Ջոնաթան Քերրոլլ
Jonathan Carroll
Ծննդյան անունՋոնաթան Սեմյուել Քերրոլլ
Ծնվել էհունվարի 26, 1949(1949-01-26) (75 տարեկան)
ԾննդավայրՆյու-Յորք
Մասնագիտությունգրող-արձակագիր
Ժանրերմոգական ռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներ«Երեկույթ Բրենդի մոտ», 1976
ԿայքՋոնաթան Քերրոլլի պաշտոնական կայք

Ջոնաթան Քերրոլլ (անգլ.՝ Jonathan Carroll, 1949), ամերիկացի գրող: Հիմնականում հայտնի է դարձել շնորհիվ իր վեպերի, որոնք գրվել են մոգական ռեալիզմ ժանրով: Գրել է նաև պատմվածքներ: Կոմպոզիտոր Ստիվեն Ռայխի եղբայրն է (մայրական կողմից):

Կենսագրություն խմբագրել

Ջոնաթան Սեմյուել Քերրոլլը ծնվել է 1949 թվականի հունվարի 26–ին Նյու-Յորքում, ԱՄՆ: Ծնողներն էին սցենարիստ Սիդնեյ Քերրոլլը և դերասանուհի, բանաստեղծ-երգահան Ջուն Քերրոլլը, ով մասնակցել է բրոդվեյական բազմաթիվ բեմադրությունների: Ինքը` Ջոնաթանը, իրեն նկարագրել է որպես «դժվար» դեռահաս: Լումիսի դպրոցի (Loomis School) ընդհանուր տարրական կրթությունից հետո Կոնեկտիկուտում Քերրոլլը ընդունվում է Ռատգերսի համալսարանը, որը գերազանց ավարտում է 1971 թվականին: Նույն թվականին նա ամուսնանում է Բևերլի Շրայների հետ: 1974 թվականից ապրել է Վիեննայում: 1976 թվականին «Երեկույթ Բրենդի մոտ» պատմվածքի հրատարակությունից հետո տեղի է ունենում Քերրոլլի գրական դեբյուտը, իսկ նրա առաջին վեպը` «Ծիծաղի երկիրը», լույս է տեսնում 1980 թվականին: Արժանացել է Ֆենտեզի համաշխարհային մրցանակին (1988), Բրեմ Սթոքերի մրցանակին (1995), իսկ 1989 թվականին «Ծիծաղի երկիրը» վեպը նվաճում է ֆրանսիական «Ապոլլո» մրցանակը:

Մատենագրություն խմբագրել

  • The Land of Laughs (1980)
  • Voice of Our Shadow (1983)
  • Bones of the Moon (1987)
  • Sleeping in flame (1988)
  • A Child Across the Sky (1989)
  • Black Cocktail (1990)
  • Outside the Dog Museum (1991,)
  • After silence (1993)
  • From the Teeth of Angels (1993)
  • The Panic Hand (1995) (պատմվածքների հավաքածու)
  • Kissing The Beehive (1997)
  • The Marriage of Sticks (2000), British Fantasy Award nominee, 2000[1]
  • The Wooden Sea (2001)
  • White Apples (2002)
  • Glass Soup (2005)
  • A Ghost In Love (2008)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «2000 Award Winners & Nominees». Worlds Without End. Վերցված է 2009-06-29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել