Sunshinsee/Ավազարկղ

«Սթիվենի տիեզերքը» (անգլ.՝ Steven Universe), ամերիկյան մուլտսերիալ, ստեղծված Ռեբեկա Շուգարի կողմից Cartoon Network հեռուստաալիքի համար։ Մուլտսերիալը ներկայացվել է «Էմմի» և «Էննի» մրցանակների անվանակարգերում։ Առաջին դրվագը թողարկվել է 2013 թվականի մայիսի 21-ին YouTube-ում, իսկ լիարժեք ցուցադրությունը կայացել է 2013 թվականի նոյեմբերի 4-ին Cartoon Network հեռուստաալիքում[1]:

Սյուժե խմբագրել

Իրադարձությունները մեծամասամբ տեղի են ունենում հորինված Լողափային քաղաքում (անգլ.՝ Beach City)։ Թիմը, որն իրեն Բյուրեղյա Ակնեղեն է անվանում, պաշտպանում է աշխարհը տարբեր սպառնալիքներից։ Այն ի սկզբանե բաղկացած է այլմոլորակայիններ Նուռ-ից, Մեղեսիկ-ից, Մարգարիտ-ից և սովորական տղա Սթիվենից։ Սթիվենը, որը կիսով չափ ակնեղեն է, փորձում է բացահայտել սեփական հզոր ուժերի օգտագործման գաղտնիքը, օգնելով ընկերներին փրկել երկիրը: Առաջին եթերաշրջանի ընթացքում Սթիվենը սովորում է կառավարել իր ակնածանքի ուժը և ծանոթանում խմբի պատմությանը։ Մասնավորապես, բացահայտվում է, որ Բյուրեղյա Ակնեղենը հինգ հազար տարի առաջ ապստամբել է այն մարդկանց դեմ, որոնք ցանկանում էին հողն օգտագործել նոր ներկայացուցիչների աճեցման համար, որոնք լիովին կկործանեին ամբողջ կյանքը մոլորակի վրա: Հետագա եթերաշրջանում հայտնվում են Պերիդոտը և Յաշման, որոնք մտադիր են հաղթել պաշտպաններին և ակտիվացնել, միլիոնավոր ակնեղեն բյուրեղներից ստեղծված կլաստերը։

Էպիզոդներ խմբագրել

Եթերաշրջան Էպիզոդների քանակ Առաջին էպիզոդ վերջին էպիզոդ
1 52 Նոյեմբերի 4, 2013 (2013-11-04) Ապրիլի 16, 2015 (2015-04-16)
2 26 Մարտի 13, 2015 (2015-03-13) Հունվարի 8, 2016 (2016-01-08)
3 25 Մայիսի 12, 2016 (2016-05-12) Օգոստոսի 10, 2016 (2016-08-10)
4 25 Օգոստոսի 11, 2016 (2016-08-11) Մայիսի 11, 2017 (2017-05-11)
5 32 Մայիսի 29, 2017 (2017-05-29) Հունվարի 21, 2019 (2019-01-21)

Ստեղծման պատմություն խմբագրել

Մուլտսերիալը ստեղծվել է Ռեբեկկա Շուգարի կողմից, որն աշխատել է նաև «Արկածների ժամանակը Ֆիննի և Ջեյքի հետ» սերիալի վրա: Սթիվենի կերպարը ստեղծելիս Ռեբեկկան օգտագործել է իր կրտսեր եղբոր՝ Սթիվեն Շուգարի որոշ առանձնահատկություններ, որոնք օգտագործվել են նաև նկարչի կերպարում[2]։ Հեղինակի խոսքով՝ ինքը ցանկացել է ստեղծել մի պատմություն, որը տեղի կունենար իր կրտսեր եղբոր տեսանկյունից, որին բոլորը առավելագույն ուշադրություն էին դարձնում, սակայն նա ցանկանում էր մեծանալ, այլ ոչ թե մնալ հավերժական «կրտսեր եղբայր»։ Սերիալի գործողության վայրը հորինված լողափնյա քաղաքն է, որը նման էր այն ափամերձ քաղաքներին, որտեղ Ռեբբեկա Շուգարը եղել էր մանկությունում, ինչպիսիք են Rehobot և Bethany ափերը[3]։ Երկրորդական կերպարներ՝ Լարսը և Սեյդին ստեղծվել են այն ժամանակ, երբ Ռեբեկկան դեռ սովորում եր քոլեջում։ Բյուրեղյա ակնեղենները ստեղծողի կարծիքով, արտացոլում են նրա ինքնությունը՝ «նյարդային, ծույլ, համարձակ»[4]։ Այսպիսով, Ռեբեկան ցանկացել է, որ յուրաքանչյուր բյուրեղյա ակնեղեն արտացոլի իր անձնական կողմերից մեկը՝ նրբագեղություն (Մարգարիտ), կոպտություն (Ամետիստ) և առեղծված (Նուռ))[5]։ Շուգարի խոսքով՝ մուլտֆիլմի ստեղծման համար հիմնական ոգեշնչումը եղել են Future Boy Conan և Սիմփսոններ մուլտֆիլմերը[6]։ Երաժշտությունը ստեղծվել է Էյմի Մաննի ստեղծագործության ազդեցության ներքո[7]։ Ռեբեկան մուլտֆիլմը նկարագրել է որպես «հակառակ սեմիոտիկա», որտեղ «ֆանտաստիկայի աշխարհի կերպարները» հետաքրքրություն են ցուցաբերում առօրյա կյանքի նկատմամբ և ձգտում են հասկանալ այն[8]: Սթիվենը մարմնավորում է սիրո կապը երևակայության և իրականության միջև։ Մուլտֆիլմի ստեղծմմամբ Ռեբեկկան սկսեց զբաղվել «Արկածների ժամանակը» մուլտսերիալի ստեղծմանը մասնակցելու ժամանակ։ Որոշ ժամանակ Շուգարն աշխատել է միաժամանակ «արկածների ժամանակ»-ի և իր նոր նախագծի վրա, սակայն չդիմանալով ծանրաբեռնվածությանը, որոշել է ամբողջությամբ նվիրել իր սեփական նախագծին ՝ թողնելով «արկածային ժամանակ» մուլտսերիալի մշակումը 5-րդ եթերաշրջանի 14-րդ էպիզոդում[9]։ Իր նախագծում Ռեբեկկան, որպես գործադիր պրոդյուսեր, կատարում է զգալի մասը՝ աշխատում է յուրաքանչյուր շարքի սյուժեի, դիզայնի, անիմացիայի վրա[10]:

Երկրպագուների համայնք խմբագրել

2015 թվականին լրատվական հրատարակչությունների ուշադրությունը գրավել է zamii070 մականունով նկարչուհու պատմությունը, որը զանգվածային հալածանքի է ենթարկվել այն բանից հետո, երբ մի քանի անգամ նկարել է Ռոզա Կվարցին (բյուրեղյա ակնեղեն) շատ նիհար ձևով, թեև մուլտսերիալում նա ունի զանգվածային մարմնակազմություն: Չդիմանալով հալածանքներին աղջիկը փորձել է ինքնասպան լինել։ Մուլտսերիալի ստեղծողներ Իան Ջոնսը և Ռեբեկկա Շուգարը աջակցել են zamii070-ին, ասելով հավանություն են տալիս երկրպագուների շրջանում ստեղծագործության ազատությանը։ Հարկ է նշել, որ Ռոզա Կվարցի սկզբնական կերպարը անիմացիոն շարքում պատկերված էր նիհար մարմնակազմությամբ։ Կարծիք կա, որ ֆան-համայնքի մի մասն իրեն չարդարացված թշնամական է պահում՝ թաքնվելով ներառականության հետևում[11][12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «'Adventure Time,' 'Regular Show,' 3 More Renewed at Cartoon Network». The Hollywood Reporter. Վերցված է 2015-09-19-ին.
  2. «Interview: Steven Universe Creator Rebecca Sugar». YouTube (անգլերեն). hottopic.
  3. Cavna, Michael (2013-11-01). «'Steven Universe' creator Rebecca Sugar is a Cartoon Network trailblazer». The Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2015-09-19-ին.
  4. Rebecca Sugar (2014-08-20). «I am Rebecca Sugar, creator of Steven Universe, and former Adventure Time storyboarder, AMA!». Reddit. Վերցված է 9 May 2015-ին.
  5. Rebecca Sugar (2014-08-20). «I am Rebecca Sugar, creator of Steven Universe, and former Adventure Time storyboarder, AMA!». Reddit. Վերցված է 9 May 2015-ին.
  6. Rebecca Sugar (20 August 2014). «I am Rebecca Sugar, creator of Steven Universe, and former Adventure Time storyboarder, AMA!». Reddit. Վերցված է 9 May 2015-ին.
  7. Rebecca Sugar (20 August 2014). «I am Rebecca Sugar, creator of Steven Universe, and former Adventure Time storyboarder, AMA!». Reddit. Վերցված է 9 May 2015-ին.
  8. «Interview: Steven Universe Creator Rebecca Sugar». Hot Topic. 6 June 2014. Վերցված է 14 May 2015-ին.
  9. Eric Kohn (2013-11-01). «Adventure Time Writer Rebecca Sugar on Steven Universe, Being Cartoon Network's First Female Show Creator And Why Pop Art Is 'Offensive'». Indiewire. Վերցված է 2013-11-25-ին.
  10. Rebecca Sugar (20 August 2014). «I am Rebecca Sugar, creator of Steven Universe, and former Adventure Time storyboarder, AMA!». Reddit. Վերցված է 9 May 2015-ին.
  11. ‘Steven Universe’ fandom is melting down after bullied fanartist attempts suicide
  12. Elderkin, Beth. «Steven Universe Artist Quits Twitter Over Fan Harassment». io9 (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-04-05-ին.

Արտաքին հղումներ խմբագրել