Փիթեռ Մաթիսեն
Peter Matthiessen
Մաթիսենը Նյու Յորքի Հանրային ռադիոյում 2008թ,-ին, գովազդում է <<Ստվերային երկիրը>>
Ծնվել էՄայիսի 22, 1927
ԾննդավայրՆյու Յորք
Վախճանվել էԱպրիլի 5, 2014 (86 տարեկանում)
Վախճանի վայրՆյու Յորք
ՄասնագիտությունԳրող
ԼեզուԱնգլերեն
ԱզգությունԱմերիկացի
Ստեղծագործական շրջան1950-2014
ԺանրերԲնություն, Ճանապարհորդություն, Պատմական, Վեպեր
Ուշագրավ աշխատանքներՍտվերային երկիր
ԱմուսինՓեթսի Սաութգեյթ (1950-1956, բաժ.) Դեբորա Լավ (1963-1972, կնոջ մահ) Մարիա Էքհարթ (1980-2014, իր մահով)
ԶավակներԼուքաս Մաթիսեն, Սառա-Քերի Մաթիսեն, Ռու Մաթիսեն, Ալեքս Մաթիսեն

Քննարկման խմբում մի քանի անհատներ են, որոնք սովորաբար ունեն նմանատիպ հետաքրքրություններ, ովքեր հավաքվում են կա՛մ ֆորմալ, կա՛մ ոչ ֆորմալ ձևով, որպեսզի գաղափարներ քննարկեն, խնդիրներ լուծեն կամ մեկնաբանություններ անեն: Զրուցելու տարածված մեթոդներից է, ներառյալ անձամբ հանդիպելը, կոնֆերանս զանգեր կատարելը, տեքստային հաղորդագրությունների օգտագործումը կամ կայքի օգտագործումը, ինչպես օրինակ ինտերնետային ֆորումները[1]: Մարդիկ արձագանքում են, մեկնաբանություններ են ավելացնում և գրառումներ կատարում նման ֆորումներում, ինչպես նաև հաստատված փոստային ցուցակներում, լրատվական խմբերում կամ ինտերնետային չատերում[2]: Խմբի մյուս անդամները կարող են ընտրել պատասխանել՝ տեղադրելով տեքստ կամ պատկեր:

Համառոտ պատմությունը

խմբագրել

Քննարկման խումբը ստեղծվել է համակարգչային ցանցից (USENET- ից), որը ստեղծվել է 80-ականների սկզբին[3]: Երկու համակարգչային գիտնականներ Ջիմ Էլիսը և Թոմ Թրասկոտը հիմնադրել են կանոնների համակարգ սահմանելու գաղափարը «հոդվածներ» ստեղծելու համար և հետո իրենց զուգահեռ նորությունների խմբին հետ ուղարկելու համար[4]: Սկզբունքորեն քննարկման խմբի ձևը ստեղծվել է համակարգչային ցանցի (USENET-ի) գաղափարի հիման վրա, որն ընդգծում էր էլեկտրոնային փոստի և վեբ ֆորումների միջոցով հաղորդակցման եղանակները: Աստիճանաբար, համակարգչային ցանցը (USENET– ը) դարձավ ալիքների համակարգ, որոնք տրամադրում են ծանուցումներ և «հոդվածներ»՝ հասարակության ընդհանուր կարիքները բավարարելու համար[5]: Ներկայումս Համաշխարհային սարդոստայնը աստիճանաբար ստանձնում է ինտերնետի քննարկման խմբերի համար հարթակների աջակցման և ընդլայնման հիմնական դերը՝ ստեղծելով տարբեր վեբ սերվերներ:

Ակնարկ հայտնի առցանց խմբային քննարկման համակարգերի մասին

խմբագրել

Google խմբեր

խմբագրել

Google-ի խմբերը դարձել են գլխավոր առցանց քննարկումների խմբերից մեկը՝ աշխարհում հաճախակի օգտագործողների լայն շրջանակով: Առանձնահատկություններն են՝ • յուրաքանչյուրի համար նոր խմբեր ստեղծել և միանալ առկա խմբերին, • որոնել խմբերում հատուկ որևէ բան, ինչպես նաև հնարավորություն կա որոնման արդյունքները զտելու ըստ ամսաթվի, լեզվի և հաղորդագրության հեղինակի, • խմբի մասնակցության երեք մակարդակ՝ հանրային, միայն հայտարարություններ և սահմանափակ:

Ֆեյսբուքյան խմբեր

խմբագրել

Ֆեյսբուքյան խմբերը պարզեցնում են գործընթացները և պահպանում օգտվողների գաղտնիությունը մարդկանց հետ շփվելիս: Օգտագործողները կարող են ստեղծել խումբ և լիազորել ադմինիստրատորներին: Խմբի ադմինիստրատորները կարող են մի շարք ճշգրտումներ կատարել խմբի էջում, ինչպիսիք են՝ էջի շապիկի լուսանկարը փոխել, գրառումները և մեկնաբանությունները չափավորել և գրառումները դասավորել այնպես, որ վերջիններս մշտապես հայտնվեն խմբի էջի վերևում: Ադմինիստրատորները կարող են նաև ստեղծել խմբային միջոցառումներ, նորությունների թարմացումներ և ղեկավարել խմբի անդամներին: Ըստ նախնականի, խմբերը հանրային են, և յուրաքանչյուրը կարող է միանալ դրանց ՝ այդ խմբի ադմինիստրատորների հայեցողությամբ: Այնուամենայնիվ, խմբերը կարող են նշվել որպես մասնավոր, այսինքն՝ օգտվողը կարող է միանալ տվյալ խմբին այն դեպքում միայն, եթե խմբի անդամը հրավեր ուղարկի: Մեկ օգտվողը ունակ է միանալ առավելագույնը 6000 խմբերի:

