«Դագ: Հատուկ առաքելություն» (անգլ.՝ Dug's Special Mission), Pixar ընկերության կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ, որի ռեժիսորն է Ռոնի դել Կարմենը: Մուլտֆիլմի պրեմիերան կայացել է 2009 թվականին: Այն դարձել է Pixar ընկերության «Վեր»[1] լիամետրաժ մուլտֆիլմի սկավառակի հավելում և պատմել է մուլտֆիլմի հերոսներից մեկի՝ Դագի կյանքի դրվագներից մեկի մասին։

Pixar ստուդիայի «Վեր»[2] ֆիլմի պրոդյուսեր Ջոնաս Ռիվերայի խոսքերով, Դագի հատուկ առաքելությունը «մի փոքր նախապատմություն է, թե ինչ էր իրականում անում Դագը այս խորհրդավոր առաքելության մեջ, երբ մենք հանդիպում ենք նրան»: Մի խոսքով, երբ Ալֆան, Բետան և Գամման հանձնարարում են Դագին բռնել թռչունին, նրանց հրահանգները իրականում նախատեսված էին Դագին իրենցից հեռու պահելու համար:

Սյուժե խմբագրել

Դագի ծննդյան օրն էր: Նա երազում էր, որ դա իր կյանքի ամենաերջանիկ օրը լինի: Դագը ուսումնասիրում է ծաղիկները, և այդ պահին մյուս երեք շները (Ալֆան, Բետան, Գամման) անցնում են կողքով՝ փորձելով բռնել թռչունին։ Դագը ցանկանում է ինչ-որ բանով օգնել նրանց, և Ալֆան նրան «հատուկ առաքելություն» է հանձնարարում: Առաքելությունն էր հսկել հսկայական քարը, որպեսզի նա տեղից չշարժվի։ Պարզ էր, որ դա ընդամենը պատրվակ էր, իրենց խանգարող Դագին զբաղեցնելու համար, բայց Դագը մոտենում է առաքելությանը շատ լուրջ. նա հետևում է քարին, սակայն պատահական դիպչում է մի փոքրիկ քարի, որի պատճառով հսկայական քարերը սկսում են թափվել և գրեթե սպանում են Ալֆային, Բետային և Գամմային։

Այնուհետև երեք շները նրան նոր հանձնարարություն են տալիս: Այս անգամ Դագին հանձնարարված էր հետևել թռչնի սիրելի անցքին, բայց դա նույնպես նրա մոտ չի ստացվում: Դագը, սորուն ավազների պատճառով ընկնում է շների գլխին:

Ամեն ինչ շարունակվում է նույն ձևով: Որքան էլ Ալֆան պարզ կամ անիմաստ առաջադրանք է տալիս Դագին, պատահականության կամքով նա ամեն ինչ փչացնում է: Ի վերջո, Ալֆայի համբերությունը սպառվում է և նա Դագին ասում է այն ամենը, ինչ մտածում է նրա մասին, մասնավորապես, որ նա վատ շուն է: Նեղացած Դագը հեռանում է՝ կրկնելով, որ դա իր կյանքի ամենավատ ծննդյան օրն է։

Սակայն մուլտֆիլմը լավ է ավարտվում: Դագը հանդիպում է իր նոր տերերին՝ Կառլին ու Ռասսելին, ովքեր էլ հանդիսանում են «Վեր» մուլտֆիլմի գլխավոր հերոսները։

Դերերը հնչյունավորել են խմբագրել

  • Բոբ Փիթերսոն՝ Դագ, Ալֆա
  • Դելրոյ Լինդո՝ Բետա
  • Ջերամի Ռենֆթ՝ Գամմա
  • Էդվարդ Անսեռ՝ Կառլ Ֆրեդրիքսեն
  • Ջորդան Նագաի՝ Ռասսել

Ռուսական կրկնօրինակում խմբագրել

  • Վլադիմիր Տյագիչև՝ Դագ
  • Ալեքսանդր Ստեֆանցով՝ Ալֆա
  • Վլադիմիր Մայսուրաձե՝ Բետա
  • Պավել Ուրսուլ՝ Գամմա
  • Արմեն Ջիգարխանյան՝ Կառլ Ֆրեդրիքսեն
  • Իվան Չուվատկին՝ Ռասսել

Մուլտֆիլմը կրկնօրինակվել է 2009[3] թվականին «Նևաֆիլմ» ստուդիայի կողմից՝ «Disney Character Voices International» ընկերության պատվերով:

  • Տեղեկատվական ստուդիա՝ Shepperton International
  • Կրկնօրինակման ռեժիսոր՝ Պավել Ուրսուլ
  • Տեքստի թարգմանիչ և հեղինակ՝ Սվետլանա Զայցևա
  • Ռեժիսորի օգնական՝ Կսենիա Չասովսկիխ
  • Ձայնային ռեժիսոր՝ Ջորջ Խուսեյնով
  • Նախագծի մենեջեր՝ Յուլիա Պոկրովսկայա
  • Ստեղծագործական խորհրդատու՝ Սերգեյ Պասով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sciretta, Peter (August 10, 2009). «Pixar's Up and Monsters Inc DVD/Blu-Ray Releases Announced». SlashFilm. Վերցված է August 31, 2012-ին.
  2. «Up's companion short films are revealed». SciFi Wire. 2009-05-26. Վերցված է 2009-05-27-ին. (չաշխատող հղում)
  3. Данные о русском дубляже, представленные на DVD-диске после показа мультфильма.

Արտաքին հղումներ խմբագրել