Մասնակից:Vardanyan R/Ավազարկղ

Սրապ Շիրինյան

Սրապ Շիրինյան (Մարտի 12, 1982, Երևան, Հայկական ԽՍՀՄ) վարսահարդար, կոլորիստ, դերասան:


Կենսագրություն խմբագրել

Սրապ Շիրինյանը ծնվել է Երևանում։ Ծնողները արմատներով Երևանից են։ Մայրը՝ Աիդա Ավագյանը, ծնվել է 1954 թվականին հունիսի 13-ին, մասնագիտությամբ քիմիկ-տեխնոլոգ է։ Հայրը՝ Հարություն Շիրինյանը ծնվել է 1954 թվականին ապրիլի 14-ին, մասնագիտությամբ ոսկերիչ-դիզայներ է։ Եղբայրը՝ Սամվել Շիրինյանը, ծնվել է 1978 թվականին, և արդեն 15 տարի է երգարվեստի ոլորտում է։

Կրթություն խմբագրել

1987-ից 1997 թվականներին սովորել է Հովհաննես Պողոսյանի անվան միջնակարգ դպրոցում: 1997-ից 2002 թվականներին ավարտել է Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը: Վարսահարդարման արվեստով զբաղվում է 1997 թվականից մինչև այսօր:

Գործունեություն խմբագրել

2015 թվականից Հայաստանում և տարբեր երկրներում անցկացնում է մասնագիտական-վարսահարդարման Loreal Academy-ի հետ համատեղ[1]: 2016 թվականից Հայաստանում L’Oréal բրենդի պաշտոնական ներկայացուցիչն է: L’Oréal-ի մեծ թիմում ընդգրկված է որպես Matrix [2] ներկերի տեխնոլոգ: 2018 թվականին մասնակցել է Loreal-ի կազմակերպած Matrix Color Expedition փառատոնին և միանգամից ստացել Loreal բրենդի տեխնոլոգ և Loreal ակադեմիայի ոճաբան-ուսուցիչ կարգավիճակը: 2019 թվականին հիմնադրել է սեփական բրենդն ու գեղեցկության սրահը` «Srap Shirinyan Beauty lounge»-ը[3] որտեղ մատուցվում են գեղեցկության ոլորտի բոլոր պրոֆեսիոնալ ծառայությունները[4]: 2019 թվականին հիմադրել է նաև «Srap Shirinyan Beauty school»-ը[5], որտեղ անցկացվում են վարսահարդարման խմբային և անհատական դասընթացներ: 2021 թվականին ստացել է “Kérastase ambassador” /«Կերաստասի դեսպան»/ կոչումը[6]։ 2021 թվականին ստացել է L’Oréal բրենդի «Գեղարվեստական գործընկեր» պատվավոր կոչում-կարգավիճակը: Որպես ոճաբան աշխատում է հանրային ճանաչված կերպարների, համաշխարհային աստղերի և Բոլիվուդի հայտնի դերասանների հետ, ինչպիսիք են Մրունալ Ջեյնը, Թինա Դատան, Ռաշմի Դեսայը և այլք:


Ծանոթագրություններ խմբագրել