WhatsApp խմբերը

խմբագրել

WhatsApp- ը բջջային հաղորդագրությունների հավելված է ՝ խմբային քննարկման առանձնահատկություններով: Օգտատերերը կարող են չատեր ստեղծել ՝ խմբային քննարկումները հեշտացնելու համար: Ըստ նախնականի, խմբի բոլոր անդամները այդ խմբի ադմիններն են, բայց և կարող է փոփոխվել և լինել մեկ ադմին: Ադմինիստրատորները հնարավորություն ունեն վերանվանելու խումբը, անդամներ ավելացնելու և հեռացնելու, ինչպես նաև խմբին ուղարկված հաղորդագրությունները ջնջելու:

Caption text
aaa dddd fffff
aaaa aaa aaa
sssss Վsss sss
Վfffff fff Վhhhhh
jjjj jjjj Վjjjj
hhhh hhhh hhhh
  rrrrr Վrrrr

Առավելությունները

խմբագրել

• Google Խմբերը ունեն իրենց առավելությունները: Բազմազան օգտատերերի համար հնարավորություն է տալիս թարգմանելու լեզուները, ինչը նպաստում է օտարերկրացիների հետ արդյունավետ շփվելուն: Հաշվի առնելով պահպանման չափը ՝ խմբի մեկ անդամ ունի «100 մեգաբայթ (ՄԲ)»-ի հնարավորություն, մինչդեռ ամբողջ խմբի համար սահմանափակումներ չկան: Այն խմբի անդամների համար հարմարավետ է դարձնում աշխատանքը այն ծրագրերի վրա, որոնք շատ ավելի մեծ պահուստի կարիք ունեն, քան սովորական ֆայլերը, օրինակ ՝ շնորհանդեսները: Քուշինի և Քիչեների կողմից անցկացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Facebook- ը քննարկումների խմբում օգտվողներին ավելի շատ հնարավորություններ է տալիս տեղադրելու այնպիսի նյութեր, որոնք առնչվում են «սոցիալական, քաղաքական կամ սպորտային հարցերին»: Whatsapp օգտագործողների համար կապի ծառայությունը հնարավորություն է տալիս համեմատաբար ցածր գնով մտքեր փոխանակելու: Այն բարելավեց հաղորդակցության որակը ՝ կապված իր գրառումների խնայողության, անվտանգության և հուսալիության հետ: • Քննարկման խմբերի տեղեկատվությունը սովորաբար արխիվացվում է: Օրինակ ՝ Google- ի Խմբերը (նախկին DejaNews) Usenet- ի հոդվածների արխիվ է, որը թվագրվում է 1981-ին: Քննարկման խմբերի արխիվները երբեմն արդյունավետ միջոց են շատ երկիմաստ հարցերի պատասխանը գտնելու համար:

Ակադեմիական

խմբագրել

Մասնագետների կամ ուսանողների մի փոքր խումբ ֆորմալ կամ ոչ ֆորմալ կերպով բանակցում է որոշակի ոլորտներում ակադեմիական թեմայի շուրջ: Սա կարող է դիտվել որպես հետազոտություն՝ հիմնված տարբեր ակադեմիական մակարդակների վրա: Օրինակ ՝ «քոլեջի մակարդակի հարյուր ութսուն ուսանողներ» բաժանվել են տարբեր խմբերի, որ մասնակցեն նախընտրելի իրադարձությունների կանոնավոր կազմակերպմանը: Այնուամենայնիվ, քննարկման խմբերը կարող են աջակցել մասնագիտական ծառայություններին և ժողովրդագրական տվյալների մի շարք միջոցառումներ անցկացնել: Մեկ այլ կարևոր օրինակ «Լոնդոնի կենսաբանական զանգվածային սպեկտրոմետրիայի քննարկման խմբից » է, որը կայունորեն գործում է ՝ հավաքելով «տեխնիկներ, ակադեմիկոսներ, արդյունաբերողներ և ուսանողներ» ՝ ակադեմիական մակարդակով մտքեր փոխանակելու համար: Այն նպաստում է մասնակիցների ճանաչողական, քննադատական մտածողությանը և վերլուծական հմտությունների զարգացմանը:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Discussion group». Business dictionary. Վերցված է 27 October 2014-ին.
  2. «Searching Newsgroups, Email Lists, and Discussion Forums». The Bedford Research Room. Վերցված է 27 October 2014-ին.
  3. «Usenet Newsgroups: In The Beginning...». NewsDemon. Վերցված է 27 October 2014-ին.
  4. «History of Usenet - What is Usenet?». NewDemon. Վերցված է 27 October 2014-ին.
  5. «Usenet Newsgroups: In The Beginning...». NewsDemon. Վերցված է 27 October 2014-ին.



Փիթեռ Մաթիսեն
ըֆվըւգ
գրիհօիհ

Պատկերասրահ

խմբագրել