Մասնակից:Voskanyan/Յուրիկ Աղաջանյան

Յուրիկ Մարտիրոսի Աղաջանյան
2 սեպտեմբերի, 1940 - 23 փետրվարի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ներքին Ղլիժբաղ, Ասկերանի շրջան
Մահվան վայրԼՂՀ Ասկերանի շրջան

Յուրիկ Աղաջանյան (2 սեպտեմբերի, 1940, Ներքին Ղլիժբաղ, Ասկերանի շրջան - 23 փետրվարի, 1992, Ասկերանի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն խմբագրել

Յուրիկ Աղաջանյանը ծնվել է 1940 թվականի սեպտեմբերի 2-ին Ասկերանի շրջանի Ներքին Ղլիժբաղ գյուղում։ Ութամյա կրթությունը ստացել է Ասկերանում, այնուհետև ավարտել Խանաբադի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է Ասկերանի միջկոլտնտշինվարչությունում որպես ծեփագործ, այնուհետև Ասկերանի գարեջրի գործարանում՝ որպես պահեստապետ։ 1988-1991 թվականներին պահակ է աշխատել «Անահիտ» կոոպերատիվում։ 1991 թվականին կամավորագրվել է Ասկերանի ջոկատներից մեկում և մասնակցել ազատագրական պայքարին։ Զոհվել է 1992 թվականի փետրվարի 23-ին ծառայության վայրում։ Ամուսնացած էր, ունի չորս երեխա։ Հանգչում է Ասկերանի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Սեպտեմբերի 2 ծնունդներ Կատեգորիա:1940 ծնունդներ Կատեգորիա:Փետրվարի 23 մահեր Կատեգորիա:1992 մահեր