Մասնակից:Voskanyan/Մամիկոն Ամիրջանյան

Voskanyan/Մամիկոն Ամիրջանյան

Մամիկոն Ամիրջանյան (հունվարի 1, 1932, Քարին տակ, Շուշիի շրջան - մարտի 21, 1992, Քարին տակ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն խմբագրել

Մամիկոն Ամիրջանյանը ծնվել է 1932 թ. հունվարի 1-ին Շուշիի շրջանի Քարին-տակ գյուղում։ Հաճախել է տեղի դպրոցը, սակայն նյութական պայմանների անբավարար լինելու պատճառով կիսատ է թողել ուսումը։ Աշխատել է ծեփագործ-ներկարարի իր մասնագիտությամբ։ Այնուհետև երկար տարիներ աշխատել է Շուշիի շինարարական հիմնարկներում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ, նորից աշխատանքի է անցել Շուշիում։ Ծանր վիրավորվել է 1992 թ. հունվարի 26-ին։ Զոհվել է 1992 թ. մարտի 21-ին Քարին-տակում ուժեղ ռմբակոծության հետևանքով։ Ամուսնացած էր, ունի չորս երեխա։ Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