճառքի հայտարարությունները[1][2]։ Նա երազում էր ապրել ապագայի քաղաքում, ուստի վաճառեց Սան Պաուլոյում իր ողջ ունեցվածքը և տեղափոխվեց Գոյանիա՝ հաստատվելով այն ժամանակ Կամպինաս կոչվող քաղաքում, որտեղ հիմնադրվելու էր վարչական կենտրոնը։ Այդ ժամանակ նա մտադիր չէր շարունակել իր գործունեությունը իբրև լուսանկարիչ, սակայն աշխատանքային հնարավորությունները շատ քիչ էին քաղաքում, ուստի նա ձեռք բերեց նոր տեսախցիկ ու ստիպված եղավ շարունակել իր գործունեությունը։ Այնուհետև ստեղծեց «Գոյանիա ֆոտո»[3] լուսանկարչատունը, որը գտնվում էր Կամպինասում՝ Oուտուբրո 24 պողոտայում։

Էդուարդո Բիլեմջյանը մահացել է 1991 թ․ հունվարի 23-ին Գոյանիա քաղաքի իր տանը՝ 83 տարեկան հասակում։

 
Էդուարդո Բիլեմջյանը Գոյանիայի լուսանկարչատան տաղավարի մոտ (գտնվել է Կամպինաս քաղաքի Oուտուբրո 24 պողոտայում)

Գոյանիայի քաղաքաշինության վավերագրումը խմբագրել

Էդուարդո Բիլեմջյանը եղել է Գոյանիա քաղաքի առաջին լուսանկարիչը, որը վավերագրել է քաղաքաշինական նախագծերի, շենքերի կառուցապատումը, ինչպես նաև հանրային ու մասնավոր միջոցառումները, իրադարձություններն ու առօրյա կյանքը։ Այդ ժամանակ, երբ առևտուրն ու լուսանկարչական աղբյուրները[6] դեռ շատ քիչ էին, EB լուսանկարչատունը[7] կարողացավ վավերագրել նորաստեղծ վարչական կենտրոնի պատմությունը[8]։

Բիլեմջյանի մի շարք պատմական լուսանկարներ առնչվում են տարածաշրջանային ու քաղաքական իրադարձություններին, օրինակ, նոր վարչական կենտրոնը տեղափոխելու մասին փաստաթղթի ստորագրման արարողության լուսանկարը[5], Գոյանիայում ստորագրված առաջին որոշումը, 1940 թ․ նախագահ Ժետուլիու Վարգասի պաշտոնական այցը դեպի Գոյանիա և Գոյաս նահանգի կառավարիչ Պեդրո Լուդովիկոյի լուսանկարները Էսմերալդաս պալատի մուտքի մոտ իր արձանի ստեղծման համար։ Մնացած լուսանկարներն ունեն պատմաճարտարապետական բնույթ, ինչպես, օրինակ, հանրային և մասնավոր շենքերի, փողոցների ու հիմնական պողոտաների բացման, ենթակառուցվածքների շահագործման լուսանկարները, ինչպես նաև նոր վարչական կենտրոնում տեղի ունեցած տոնակատարությունների ու քաղաքային առօրյա կյանքի, փողոցներում անցորդների և ավտոմեքենաների տեղաշարժի, քաղաքի առաջին կառնավալի, Էսմեռալդաս պալատում տեղի ունեցած առաջին հարսանիքի և այլ իրադարձությունների վավերագրումը։

Նրա լուսանկարներում առկա են ստեղծագործ մոտեցումը, արվեստը, տեխնիկական ու լուսանկարչական հմտությունները՝ հաշվի առնելով 1939 թ․ վարչական կենտրոնի համար ձեռագործ ֆոտոմոնտաժի միջոցով ստեղծած իր բացիկները։

Քաջ գիտակցելով լուսանկաչության՝ որպես պատմական վավերագրի դերը՝ Բիլեմջյանը դիմում է Գոյաս նահանգի կառավարիչ Պեդրո Լուդովիկոյին և ֆինանսական միջոցներ հայցում նրանից Գոյանիայի քաղաքաշինության վերաբերյալ լուսանկարների ալբոմ ստեղծելու համար[1], որը կոչվելու էր «Քաղաքային տեսարաններ», սակայն կառավարիչը չի բավարարում նրա խնդրանքը։ Անգամ այդ պարագայում, 1935-1940 թթ․ նա արդեն ստեղծել էր զգալի քանակության արժեքավոր վավերագրեր․ առաջին կառուցապատումը քաղաքում, առաջին կառուցվող շենքերն ու պողոտաները, որոնց մի մասն օգտագործվեց «Քաղաքային տեսարաններ» նախագծի համար։

Նորաստեղծ քաղաքի մասին պատմող Բիլեմջյանի լուսանկարները պատմում են «ապագայի քաղաքու»մ ապրելու իր երազանքի մասին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Teles, José Mendonça, org. (1986). Memórias Goianienses 1. Goiânia: UCG / SUDECO. էջ 72-75. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |acessdata= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. 2,0 2,1 Horta,, Stela (2002). Pioneiros da Fotografia em Goiânia. Goiânia: edição própria - MIS - Museu da Imagem e do Som. էջ 28-33. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |acessodata= (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  3. 3,0 3,1 «Goiânia Foto». {{cite web}}: Unknown parameter |acessodata= ignored (|access-date= suggested) (օգնություն)
  4. Manso, Celina Fernandes Almeida. Goiânia : uma concepção urbana, moderna e contemporânea : um certo olhar. Goiânia: Prefeitura de Goiânia. ISBN 85-902277-1-5. OCLC 56192411. {{cite book}}: Unknown parameter |data= ignored (|date= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 Նահանգի N 1816 որոշմամբ շրջանի վարչական կենտրոնը դարձավ Գոյանիայ քաղաքը: Այդ որոշումը ստորագրվել է 1937 թվականի մարտի 23-ին - https://biblioteca.ibge.gov.br/visualizacao/dtbs/goias/goiania.pdf
  6. Mendes, Virgínia Pererira (1997). Goiânia como eu conheci. Goiânia: Editora Kelps. էջ 21-22. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |acessodata= (օգնություն)
  7. Բիլեմջյանի լուսանկարներում կան մի քանի հապավումներ, որոնցից ամենահայտնին նրա լուսանկարչատան անունների գլխատառերն են («Photo Souvenier» Բաալբեկում, «Photo Paris» Սան Պաուլոյում և «Goiânia Photo / Goiânia Foto» Գոյանիայում): Որոշ լուսանկարների վրա հանդիպում է նաև EB լուսանկարչատան անվանումը
  8. Teles, José mendonça (2005). Eu te vejo, Goiânia! - Painel Mem'ria Goianiense -. Goiânia: Kelps. էջ 103. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |acessodata= (օգնություն)

Կատեգորիա:Հայերը Բրազիլիայում Կատեգորիա:1907 ծնունդներ