Մասնակից:Voskanyan/Շաբո Ոսկանյան
Շաբո Արամի Ոսկանյան | |
---|---|
16 մայիսի, 1954 - 1 դեկտեմբերի, 1996 | |
Ծննդավայր | Ստեփանակերտ |
Մահվան վայր | Երևան |
Շաբո Ոսկանյան (16 մայիսի, 1954, Ստեփանակերտ - 1 դեկտեմբերի, 1996, Երևան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն
խմբագրելՇաբո Ոսկանյանը ծնվել է 1954 թ. մայիսի 16-ին Ստեփանակերտում։ 1971 թ. ավարտել է Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո աշխատել է որպես վարորդ։ 1992 թ. աշխատել է ԼՂՀ ՆԳՆ-ում։ Սպանվել է 1996 թ. դեկտեմբերի 1-ին Երևանում, անհայտ հանգամանքներում, ծառայության ժամանակ։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել