Մասնակից:Susiebang/Ավազարկղ1

Լուի Մարկուսսի

Լուի Մարկուսսին (1878/1883֊հոկտեմբերի 22,1941,Կյուսե) լեհական ծագումով գեղնկարիչ էր, ով իր կյանքի մեծ մասն ապրել է Փարիզում և դարձել Ֆրանսիայի քաղաքացի։

Վարշավայում իրավաբանություն սովորելուց հետո նա գնաց Կրակովի անվան գեղարվեսի ակադեմիա, որտեղ իր ուսուցիչներից էին Ժան Ստանիսլավսկին և Ջոզեֆ Մեհոֆերը։1993 թվականին Փարիզ տեղափոխվելով՝ նա կարճ ժամանակ անցկացրեց Académie Julian-ում։ Նրա գործերը առաջին անգամ խոշոր ցուցահանդեսի են ներկայացվել Salon d'Automne-ում 1905 թվականին, իսկ հաջորդ 25 տարվա ընթացքում նրա աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ այլ կարեւոր ցուցահանդեսներում, մասնավորապես Salon des Indépendants-ում եւ Salon Des Tuileries֊ում։

Նա նկարում էր ծաղրանկարներ երգիծական ամսագրերի համար, ինչպես նախկինում Լեհաստանում։ Փարիզում նա պետք է վաստակեր իր սեփական ապրուստը, ինչպես նաև սկսեր ուրիշ նկարչական ու պատկերազարդման գործեր։

Իմպրեսիոնիզմն ազդում էր իր հին նկարների վրա,իսկ մոտավորապես 1911ից նա կուբիաստական շարժման մի մասն էր կազմում։

Նրա նկարները ներկայցվել են մի շարք Եվրոպական քաղաքներում և Միացյալ Նահանգներում անցկացվող ցուցահանդեսների։ Նրա առաջին ցուցահանդեսը կայացելէ Փարիզում 1925 թվականին։

1913-ին նա ամուսնացել է Ալիս Հելիքայի հետ, ով նկարիչ էր Կրակովից: Նրանց դուստրը՝ Մալենը, ծնվել է 1922 թվականին:

Մարկուսսին ծառայել է Ֆրանսիական արտասահմանյան լեգեոնի լեհական մի ընկերությունում 1914-1919 թթ.: Նա դարձավ Ֆրանսիայի քաղաքացի, սակայն նա իր կապերը պահպանում էր Լեհաստանի հետ:

Նա ընդհանրապես չէր խոսում իր հրեական ծագման մասին, բայց մինչ այսօր նա շատ հաճախ հիշատակվում է որպես հրեա նկարիչ:

1930-ից սկսած, ինչպես իր ընկեր Clément Serveau-ը՝ նա կենտրոնացել էր տպագրության եւ նկարազարդման վրա՝ ներառյալ Apollinaire- ի Alcool-ից, Tzara- ի Indicateur des chemins de cœur-ից, Éluard-ի Lingères légères-ից եւ Aurélia-ից ոգեշնչված աշխատանքը: 1930-ականների վերջին Մարկուսսին համագործակցում է իսպանացի սյուրռեալիստ Խոան Միրոյի հետ եւ սովորեցնում նրան իր տեխնիկան: Նա նաեւ դասավանդել է Académie Schlaefer- ում:

1940 թ. Նացիստական զորքերի Փարիզ ժամանելու պատճառով Մարկուսսին եւ Ալիսը տեղափոխվեցին Կյուսե, որտեղ նա 1941 թվականի հոկտեմբերի 22-ին մահացավ: