Մասնակից:Susi2342/Ավազարկղ
Susi2342/Ավազարկղ |
---|
Նիկոլա Լաուրա Քեյ[1] (), նորզելանդացի քաղաքաղական գործիչ, ով 2020 թվականի մայիսի 22- ից մինչև 2020 թվականի հուլիսի 14- ը եղել է Նոր Զելանդիայի Ազգային կուսակցության փոխնախագահ և ընդդիմության ղեկավարի տեղակալ:
2008- ից 2020 թվականներին Քեյը եղել է Նոր Զելանդիայի խորհրդարանի անդամ: 2013 թվականի հունվարին վարչապետ Ջոն Քին նրան նշանակել է Կառավարությունում Սննդի անվտանգության, Քաղաքացիական պաշտպանության, Երիտասարդության հարցերի նախարարի, Կրթության փոխնախարարի և Ներգաղթի փոխնախարարի պաշտոններում: 2016 թվականի սեպտեմբերին նա հիվանդության պատճառով արձակուրդ է վերցրել Ներկայացուցիչների պալատից՝ կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար [2] և 2017 թվականի սկզբին վերադարձել է խորհրդարան՝ իր պարտականությունները շարունակելու[3]:
Քեյը 2020 թվականի հուլիսի 16- ին հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում:
Վաղ կյանք
խմբագրելՔեյը ծնվել է Օքլենդում և մեծացել Էփսոմում և Կոհիմարամայում (Նոր Զելանդիա)[4]: Նրա ծնողները բաժանվել են, երբ 7 տարեկան էր: Քեյի ընտանիքի անդամներն են քույրը և եղբայրը, երկու խորթ եղբայրները (անգլ.՝ half- brothers), չորս խորթ քույրերը (անգլ.՝ half- sisters), երկու խորթ ծնողները և նրանց որդին՝ իր խորթ եղբայրը:
Նախքան Օտագոյի համալսարանում գենետիկայի գիտական կոչում ստանալը, որտեղ նա նաև սկսել է իր իրավաբանության բակալավրը՝ հետագայում ավարտելով այն Վելինգտոնում, Քեյը կրթություն է ստացել Վիկտորիայի տարրական դպրոցում, Ռեմուերայի միջնակարգ դպրոցում և Քորան դպրոցում, որտեղ նա եղել է աշակերտական խորհրդի նախագահ[5][4][6]:
Քեյը կայացած մրցունակ մարզիկ է, ով 1997 թվականին եղել է Օքլենդի կանանց 3000 մ վազքի չեմպիոն, մասնակցել է բազմաթիվ մարաթոնների և բազմամարտ միջոցառումների: 2008 թվականին Քեյը մասնակցել է «Coast to Coast» բազմամարտ միջոցառմանը։ 2013 թվականի փետրվարին Քեյը երկրորդ անգամ է մասնակցել «Coast to Coast» մրցավազքին՝ դառնալով Նոր Զելանդիայի Կառավարության առաջին նախարարը, ով նման բան է արել։
1997 թվականին Քեյը մասնակցել է «Ձուկը ջրից դուրս» (անգլ.՝ Fish out of Water) հեռուստատեսային վավերագրական ֆիլմին, որում նա և հինգ այլ դեռահասներ միայնակ են մնացել են Ռակիտու կղզում (Մեծ պատնեշ կղզուց դուրս) և ութ օր ինքնուրույն գոյատևել[4]: Վավերագրական ֆիլմի տեսանյութը գտնվել է 2014 թվականի մարտին և հրապարակվել է Նոր Զելանդիայում՝ որպես «նրանց հայտնի լինելուց առաջ» շարքի մի մաս[7]:
Քեյը միացել է Ազգային կուսակցությանը 1998 թվականին՝ դառնալով Նոր Զելանդիայի՝ երիտասարդ ազգայնականների հարավային շրջանի կանանց փոխնախագահը։ Նա Միջազգային երիտասարդական դեմոկրատ միության նախկին միջազգային փոխնախագահն է[8]:
2002 թվականին Քեյը սկսել է աշխատել Բիլ Ինգլիշի համար ընդդիմության ղեկավարի գրասենյակում՝ որպես հանրային քաղաքականության հետազոտող: 2003 թվականին նա մեկնել է Միացյալ Թագավորություն, որտեղ աշխատել է որպես քաղաքականության պատասխանատու և նախագծերի ղեկավար Էնֆիլդում և Բրոմլիում (Լոնդոնի շրջաններ), հետո՝ «Տրանսպորտ Լոնդոնի համար» տեղական կառավարական մարմնում (անգլ.՝ Transport for London, TfL), որտեղ նա ղեկավարել է հաշմանդամների տրանսպորտային հարցերին վերաբերող ծրագիր՝ նախքան Շոտլանդիայի Հալիֆաքս բանկում (անգլ.՝ HBOS) ՏՏ նախագծերի ղեկավար աշխատելը[4]:
2006 թվականին դարձել է networkme.com կայքի համահիմնադիրը և հանդիսանում է այդ ընկերության հաղորդակցությունների բաժնի տնօրենը:
Խորհրդարանի անդամ
խմբագրել2007 թվականի վերջին Քեյը վերադարձել է Նոր Զելանդիա՝ Ազգային կուսակցության թեկնածությունը առաջադրելու Օքլենդի կենտրոնական ընտրատարածքի համար: Կանգնած երեք այլ թեկնածուների դիմաց՝ Քեյը համարվում էր օտարական (անգլ.՝ outsider) թեկնածու՝ առաջադրված Ջեքի Բլուի դեմ թեժ պայքարում[9]:
Որպես Ազգային կուսակցության թեկնածու՝ Քեյն իրականացրել է քարոզարշավ, որում խոսել է հանրային տրանսպորտի ենթակառուցվածքների բարելավման, Մեծ պատնեշ կղզու (անգլ.՝ Great Barrier Island) շուրջ ծովային պաշտպանության բարելավման և Օքլենդի փոքր բիզնեսների նկատմամբ ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերելու մասին: Իր քարոզարշավի ընթացքում նա թակել է 10.000 դուռ[10]:
2008 թվականի նոյեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններում Քեյն ընտրվել է Ազգային կուսակցության ԱԺ պատգամավոր Օքլենդի կենտրոնական շրջանի համար՝ հաղթելով լեյբորիստական կուսակցության գործող պատգամավոր Ջուդիթ Թիզարդին: Սա 2008 թվականի խորհրդարանական ընտրությունների ամենամեծ ձախողումներից մեկն էր ՝ կոտրելով ձախակողմյան կուսակցությունների 90-ամյա տիրապետումը այս տեղի վրա: Քեյը դարձավ ընտրողների առաջին ազգային պատգամավորը:
Առաջին շրջան
խմբագրելՈրպես պատգամավոր՝ Քեյը, ի թիվս այլ բաների, աջակցել է Նոր Զելանդիայի հեծանվային ուղիների կառուցապատման դիմումներին Օքլենդում, Վայհեկե կղզում և Մեծ պատնեշ կղզում (վերջին երկու կղզիները նույնպես նրա ընտրատարածքում են)[11]: 2010 թվականի սկզբին նա խախտել է Ազգային կուսակցության քաղաքականությունը, որը խրախուսում էր հանքարդյունաբերությունը՝ պահպանման ենթակա հողերում, այդ թվում՝ Մեծ պատնեշում:Նա խորհրդարանում իր առաջին ելույթի ժամանակ նշել է.«Մեր շրջակա միջավայրը ամենամեծ նվերն է, որ մեզ տրվել է որպես ազգի, և որ տնտեսական նկատառումները, հատկապես կարճաժամկետ, չպետք է գերազանցեն դրան»[6]։ Քեյը նաև Օքլենդում տրամվայների վերականգնման կողմնակիցն էր[12]:
Նա նախկին պատգամավոր Քեթրին Ռիչին համարում է իր իդեալներից մեկը[4]: Քեյի վարած քաղաքականությունը քննադատության է արժանացել իր իսկ կուսակցության որոշ անդամների կողմից. ոմանք նրան անվանել են «պարտադիր պահպանման ենթակա հետնապահ (անգլ.՝ backbencher)», մյուսները նրան անվանել են «տարված»[6]: Այնուամենայնիվ, մեկնաբանները պնդում են, որ նրա դիրքորոշումը դժվար թե վնասի նրան իր մարգինալ ընտրազանգվածում, որն ավանդաբար քվեարկել է լեյբորիստների համար[6]:
2011 թվականի փետրվարին Քեյը ընտրվել է Կառավարության վարչակազմի ընտրական հանձնաժողովի փոխնախագահ: Իր առաջին խորհրդարանական շրջանում նա նաև եղել է տեղական ինքնակառավարման և շրջակա միջավայրի ընտրական հանձնաժողովում, Օքլանդի կառավարման օրենսդրության ընտրական հանձնաժողովում: Այս հանձնաժողովներում խորհրդարանում անցկացրած ժամանակահատվածում նա խիստ ներգրավված է եղել ռեսուրսների կառավարման փոփոխության օրինագծի վերանայման և Օքլանդի խորհրդի ստեղծման օրենսդրության մեջ[13]:
2011 թվականի մայիսին Քեյը հայտնվել է TVNZ- ի «Ստիպի՛ր քաղաքական գործչին աշխատել» սերիալի մի դրվագում։ Դրվագում ներկայացվում էր, որ Քեյը հերթափոխով աշխատում է աղբի հավաքման երթուղում և ընդգծվում էր Օքլենդում թափոնների նվազագույնի հասցնելու նրա արշավը[14]:
Երկրորդ շրջան
խմբագրել2011 թվականի ընտրություններից հետո Քեյն ընտրվել է խորհրդարանի՝ Կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ: Այս ընթացքում, չնայած հանձնաժողովում կառավարության անդամների փոքրամասնությանը, նա կարողացել է առաջընթաց գրանցել զգալի թվով հարցումների և օրենսդրական ակտերի միջոցով[15]: 2012 թվականի վերջին Կրթության և գիտության ընտրական հանձնաժողովը ավարտել է 21-րդ դարի ուսումնական միջավայրերի և թվային գրագիտության վերաբերյալ հարցումը, որը պաշտպանում էր Քեյը[16]:
Քեյը մեծ դեր է ունեցել գեյերին վերաբերող միջոցառումները Օքլենդ վերադարձնելու գործում[17], որտեղ իր ընտրազանգվածում նշանակալի թիվ էր կազմում ԼԳԲՏ համայնքը: 2012 թվականին նա աշխատել է պատգամավոր Քևին Հեյգի հետ որդեգրման և փոխնակ մայրության մասին օրենքները բարեփոխելու մասին օրենքի նախագծի վրա, որը ներկայացվել է այդ տարի խորհրդարանում[18]: 2012 թվականի օգոստոսին Քեյը հաջողությամբ ղեկավարել է Ազգային կուսակցության ներսում արշավ՝ 18 տարեկանում ալկոհոլ գնելու տարիքը պահպանելու համար՝ չնայած խորհրդարանի իր գործընկերների կողմից գնման տարիքը բարձրացնելու զգալի աջակցությանը[19]:
2012 թվականի օգոստոսի 29- ին Քեյը խորհրդարանում ելույթ է ունեցել Լուիզա Ուոլի՝ ամուսնության (ամուսնության սահմանում) փոփոխության մասին 2013 թվականի օրենքի օգտին, ըստ որի՝ թույլատրվում է միևնույն սեռի անձանց ամուսնությունը: Այս օրենքի օգտին նա քվեարկել է բոլոր փուլերում: Սա դրական արձագանք է ստացել ԼԳԲՏ համայնքի անդամների կողմից:
Երրորդ շրջան և Կառավարության նախարարի պաշտոնում նշանակում
խմբագրել2013 թվականի հունվարին վարչապետ Ջոն Քին Նոր Զելանդիայի Կառավարությունում[20] Քեյին նշանակել է Սննդի անվտանգության, Քաղաքացիական պաշտպանության, Երիտասարդության հարցերի նախարարի և Կրթության փոխնախարարի, Ներգաղթի փոխնախարարի պաշտոններում[21][22]:
2014 թվականի ընտրություններից հետո Քեյը նշանակվել է Դժբախտ պատահարների փոխհատուցման նախարար (անգլ.՝ ACC)[23]` պահպանելով իր մյուս պաշտոնները՝ բացի Սննդի անվտանգության և Ներգաղթի նախարարների պաշտոններից[24]:.
Ազգային կուսակցության փոխնախագահ
խմբագրել2020 թվականի մայիսին մարտահրավեր էր նետվել Ազգային կուսակցության ղեկավարությանը. Թոդ Մյուլլերը փորձում էր փոխարինել Սայմոն Բրիջսին՝ որպես Ազգային կուսակցության առաջնորդի: Քվեարկությունից մի քանի օր առաջ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Քեյը համարվում է Մյուլերի թեկնածուն և ցանկանում է դառնալ կուսակցության փոխնախագահը, սակայն նա հրաժարվել է հաստատել, թե արդյոք կառաջադրի իր թեկնածությունը, քանի որ լրատվական հոդվածներում նա հիշատակվում էր որպես «ենթադրյալ» թեկնածու նույնիսկ քվեարկությունից ժամեր առաջ[25][26][27]։ 2020 թվականի մայիսի 22-ին կուսակցության խորհրդարանական խումբն ընտրեց Մյուլլերին՝ որպես առաջնորդի, իսկ Քեյին՝ որպես առաջնորդի տեղակալի[28]։
2020 թվականի մայիսի 25-ին նա սխալ կերպով նկարագրել է Փոլ Գոլդսմիթին որպես մաորի, երբ պաշտպանում էր Մյուլլերի ստվերային կաբինետի (ընդդիմություն) բազմազանությունը[29][30]:
2020 թվականի հուլիսի 2-ին Քեյը ստանձնել է Թոդ Մյուլլերի ստվերային կաբինետում կանանց բաժինը այն բանից հետո, երբ նախկին փոխնախագահ Պոլա Բեննեթը հայտարարել է, որ չի մասնակցելու 2020 թվականի Նոր Զելանդիայի խորհրդարանական ընտրություններին[31][32]:
Թոդ Մյուլլերի՝ Ազգային կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարականից հետո Քեյը մի քանի ժամով դարձել է ժամանակավոր ղեկավար[33]: Ավելի ուշ՝ այդ օրը, Ջուդիթ Քոլինզը ընտրվել է Մյուլլերի պաշտոնում, իսկ Ջերի Բրաունլին փոխարինել է Քեյին[34]։
Երկու օր անց Քեյը հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից։ Նրա հրաժարականն ուժի մեջ է մտել 2020 թվականի հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններում[35]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «New Zealand Hansard – Members Sworn [Volume:651;Page:2]». New Zealand Parliament.
- ↑ «Auckland Central MP Nikki Kaye stands down after breast cancer diagnosis». The Aucklander. NZME. 6 September 2016. Վերցված է 10 September 2016-ին.
- ↑ Sachdeva, Sam (6 December 2016). «National MP Nikki Kaye returning to full duties after breast cancer treatment». Stuff.co.nz. Վերցված է 8 December 2016-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Battle looming in Auckland Central». The New Zealand Herald. 4 May 2008. Վերցված է 4 April 2010-ին.
- ↑ Cronin, Aimie (19 June 2017). «Class Captain: Nikki Kaye, New Zealand's youngest female Minister of Education». New Zealand Listener. Auckland. Վերցված է 20 May 2020-ին – via Noted.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Young, Audrey (27 March 2010). «Blue-green ambitions». The New Zealand Herald. Վերցված է 4 April 2010-ին.
- ↑ «Fish out of Water (1997)». NZ On Screen. Վերցված է 18 March 2014-ին.
- ↑ «New Zealand Election Report – a victory for those who kept the faith». International Young Democrat Union. Վերցված է 2 September 2017-ին.
- ↑ Watkin, Tracy (18 March 2008). «Three in running for party selection». The Dominion Post. էջ A6.
- ↑ «Nikki makes history in Auckland Central». Auckland City Harbour News. 11 November 2008. Վերցված է 6 January 2011-ին.
- ↑ Dearnaley, Mathew (11 January 2010). «Great Barrier wants cycleway link». The New Zealand Herald. Վերցված է 30 October 2011-ին.
- ↑ «Auckland Central MP calls for new tram line routes». Stuff.co.nz. 5 July 2011. Վերցված է 16 August 2011-ին.
- ↑ «Nikki Kaye – Profile». 19 April 2011.
- ↑ «Make the Politician Work». TVNZ. 4 May 2008. Վերցված է 12 February 2013-ին.
- ↑ Vance, Andrea (26 January 2013). «Kaye brings energy, humanity and commitment to Cabinet». Dominion Post. Վերցված է 10 February 2013-ին.
- ↑ Fletcher, Kelsey (10 February 2013). «Welcome to the world of a teacher-less classroom». Sunday Star Times.
- ↑ Andrew, Dickison (10 February 2013). «Speaks to National MP Nikki Kaye». Newstalk ZB. Վերցված է 12 February 2013-ին.
- ↑ Audrey, Young (28 May 2012). «Political rials unite on gay adoption laws». New Zealand Herald. Վերցված է 12 February 2013-ին.
