Մասնակից:Voskanyan/Վրեժ Աղաբեկյան
Վրեժ Արարատի Աղաբեկյան | |
---|---|
Պատկեր:Մասնակից։Voskanyan-Վրեժ Աղաբեկյան.jpg | |
1 հունիսի, 1974 - 12 հունիսի, 1993 | |
Ծննդավայր | Բերդաշեն, Մարտունու շրջան |
Մահվան վայր | Մարզիլու, Աղդամի շրջան |
Վրեժ Աղաբեկյան (1 հունիսի, 1974, Բերդաշեն, Մարտունու շրջան - 12 հունիսի, 1993, Մարզիլու, Աղդամի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն
խմբագրելՎրեժ Աղաբեկյանը ծնվել է 1974 թ. հունիսի 1-ին Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ղարաբաղյան շարժմանը մասնակցել է պայքարի սկզբից։ Մասնակցել է հայրենի գյուղի ինքնապաշտպանությանը։ Զոհվել է 1993 թ. հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլու գյուղում։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Բերդաշենի գերեզմանատանը[1]։