Մասնակից:Tatev Manukyan33/Ավազարկղ

Տամա Յանովիցը (անգլ.՝ Tama Janowitz, ), ամերիկացի գրող։ Ապրում է Բրուքլինում[1]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Սան Ֆրանցիսկոյում՝ հոգեբույժի և գրականության ուսուցչուհու ընտանիքում։ Կրթություն ստացել է Կոլումբիայի համալսարանում։ Ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի մտերիմ ընկերն է եղել։

Նրան ճանաչում է բերել «Նյու Յորքի ստրուկները» (անգլ.՝ Slaves of New York, 1986) գիրքը։ Յոթ վեպի հեղինակ է, որոնցից ամենահայտնին «Գիչի-Գումիի ափին» (անգլ.՝ By the Shores of Gitchee Gumee, 1996) ստեղծագործությունն է։ Անվանումը վերցված է Լոնգֆելոյի «Հայավաթի երգը» ստեղծագործությունից։ Վեպում սատիրայի եղանակով ներկայացվում է ամերիկացի Սլիվենովիչների ընտանիքի կյանքը, որն ապրում էր Վերին լճի (անգլ.՝ Superior Lake) ափին՝ մի կցասայլակում։














Գրիգոր Նյուսացու [2]<<Վասն մարդոյ կազմութիւն>> աշխատությունը խմբագրել

Աշխատությունը բաղկացած է առաջաբանից և 30 կամ 31 գլուխներից։

Գրքի առաջին գլխում հեղինակը անդրադարձ է կատարում տիեզերագիտությանը։ Նյուսացին այստեղ հավատարիմ է մնում Արիստոտելի[3] և ստոյիկների[4] այն գաղափարախոսությանը,որ Աստված կամ <<հրային բնությունը>> սկզբում ստեղծել է չորս տարրերը՝ հուրը, օդը, ջուրը և հողը, որոնց բնությունը հակադիր է միմյանց։ Միանալով օդի հետ՝ այդ հրային բնությունը թափանցում է օդային մարմինների մեջ և ողջ տիեզերքը դարձնում մի ամբողջություն։

Մարդու գոյությաննն անդրադառնալիս Նյուսացին Արիստոտելի նման ընդունում է ոգու 3 մասի բաժանված լինելու գաղափարը։ Նա առանձնացնում է ոգու բանական, կենդանական և շնչական հատկանիշները։

Նյուսացուն այս աշխատության մեջ հետաքրքրել է նաև անտիկ աշխարհի [5]փիլիսոփաներին և աստվածաբաններին հուզող մեկ այլ հարց, այն է, թե որտեղ է գտնվում մարդու մտածողության կենտրոնը․ Նյուսացին, բանավիճելով հնչող 2 տեսակետների հետ էլ(1․ մտածողության կենտրոնը գտնվում է գլխուղեղում, 2․ մտածողության կենտրոնը գտնվում է սրտում), այն տեսակետն է առաջարկում, որ միտքը ոչ թե գտնվում է առանձին օրգանում, այլ թափանցում է ամբողջ մարմինը։

<< Վասն մարդոյ կազմութիւն>> աշխատության մեջ Նյուսացին առաջարկում է մարդու մարմնի կառուցվածքի ուսումնասիրության դիահերձման եղանակը։

Նյուսացին գրքում բավականին գիտական մոտեցմամբ ներկայացնում է քնի, երազների, գլխուղեղի հիվանդությունների մասին իր կատարած ուսումնասիրությունները։ Նա երազներին վերագրում էր ոչ թե մարգարեական դեր, ինչպես վարվում էին միջնադարի աստվածաբանները, այլ քնին և երազներին այնքան կարևորությու էր տալիս, որ դրանց էր վերագրում հոգեկան հիվանդների զառանցանքները։

Նյուսացին առանձին գլուխ է նվիրել զգայարանների գործունեությանը։ Այստեղ Նյուսացին մանրամասնորեն ներկայացնում է, թե ինչպես է <<անտեսանելին>> զգայարանների միջոցով դառնում <<տեսանելի>>, և բերում է խոսքի օրինակը, թե ինչպես մեր օրգանների (թոք, կոկորդ, ձայնալարեր) միջոցով միտքը վերածվում խոսքի, այսինքն՝ աննյութականը դառնում նյութական։

Նյուսացին իրեն հատուկ գիտական վերլուծությամբ ներկայացնում է նաև ուղեղի, լյարդի և սրտի մասին ունեցած պատկերացումները։ նա լյարդը համարում է արյան աղբյուր, որտեղից արյունը հոսում է երակներ, իսկ սրտից շնչառությունը մտնում է թոքեր, և հեղինակը իրեն հատուկ պատկերավոր լեզվով նկարագրում է, թե ինչպես է կատարվում շնչառությունը ։

  1. «Онлайн книги автора Тама Яновиц». loveread.me. Վերցված է 2020-09-11-ին.
  2. «Գրիգոր Նյուսացի». 2018-10-25. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «Արիստոտել». 2018-06-20. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. «Ստոիցիզմ». 2017-11-20. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. «Հին աշխարհ». 2018-09-26. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

[1]

  1. Qahana.am, Արարատյան Հայրապետական Թեմ |. «Հոգևոր Գրադարան | Qahana.am». www.qahana.am. Վերցված է 2018-11-12-ին.