Մասնակից:Voskanyan/Կամո Էդիկի Աբրահամյան

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամո Աբրահամյան (այլ կիրառումներ)
Voskanyan/Կամո Էդիկի Աբրահամյան
Պատկեր:Կամո Էդիկի Աբրահամյան.jpg
ԾննդավայրԳյունե Ճարտար, Մարտունի, ԼՂԻՄ
Մահվան վայրԼՂՀ «Սիփան -1» դիրք, Մարտունի, Արցախ
ԶորամասՄարտունու ՊՇ

Կամո Աբրահամյան (18 դեկտեմբերի, 1964, Գյունե Ճարտար, Մարտունու շրջան - 1 ապրիլի, 1993, «Սիփան-1» դիրք), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն խմբագրել

Կամո Աբրահամյանը ծնվել է 1964 թ. դեկտեմբերի 18-ին Մարտունու շրջանի Գյունե Ճարտար գյուղում։ Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտել է գերազանց գնահատականներով։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը և որպես մաթեմատիկայի ուսուցիչ աշխատել հայրենի գյուղի դպրոցում։

1991 թվականից Մարտունու ՊՇՃարտարի առանձին մոտոհրաձգային գումարտակի կազմում մասնակցել է Մարտակերտ, Մարտունու, Քարվաճառի շրջանների և այլ վայրերում ծավալված պաշտպանական մի շարք մարտերի։

Զոհվել է 1993 թվականի ապրիլի 1-ին, «Սիփան -1» դիրքում։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ճարտարի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Գյունե Ճարտար գյուղում ծնվածներ