Յաղագս սկզբանց
Περὶ ἀρχῶν
ՀեղինակՈրոգինես
Թեմաաստվածաբանություն
Բնօրինակ լեզուհին հունարեն
Ստեղծման տարեթիվ220-230 թվականների միջակայքում

Յաղագս սկզբանց (հուն․՝ Περὶ Ἀρχῶν; լատին․՝ De Principiis) քրիստոնյա գրող Որոգինեսի աստվածաբանական տրակտատն է։ Այն համարվում է քրիստոնեական աստվածաբանության առաջին համակարգված շարադրումը։ Այն ստեղծվել է 220-230 թվականներն ընկած ժամանակահատվածում[1]:

Բացի կանոնավոր տեքստերը, Որոգինեսը հղում է արել նաև պարականոն գրքերի. «Գործք Պաւղոսի», Հերմասի «Հովիվը», «Մովսէսի յամբարձումը», «Թուղթ Բառնաբասի»:

Երբ Որոգինեսը մոտ քառասունհինգ տարեկան էր, նա ընդհատել է սուրբ գրությունների մեկնության իր խոստումնալից ծրագիրը՝ գրելով «Յաղագս սկզբանց»-ը: Այդ աշխատության մեջ նա ներկայացրել է քրիստոնեական ուսմունքների միասնական քննարկում, որպեսզի իր ընթերցողները կարողանան ավելի խորությամբ ուսումնասիրել եկեղեցու հավատքի կանոնը և տարբերակել սուրբ գրությունների հակասական մեկնաբանությունները, որոնք առատ էին Ալեքսանդրիայում 220-ականների վերջին: Այդ տրակտատն ավարտելուց հետո Որոգինեսը վերսկսել է Աստվածաշնչի իր ուսումնասիրությունը՝ հավանաբար դիտարկելով «Յաղագս սկզբանց»-ը որպես, գուցե և անհրաժեշտ, բայց շեղում սուրբ գրությունների մեկնաբանության իր ավելի խոշոր ծրագրից[2]:

Ստեղծման պատմություն

խմբագրել

«Յաղագս սկզբանց»-ի ստեղծումը, հավանաբար, դարձել է վեճի պատճառ Որոգինեսի և Դեմիտրիոս Աղեքսանդրիացի եպիսկոպոսի միջև, ինչի պատճառով` Որոգինեսն ստիպված է եղել լքել Ալեքսանդրիան և հաստատվել Ծովեզրյա Կեսարիայում[3]: «Յաղագս սկզբանց»-ի բնօրինակը չի պահպանվել, սակայն դրա որոշ պատառիկներ պահպանվել են Որոգինեսի մեկ այլ աշխատության «Բարեսիրության» մեջ, ինչպես նաև` Հուստինիանոսի էդիկտներում[4]:

Տրակտատի լատիներեն թարգմանությունը կատարել է Ռուփինոս Աքվիլեացին` 397 թվականին: Այն ստեղծվել է որոգինական առաջին վեճի ընթացքում, որտեղ Ռուփինոսը որոգինիստների կողմից էր, հետևաբար` ավելի հակված էր Որոգինեսի գաղափարներին ավելի գաղափարներն ավելի ուղղափառ հնչեղություն տալ[5]: Նույն ժամանակաշրջանում, Որոգինեսի աշխատության լատիներեն մեկ այլ թարգմանություն է կատարել Ռուփինոսի ընդդիմախոս Հիերոնիմոս Ստրիդոնցին: Հիերոնիմոսը պնդում էր, որ այդ թարգմանությունն ավելի բառացի է, սակայն այդ թարգմանությունից պահպանվել են սոսկ մեջբերումներ[6]:

Բովանդակություն

խմբագրել

Որիգինեսը ներածության մեջ մեկնել է աստվածաբանության բնույթը: Որիգինեսը կարծում էր, թե առաքյալներն իրենց գործերում հայտնել են միայն այն, ինչը համարել են կարևոր, այդ իսկ պատճառով` պարզաբանման կարիք ունեցող բազմաթիվ հարցեր են մնացել: Որիգենեսը դրանց շարքին էր դասում աստծո միակության, Սուրբ Երրորդության անձերի փոխհարաբերությունների, հարության, կամքի ազատության, հրեշտակների և այլ հարցեր[1]: Նախաբանին հաջորդում է չորս գիրք:

Գիրք առաջին

խմբագրել

Առաջին գրքի առաջին գլուխը նվիրված է աստծուն: Որիգինեսը համոզված էր, թե աստտված անմարմնական է: Երկրորդ գլուխը նվիրված է Քրիստոսին, ում նույնացնում է աստծո գերիմաստությանը: Երրորդ գլուխը նվիրված է Սուրբ Հոգուն:

Գիրք երկրորդ

խմբագրել

Գիրք երրորդ

խմբագրել

Գիրք չորրորդ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 McGuckin, 2004
  2. Martens, Peter W. (2020). «The Modern Editions of Peri Archon». Journal of Early Christian Studies. 28 (2): 303–331. doi:10.1353/earl.2020.0023. ISSN 1086-3184.
  3. Crousel, Simonetti, 1978a, էջ 9
  4. Серёгин, 2015, էջ 45
  5. Heine, 2010
  6. Hart, David Bentley (2020). “On First Principles (review of John Behr's edition).” Journal of Orthodox Christian Studies, vol. 3, no. 1, pp. 103–07, https://doi.org/10.1353/joc.2020.0008.