Մասնակից:Voskanyan/Մելսիկ Աբրահամյան
Մելսիկ Արշակի Աբրահամյան | |
---|---|
Պատկեր:Մելսիկ Աբրահամյան.jpg | |
8 հունիսի, 1948 - 7 մայիսի, 1994 | |
Ծննդավայր | Հերհեր, Մարտունի |
Մահվան վայր | Մարտակերտ |
Մելսիկ Աբրահամյան (8 հունիսի, 1948, Հերհեր, Մարտունի - 7 մայիսի, 1994, Մարտակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն խմբագրել
Մելսիկ Աբրահամյանը ծնվել է 1948 թ. հունիսի 8-ին Մարտունու շրջանի Հերհեր գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է հայրենի գյուղի կոլտնտեսությունում, ապա՝ բնակություն է հաստատել Երևանում։ Հայրենի հողի կանչը նրան ետ է բերել։
Մասնակցել է մի շարք մարտական գործողությունների։ Զոհվել է 1994 թ. մայիսի 7-ին Մարտակերտում։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Երևանի գերեզմանատներից մեկում[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ
Կատեգորիա:Հունիսի 8 ծնունդներ
Կատեգորիա:1948 ծնունդներ
Կատեգորիա:Մայիսի 7 մահեր
Կատեգորիա:1994 մահեր