Մասնակից:Vetrenyveter/Ավազարկղ 2

Արցախի հնագույն բնակավայրերից է: Ս. Բահաթրյանը, ով 19-րդ դարի վերջերի հայտնի հայագետներից մեկն է, գրել է, որ հին ժամանակներում Բազմատուսի տարածքում հայկական քաղաք է եղել: Գյուղի մասին շատ թե քիչ տեղեկություններ պահպանվել են նաև 16-17-րդ դարերի վիմագիր արձանագրություններում[1]:

18-րդ դարի երկրորդ կեսին և 19-րդ դարի սկզբներին տարածաշրջանը Ղարաբաղի խաների ու քրդական ցեղերի լծի տակ էր, այդ պատճառով բնակավայրերը հայաթափվել են[1]:

Միջնադարում արդեն Բազմատուսի ծաղկման շրջանը կանգ է առնում և բնակչության կյանքը հայրենի հողի վրա անհնարին դարձավ: Մեկը մյուսի հետևից հայ ընտանիքները հեռացան երկրագնդի տարբեր անկյուններ: Բնակավայրերը լցվել էին թրքախոս քոչվորական կյանքով ապրող քրդական ցեղերով: Նոր բնակիչները բնակավայրը անվանակոչեցին Բազարդուզ[1]:

Ընդամենը մի քանի տասնամյակի ընթացքում գյուղում հաստատված քրդերը հիմնահատակ կործանել են հայկական պատամշակութային արժեքները:

Մեր օրերում գյուղում և նրա շրջակայքում տեսանելի են միջնադարյան եկեղեցիների, գերեզմանոցների, խաչքարերի և տապանաքարերի բեկորներ: Այս ամենը՝ որպես շինանյութ, եկվորները օգտագործել են իրենց գոմերն ու տները կառուցելու համար[1]:

Խորհրդային տարիերին այս տարածքները նվիրաբերվեցին ԱԽՍՀ-ին:

Բազմատուս գյուղը 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին՝ Լաչինի շրջանի կազմում[1]:

1993 թվականին ԱՀ Պաշտպանության բանակի ջանքերով գյուղը ազատագրվեց:

ՀՀ-ի բնակավայրերից մի քանի ընտանիքներ 1995 թվականին հաստատվել են այս բնակայրում, որը հետագայում ստացավ Բազմատուս անունը[1]:

2012 թվականին գյուղում բացվել է միջնակարգ դպրոց, որի տնօրենն էր Հ. Եղիազարյանը:

Գյուղը էլեկտրաֆիկացված է և ունի խմելու ջրագիծ:

Բջջային և անլար հեռախոսակապն ու ինտերնետ ծառայությունները բնակչությանը հասանելի են:

Բազմատուսում 2010 թվականին կար 1 տուն, 4 մարդ, 2015 թվականին՝ 9 տուն, փև մարդ, 2018 թվականին՝ 10 տուն, 43 մարդ:

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 633–634.