Voskanyan/Յաշա Աբրահամյան
Պատկեր:Յաշա Աբրահամյան.jpg

Յաշա Սադադինի Աբրահամյան (), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն խմբագրել

Յաշա Աբրահամյանը ծնվել է 1947 թ. հունվարի 14-ին Խորհրդային Ադրբեջանի Բաքու քաղաքում։ Միջնակարգ կրթությունը (ութամյա) ստացել է տեղի դպրոցում, այնուհետև գերազանց գնահատականներով ավարտել է Բաքվի ծովային ուսումնարանը, ինչպես նաև ծովային ձկնարդյունաբերության տեխնիկումը։ Աշխատել է Կասպից ծովի նավերից մեկի վրա՝ որպես մեխանիկ։ 1988 թվականին Բաքվում կազմակերպված Հայոց ցեղասպանության հետևանքով ընտանիքով բռնագաղթել և տեղափոխվել է Ստեփանակերտ։

Արցախյան շարժման առաջին շրջանում Յաշա Աբրահամյանը կամավորագրվել է պարտիզանական ջոկատներից մեկում։ 1991 թվականից ծառայության է անցել առաջին վաշտում, իսկ 1994 թվականից՝ տեղափոխվել ավտովաշտ։ Զոհվել է 1995 թ. դեկտեմբերի 5-ին ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ տեղի ունեցած ավտովթարից։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