- ↑ «Q+A Debate Nikki Kaye debates with Tim McIndoe». 1 News. 26 August 2012. Վերցված է 12 February 2013-ին.
- ↑ "Members of Executive Council Appointed" (7 February 2013) 13 New Zealand Gazette 209 at 438.
- ↑ "Appointment of Ministers" (7 February 2013) 13 New Zealand Gazette 209 at 238.
- ↑ «Ministerial List for Announcement on 22 January 2013» (PDF). Beehive. 22 January 2013.
- ↑ "Appointment of Ministers" (16 October 2014) 127 New Zealand Gazette 3475 at 3552.
- ↑ "Resignation of Ministers" (16 October 2014) 127 New Zealand Gazette 3475 at 3551.
- ↑ Trevett, Claire; Walls, Jason (20 May 2020). «National leadership coup: Todd Muller confirms he'll challenge Simon Bridges on Friday». The New Zealand Herald (անգլերեն). ISSN 1170-0777. Վերցված է 20 May 2020-ին.
- ↑ Block, George (21 May 2020). «Nikki Kaye 'very busy' as she heads to Wellington with challenge vote looming». Stuff (անգլերեն). Վերցված է 21 May 2020-ին.
- ↑ «Live: Todd Muller beats Simon Bridges in National Party leadership contest». Stuff (անգլերեն). 22 May 2020. Վերցված է 22 May 2020-ին.
- ↑ «Todd Muller elected National leader, Simon Bridges ends two-year reign». Stuff (անգլերեն). 22 May 2020. Վերցված է 22 May 2020-ին.
- ↑ Whyte, Anna. «National's new deputy leader incorrectly describes Paul Goldsmith as Māori». TVNZ. Վերցված է 26 May 2020-ին.
- ↑ Small, Zane. «Politics Nikki Kaye incorrectly describes Paul Goldsmith as Māori defending diversity of National's Shadow Cabinet». Newshub. Վերցված է 26 May 2020-ին.
- ↑ Cooke, Henry (2 July 2020). «National reshuffle: Simon Bridges gets foreign affairs role, but not a high ranking». Stuff. Արխիվացված է օրիգինալից 2 July 2020-ին. Վերցված է 2 July 2020-ին.
- ↑ Cheng, Derek (2 July 2020). «National's Todd Muller's first reshuffle - winners and losers revealed». New Zealand Herald. Արխիվացված է օրիգինալից 2 July 2020-ին. Վերցված է 2 July 2020-ին.
- ↑ Whyte, Anna (14 July 2020). «Nikki Kaye to serve as acting leader of National after Todd Muller's resignation». 1 News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 14 July 2020-ին. Վերցված է 14 July 2020-ին.
- ↑ Sadler, Rachel (14 July 2020). «Judith Collins announced as new National Party leader». Newshub. Արխիվացված է օրիգինալից 15 July 2020-ին. Վերցված է 14 July 2020-ին.
- ↑ «Live updates: Nikki Kaye quitting politics, Amy Adams follows». Radio New Zealand. 16 July 2020. Արխիվացված է օրիգինալից 15 July 2020-ին.
Assembly seats | ||
---|---|---|
Նախորդող: Ջուդիթ Թիզարդ |
Կենտրոնական Օքլենդի խորհրդարանի անդամ 2008–2020 |
Հաջորդող: Քլոի Սվորբրիք |
Կուսակցությունից զբաղեցրած քաղաքական պաշտոններ | ||
Նախորդող: Պոլա Բեննեթ |
Ազգային կուսակցության փոխնախագահ 2020 |
Հաջորդող: Ջերի Բրաունլի |
Քաղաքական պաշտոններ | ||
Նախորդող: Հեքիա Պարատա |
Կրթության նախարար 2017 |
Հաջորդող: Քրիս Հիփքինս |
Նախորդող: Ջուդիթ Քոլինզ |
ACC- ի նախարար 2014–2016 |
Հաջորդող: Մայքլ Վուդհաուս |
Նախորդող: Քրիս Թրեմեյն |
Քաղաքացիական պաշտպանության նախարար 2013–2016 |
Հաջորդող: Ջերի Բրաունլի |
Նախորդող: Պոլա Բեննեթ |
[[Երիտասարդության նախարար] (Նոր Զելանդիա)|Երիտասարդության նախարար]] 2013–2017 |
Հաջորդող: Պենի Հենարե |
Ընդդիմության փոխնախագահ 2020 |
Հաջորդող: Ջերի Բրաունլի |