Մասնակից:Vardanyan21/Ավազարկղ

Vardanyan21/Ավազարկղ

Մայքլ «Միկ» Բերկ (անգլ.՝ Michael Burke, 1941, Ուիգան, Միացյալ Թագավորություն — սեպտեմբերի 26 1975, Էվերեստ, Տիբեթ), բրիտանացի լեռնագնաց, կինոօպերատոր: Բազմաթիվ «նորարարական» ալպինիստական արշավների մասնակից, այդ թվում՝ 1970 թվականին դեպի Անապուրնա՝ հարավային պատի վրայով, որը և էքստրեմալ բարդ հիմալայան վերելքների դարաշրջանի սկիզբը դրեց, ինչպես նաև 1975 թվականին մասնակցել է դեպի Էվերեստ բրիտանական արշավին՝ հարավարևմտյան պատով, որի ժամանակ անհետ կորել է գագաթի վերջնական նվաճման ժամանակ՝ եղանակի կտրուկ վատթարացած պայմանների պատճառով: Ենթադրաբար մահացել է ետ վերադառնալիս:

Կենսագրություն խմբագրել

Կյանքի վաղ տարիների վերաբերյալ տեղեկություններ չկան։ Ծնվել է Միացյալ Թագավորության Ուիգան քաղաքում: Լեռնագնացության մեջ նախնական հմտությունները ստացել է Լճային երկրամաս արշավներից: 1964 թվականին հաղթահարել է Պետիտ Դրյուն, իսկ 1965 թվականին նա կրկնում է ամերիկյան դիրետիսիման (անգլ.՝ American Direct, Գարի Համինգ և Ռոյալ Ռոբինս) նույն գագաթն Ալպերի ամենադժվար ուղիներով: 1966 թվականին Քրիս Բոնինգտոնի հետ միասին Միկն այն թիմի կազմում էր, որը զանգվածային լրատվամիջոցների համար պետք է փաստագրեր նոր ճանապարհով Ջոն Հարլինի թիմի վերելքը դեպի Էյգեր, և նույն տարում մասնակցել է Ալպերում իրականացված ամենամասշտաբային փրկարարական գործողություններից մեկին՝ երկու գերմանացի լեռնագնացների՝ Հեյնց Ռամիշի և Հերման Շրիդալի փրկարարական աշխատանքներին, որոնք անելանելի դրության մեջ էին հայտնվել գագաթից 250 մ հեռավորության վրա՝ Պետիտ Դրյու պատով բարձրանալիս։ Լեռնագնացները տասը օր էին անցկացրել փոքրիկ տեղամասի վրա (փրկարարական գործողությունները լուսաբանվեցին խոշորագույն լրատվամիջոցների կողմից, Գարի Համինգի գլխավորությամբ, որում իր մասնակցությունն ունեցավ նաև Ռենե Դեմեզոնը)[1][2][3]:

1967 թվականին Բերկը Դուգալ Հաստոնի հետ միասին ձմեռային վերելք իրականացրեց դեպի Մաթերհորն՝ հյուսիսային պատով[4], իսկ 1968 թվականին անգլո-արգենտինական թիմի կազմում Սեռո Տոռե բարձրանալու առաջին փորձերից մեկը կատարեց[5]: Մեկ տարի անց Բերկը բրիտանացիներից առաջինն էր (Ռոբ Վուդի հետ միասին), որ հաղթահարեց Էլ Կապիտանի Նոս ուղղությունը (Յոսեմիթե, ԱՄՆ)[1]:

1970 թվականից սկսած Բերկի համար սկսվեց Հիմալայներ վերելքների շարքը: 1970 թվականին Քրիս Բոնինգթոնը նրան հրավիրեց մասնակցելու հարավային պատի երկայնքով դեպի Անապուրնա վերելքին, որում նա շատ բան արեց հաջողության հասնելու համար[6]: 1975 թվականին Բոնինգտոնի բրիտանական արշավախմբի կազմում Բերկը փորձում է բարձրանալ Էվերեստ՝ հարավարևմտյան պատով (Դագ Սկոթի և Դուգալ Հաստոնի հետ միասին այդ անգամ հաջողվեց հաղթահարել 8300 մ, որից հետո խումբը ստիպված նահանջեց)[7] և, վերջապես, 1975 թվականին նա մասնակցեց երրորդ բևեռի արշավին, որն անցնում էր անհաղթահարելի հարավարևմտյան պատով, որըն այս անգամ հաջողվեց հաղթահարել․ սեպտեմբերի 24-ին գագաթին հասան Դագ Սկոթը և Դուգալ Հաստոնը: Երկու օր անց՝ սեպտեմբերի 26-ին, որոշում կայացվեց կրկնել վերելքը, որին մասնակցեցին երկու արշավախմբեր Փիթեր Բորդմանը և շերփ Փեթեմբան ու Միկ Բերկը Մարտին Բոյսենի հետ միասին: Բոյսենը դուրս եկավ արշավից թթվածնային սարքավորումների հետ կապված խնդիրների պատճառով, իսկ Բերկը որոշեց շարունակել վերելքը միայնակ, որպեսզի կարողանա վերելքի եզրափակիչ մասից եզակի կադրեր նկարահանել: Վերջին անգամ նրան տեսել են Բորդմանը և Փեթեմբան հաջողված վերելքից հետո գագաթից իջնելու ճանապարհին, երբ վատթարացող եղանակային պայմաններում գագաթին հասնելու համար Միկին մնացել էր 100 մ պարզ երթուղիով (նա նույնիսկ Բորդմանին և Փեթեմբային առաջարկեց վերադառնալ, որպեսզի կարողանան արձանագրել իրենց վերելքը, բայց Բորդմանի թթվածնային սարքավորումների հետ կապված խնդիրների պատճառով լեռնագնացները պայմանավորվեցին համատեղ վայրէջքը սկսել մի փոքր ներքևից, բայց այդ հանդիպումը այդպես էլ չկայացավ): Միկ Բերկը անհետ կորչում է, ենթադրաբար Էվերեստից իջնելու ճանապարհին ձնահոսքի պատճառով: Ո՛չ նրա մարմինը, ո՛չ էլ նրանից որևէ հետք չեն հայտնաբերվել[8][1][9]։

Լեռնագնացի մահից հետո Բի Բի Սին և Թագավորական աշխարհագրական միությունը Միկ Բերկի հիշատակին նվիրված մրցանակ (անգլ.՝ Mick Burke Award) ստեղծեցին, որը շնորհվում է լավագույն սիրողական վավերագրական ֆիլմի համար՝ Outdoor ժանրում[10][11]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Maxine Willett. «Burke, Mick (1941-1975)». Mountain Heritage Trust. Վերցված է 2017-01-25-ին.
  2. «В 1966 году в Альпах осуществлена самая масштабная спасательная операция на Пти-Дрю». 4sport.ua. Վերցված է 2017-01-28-ին.
  3. «The DRUS Rescue – August 1966». SummitPost.org. Վերցված է 2017-01-28-ին.
  4. Martin Boysen In memoriam // The Alpine Journal. — 1976. — Vol. 81. — № 325. — P. 268.
  5. Rolando Garibotti Cerro Torre - "An Impossible Mountain" // Alpinist. — February 21, 2012.
  6. CHRISTIAN BONINGTON THE SOUTH FACE OF ANNAPURNA 1, 1970 // The Himalayan Journal / Soli S. Mehta. — 1970. — Vol. 30.
  7. CHRISTIAN BONINGTON EVEREST SOUTH WEST FACE, 1972 // The Himalayan Journal / Soli S. Mehta. — 1974. — Vol. 32.
  8. «Everest '96: Leaving someone to die…» (անգլերեն). eNews Channel Africa. 2016-05-24. Վերցված է 2016-10-31-ին.
  9. Isserman, 2008, էջ 412
  10. «The Mick Burke Award». BBC. 29 April 1982. Վերցված է 2018-01-27-ին.
  11. «Mick Burke Award 1984». BBC. 14 July 1984. Վերցված է 2018-01-27-ին.

Գրականություն խմբագրել

  • Maurice Isserman, Stewart Weaver Fallen Giants. A History of Himalayan Mountaineering from the Age of Empire to the Age of Extremes. — Yale University Press. — USA, 2008. — 592 p. — ISBN 978-0-300-11501-7