Մասնակից:Voskanyan/Էդուարդ Աղամալյան

Voskanyan/Էդուարդ Աղամալյան
Պատկեր:ԱՂԱՄԱԼՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԱՏՈՒՐԻ.jpg

Էդուարդ Աղամալյան (5 հունվարի, 1950, Հարությունագոմեր, Մարտակերտի շրջան - 5 օգոստոսի, 1992, Հարությունագոմեր, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն խմբագրել

Էդուարդ Աղամալյանը ծնվել է 1950 թ. հունվարի 5-ին Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղում։ Սովորել է տեղի դպրոցում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղում որպես հաշվապահ։ Զոհվել է 1992 թ. օգոստոսի 5-ին՝ հայրենի գյուղի պաշտպանության ժամանակ։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Հարությունագոմերի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել