Մասնակից:Son Melkumyan/Ոտնահարված սրբություն

Son Melkumyan/Ոտնահարված սրբություն
Ծանոթագրություններ

«Ոտնահարված սրբություն», նկարիչ Վարդգես Սուրենյանցի կտավ: Նկարել է 1895 թվականին, այս կտավը ցուցադրվել է Պերեդվիժնիկների 23-րդ ցուցահանդեսում[1]: Այժմ ներկայացվում է Հայաստանի ազգային պատկերասրահում մշտական ցուցադրությամբ[2]:

Թեմատիկա խմբագրել

Սուրենյանցը ստեղծել է հայ ժողովրդի պատմությունը, 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայկական կոտորածները պատկերող թեմատիկ կոմպոզիցիաների բարձրարվեստ շարք: «Ոտնահարված սրբությունը» ի ցույց է դնում թուրքական իշխանությունների բարբարոսությունը հայ ժողովրդի կյանքի և հոգևոր բարձր մշակույթի հանդեպ[3]:

Սուրենյանցի «Ոտնահարված սրբությունը» կտավում իր գեղարվեստական արտացոլումն է գտել հայ ժողովրդի ողբերգությունը, կտավն ինքնին բողոք է ընդդեմ հնադարյան հայկական մշակույթի բարբարոսական ոչնչացման[4]:

Նկարագրություն խմբագրել

«Ոտնահարված սրբություն» կտավում, ինչպես և Սուրենյանցի այլ երկերում ճարտարապետական ինտերիերը ներկայացված է եկեղեցու ներսի պատկերումով: Եկեղեցու ներքին տարածությունը ներկայանում է որպես ճարտարապետական կոթող, որպես երկնայինի ու երկրայինի, աշխարհի տարածության ամբողջություն:

Ի տարբերություն խաչքարի և սրբապատկերով սյունի, որոնք զուգահեռ են նկարի հարթությանը և ունեն ճակատային տեղադրություն, հորինվածքը կառուցված է անկյան տակ, որի վկայությունն է կիսաբաց դուռը և այն պսակող կամարը:

Ստեղծագործական եղանակի յուրահատկությունը ձևավորել է նաև պատկերի գաղափարական իմաստը: Սուրենյանցը գիտակցաբար դիտողի հայացքն ուղղել է դեպի գրքերը, որոնք նաև բանալի են դառնում նկարի տարածական ընկալման համար: Ստեղծագործության ընդհանուր հորինվածքը ստեղծված է ուղղահայացներից՝ որմնասյուների ու խաչքարի, շեղ գծերից՝ գրքերի տեսքով, ինչպես նաև անկյունագծով՝ նկարի խորքը գնացող մյուս պատկերների հաջորդականությամբ[5]:

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ադամյան, Ա. (2018). Վարդգես Սուրենյանց (1860-1921)/ Կենսամատենագիտություն. Երևան: «Գիրք».
  2. «Սուրենյանց Վարդգես Հակոբի». www.gallery.am. Վերցված է 2022-06-27-ին. {{cite web}}: Text "Ոտնահարված սրբություն - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ" ignored (օգնություն)
  3. «Սուրենյանց Վարդգես». www.armeniaculture-am.armin.am. Վերցված է 2022-06-27-ին.
  4. «Շուշանիկ Զոհրաբյանը գրքով ներկայացնում է Վարդգես Սուրենյանցի անհայտ մնացած նկարները». armenpress.am. Վերցված է 2022-06-27-ին.
  5. Զոհրաբյան, Շուշանիկ (2014). Վ. Սուրենյանցի նկարների կոմպոզիցիոն-տարածաչափական առանձնահատկությունները (PDF). Երևան. {{cite book}}: |work= ignored (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել