Մասնակից:Voskanyan/Ռուդիկ Առուստամյան
Ռուդիկ Գրիգորիի Առուստամյան | |
---|---|
5 մայիսի, 1966 - անհայտ | |
Ծննդավայր | Բաքու |
Ռուդիկ Առուստամյան (5 մայիսի, 1966, Բաքու - անհայտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն
խմբագրելՌուդիկ Առուստամյանը ծնվել է 1966 թ. մայիսի 5-ին Բաքու քաղաքում։ Տեղում ութամյա կրթություն ստանալուց հետո պրոֆտեխուսումնարանում ստացել է կինոմեխանիկի մասնագիտություն։ Աշխատել է որպես կինոմեխանիկ։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է նույն մասնագիտությամբ։ 1988 թ. ընտանիքով բռնատեղահանվել է Ստեփանակերտ։ Աշխատել է Ստեփանակերտի պոլիգրաֆիկական ձեռնարկությունում։ 5-րդ վաշտի կազմում մասնակցել է մի շարք պաշտպանական մարտերի։ Անհայտ կորել է 1992 թ. մայիսի 28-ին Լաչինի շրջանում։ Ամուսնացած էր, ունի մեկ երեխա[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել
Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ
Կատեգորիա:Մայիսի 5 ծնունդներ
Կատեգորիա:1966 ծնունդներ